Սերը ժանտախտի օրերին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերը ժանտախտի օրերին
անգլ.՝ Love in the Time of Cholera
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՍերը ժանտախտի ժամանակ
Թվական2007 և փետրվարի 21, 2008[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Նյուել
ՊրոդյուսերScott Steindorff?
Սցենարի հեղինակՌոնալդ Հարվուդ
ԴերակատարներԽավիեր Բարդեմ, Giovanna Mezzogiorno?, Բենջամին Բրեթ, Ջոն Լեգուիզամո, Catalina Sandino Moreno?, Ֆերնանդա Մոնտենեգրու, Հեկտոր Էլիզոնդո, Լև Շրայբեր, Ana Claudia Talancón?, Ունաքս Ուգալդե, Էնջի Սեպեդա, Լաուրա Հերինգ, Claudia Liliana González?, Ալիսիա Բորաչերո և Paola Turbay?
ՕպերատորԱֆոնսու Բեատու
ԵրաժշտությունՇակիրա և Անտոնիու Պինտու
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրԿոլումբիա
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն133 րոպե
Բյուջե50 000 000 $
Պաշտոնական կայքէջ

«Սերը ժանտախտի օրերին» (անգլ.՝ Love in the time of cholera) ԱՄՆ, 2007),  անգլիացի կինոռեժիսոր Մայք Նյուելի տասներեքերորդ ֆիլմը, թողարկվել է 2007 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վեպի հիման վրա[2] և նվիրվել է հեղինակի 80-ամյա հոբելյանին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենտինո Արիսա անունով մի խեղճ երիտասարդ հավիտենական սիրո երդում է տալիս Ֆերմինա Դասա անունով մի աղջկա, սակայն աղջկա հայրը դեմ է նրանց հարաբերություններին։ Նա աղջկան տեղափոխում է բարեկամների մոտ, բայց երիտասարդների սերը շարունակում է ապրել։ Վերջապես աղջկա հայրը որոշում է, որ զգացմունքներն անցել են և աղջիկը տուն է վերադառնում։ Վերադառնալուց հետո սիրահարները նորից հանդիպում են, բայց Ֆերմինա Դասան հասկանում է, որ այլևս չի սիրում երիտասարդին և ամուսնանում է հարուստ երկրպագուի հետ։ Սակայն Ֆլորենտինոն չի նահանջում իր սիրուց։ Նա որոշում է հարստանալ և նվաճել աղջկա սերը։ Արիսան դառնում է Կարիբյան գետային շոգենավատորմի նախագահ և հույս է ունենում, որ Ֆերմինա Դասայի ամուսնու՝ բժիշկ Ուրբինոյի մահից հետո կմիանա իր սիրուն։ Անցնում է կես դարից ավելի։ Ֆերմինա Դասայի ամուսինը մահանում է՝ ընկնելով աստիճաններից, և սիրահարների մոտ զգացմունքները նորից գլուխ են բարձրանում[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան/Դերասանուհի Դեր
Խավիեր Բարդեմ Ֆլորենտինո Արիսա
Ջովաննա Մեցոջորնո Ֆերմինա Դասա
Բենջամին Բրեթ Խուվենալ Ուրբինո
Ջոն Լեգուիզամո Լորենսո Դասա (Ֆերմինա Դասայի հայրը)
Լև Շրայբեր Լոտարիո Տուգուտ (Ֆլորենտինո Արիսայի ընկեր)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կարգախոսը․ «Ինչքան երկար կարելի է սպասել սիրուն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film6180_die-liebe-in-den-zeiten-der-cholera.html
  2. «Любовь во время холеры». gidonline.io (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  3. «Фильм Любовь во время холеры (Love in the Time of Cholera): фото, видео, список актеров - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]