Աստիճան (ճարտարապետություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստիճան (այլ կիրառումներ)
Աստիճան (աստիճանաքայլ), մշակվել է մարդու ոտքի համար հենարան ծառայելու նպատակով՝ ուղղահայաց վեր բարձրանալու ժամանակ։ Աստիճանների համակարգը, որտեղ աստիճանները դասավորված են մեկը մյուսի վրա՝ անվանում են աստիճանահարթակ։
Տեսակավորում և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիճանները բաժանվում են հետևալ խմբերի․
- Ֆրիզային բարձրացում (ճարտարապետութուն)․
- Ֆրիզային իջեցում (հարթությանն անմիջապես կից)․
- Շարքային․
Աստիճանները տարբերակվում են հորիզոնական հարթությամբ քայլքով և ուղղաձիգ (բեռնաբարձման բարձրություն)։ Աստիճանները հաճախ կտրում են, հատկապես կտրուկ աստիճանաքայլի դեպքում, որպեսզի մեծացնեն քայլերի բարձրությունը։ Քայլերի բարձրությունը (j) տատանվում է 12-22 սմ, իսկ լայնությունը՝ (e) պետք է լինի 25-40 սմ։ Այս ցուցանիշները, ինչպես և մյուսները, կախված են աստիճանների նշանակությունից։ Օրինակ, 12-40 սմ հարաբերությունը օգտագործվում է արտաքին աստիճանների, այգիների և այնպիսի վայրերում, որտեղ բացակայում են սարքավորումները հատուկ կարիքներ և սահմանափակումներ ունեցող անձանց համար։ 22-25 սմ հարաբերությունը օգտագործվում է նկուղային, հրդեհային և էվակուացիոն պայմանների համար։ Աստիճանների ամենաօպտիմալ չափերը քայլելու համար հանդիսանում է 15-30 սմ-ն[1]։
Տեսակի բանաձևեր աստիճանների բարձրության և լայնության համար։ Սա բանաձև է քայլի, անվտանգության և հարմարության համար։ Քայլի բանաձևը դրանցից ամենակարևորն է[1]։
Բանաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարմարավետության բանաձև՝ e — j = 12 սմ․
- Քայլի բանաձև՝ 2 j + e = 62 (60-64) սմ (հիմնական բանաձև)․
- Անվտանգության բանաձև՝ e + j = 46 սմ․
Չնայած դրան, կան նաև այլ տարբերակներ․
Թույլատրելի շեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քայլք՝ 26 ≤ e ≤ 32 в միջինը՝ 29․
- Բարձրություն՝ 14 ≤ j ≤ 20 միջինը՝ 17․
- Քայլի բանաձև՝ 60 ≤ 2 j + e ≤ 66 միջինը՝ 63 (62)․
- Հարմարավետության բանաձև՝ e — j միջինը՝ 12․
- Անվտանգության բանաձև՝ 45 ≤ e + j ≤ 47 միջինը՝ 46․
Մետաղական աստիճանաքայլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաղական աստիճանաքայլերը մեծ մասամբ կիրառվում են արդյունաբերական կառույցներում։ Եթե մասնավոր շինարարության դեպքում կարող են ընտրել, որ շինանյութն է ավելի նպատակահարմար (փայտ, էկո-շինանյութեր), ապա արդյունաբերության դեպքում մետաղը մնում է միակ հնարավոր տարբերակը։
Մետաղական աստիճանաքայլերն անգնահատելի են արդյունաբերության մեջ, նրանք շատ ամուր են, կարող են կրել մեծ բեռներ (ավելի քան 50 տ)։ Նրանք ունեն նաև անվիճելի առավելություններ․
- եթե մետաղական աստիճանաքայլը բացօդյա է, ապա հեշտ է նրա վրայից թափվում ջրերը, ձյունը և չի սառուցապատվում․
- կայուն են ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ․
- մետաղական աստիճանաքայլերը ապահովում են հեշտություն և ապահովություն ամբողջ կոնստրուկցիային․
Ինչպես արդյունաբերական, այնպես էլ մասնավոր շինարարության դեպքում մետաղական աստիճանաքայլերը ունեն անվիճելի օգուտներ, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում հուսալիությունը։