Ֆերնանդա Մոնտենեգրու(պորտ.՝ Fernanda Montenegro),ծնվ․՝16 հոկտեմբեր 1929 թվական)։ Բրազիլացի դերասանուհի, համարվում է բոլոր ժամանակների լավագույն բրազիլացի դերասանուհին և բրազիլական կինո ինդուստրիայի էտալոն։ 1998 թվականին արժանացել է բեռլինյան կինոփառատոնի Ոսկե արջ այնուհետև նոմինացվել Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների։ 2013 թվականին արժանացել է Էմմի միջազգային մրցանակի
Նրա իրական անուն ազգանունը Արլետ Էստևս դա Սիլվա։ Ծնվել է իտալուհի մոր՝ տնային տնտեսուհի և բրազիլացի հոր՝ աշխատավոր ընտանիքում։ 20 տարեկան հասակից սկսել է ուսանել որպես քարտուղար այնուհետև ռադիո ներկայացման մասնակցելով դարձել է ռադիո դերասանուհի, որտեղ էլ աշխատել է շուրջ 10 տարի։
1953-ին ծանոթանալով իր թատերական գործընկեր՝ Ֆերնանդո Տորրեսի հետ ամուսնացել է, և նրա հետ ապրել գրեթե ողջ կյանքը մինչ 2008 թվական վերջինիս մահը։ Համատեղ ունեն երկու երեխա դերասանուհի՝ Ֆերնանդա Տորրեսը և ռեժիսոր՝ Կլաուդիո Տորրեսը։
1950 ականներից սկսում է մասնակցել թատերական ներկայացումների և ի շնորհիվ փոխակերպման իր տաղանդի դառնում թատրոնների ամենասիրված և պահաջնված դերասանուհին։Հենց այս ժամանակ էլ վերցնում է դերասանի իր կեղծանունը որպես՝ Ֆերնանդա Մոնտենեգրու։ 1959 թվականին իր դերասան գործընկերների հետ հիմնում է Թատրոն Յոթնյակը որտեղ էլ աշխատում է մինչ դրա լուծարումը 1965 թվականը։ 1960-ականներին տեղափոխվելով Սան Պաուլո սկսում է նկարահանվել հեռուստատեսությունում և միայն 70-ականների վերջին աշխատանքի անցնում Ռեդե Գլոբոյում։1985-ին բրազիլիայի այնժամյա նախագահ Ժոզե Սարնեյը դերասանուհուն առաջարկում է մշակույթի նախարարի պաշտոնը չնայած ժողովրդի անսահման մեծ ցանկությանը և մշակույթային խավի աջակցությանը դերասանուհին մերժում է պատճառաբանելով որ այդ իր աշխատանքը և դերը չէ ժողովրդի առջև։ Նկարահանվել է բազում հեռուսատեսրիալներում և հայտնի ֆիլմերում այդ թվում 2007-ի Սերը ժանտախտի օրերին (ֆիլմ)ում։ Իսկ Բաբելոնը (սերիալ)ում մարմնավորել է լեսբուհու դեր։