Jump to content

Սերգո Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միկոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգո Միկոյան
Ծնվել էհունիսի 5, 1929(1929-06-05)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 6, 2010(2010-03-06)[2] (80 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
բնական մահով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմիջնադարի պատմաբան
Հաստատություն(ներ)Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ[1]
Ալմա մատերՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1952)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1976)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ՀայրԱնաստաս Միկոյան[1]

Սերգո Անաստասի Միկոյան ({{ԱԾ}[3]}[4][5]), խորհրդային միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1976), Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1953 թվականից)։

Անաստաս Միկոյանի որդին է[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկոյանի շիրմաքարը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Սերգո Միկոյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ապա նաև նույն ֆակուլտետի ասպերանտուրան[6]։ 1960-1969 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ 1970 թվականից եղել է «Լատինական Ամերիկա» («Латинская Америка») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Զբաղվել է Ասիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների և միջազգային հարաբերությունների խնդիրներով։ Մասնակցել է «Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» (հ․ 1-3, 1963-1965, ռուս․), «Տնտեսական զարգացման դիվանագիտություն» (1965, ռուս․) կոլեկտիվ աշխատություններին, շուրջ 90 անուն գիտական ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների։ Մեծ ներդրում ունի նաև ակադեմիական լրագրության բնագավառում, որը համատեղել է հետազոտական աշխատանքի հետ, կարդացել հրապարակային դասախոսություններ։ Եղել է Չիկագորյայի համալսարանի պրոֆեսոր, այնուհետև հետազոտող Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում, Ջորթոնի համալսարանի պրոֆեսոր[6]։

1990 թվականից սկսած՝ աշխատել է ԱՄՆ-ում։ Ընթերցողին ներկայացրել է Անաստաս Միկոյանի՝ իր հոր մասին գիրք գրելու առաջին փորձը։ Լինելով Միկոյանի կրտսեր որդին՝ հնարավորություն ուներ հետևելու հոր գործունեությանը, վաղ տարիքից հանդիսանում էր նրա ընտանեկան և ընտանիքից դուրս կյանքի վկան։ Հասուն տարիքում հաճախ է հորն ուղեկցել գործուղումների ընթացքում, նրա հետ եղել է ԽՍՀՄ-ի շատ վայրերում, Հայաստանում, արտասահմանում և, որպես Անաստաս Միկոյանի անձնական քարտուղար՝ մասնակցել է հոր կարևորագույն քաղաքական առաքելություններին՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական բնագավառում[6]։

Ակնառու վաստակի համար պարգևատրվել է Պերուի Հանրապետության «Կոմանդոր»-ի աստիճանի շքանշանով[6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Анатомия Карибского кризиса. Москва, Academia, 2006. ISBN 5-87444-242-1
  • СССР—Мексика: 60 лет сотрудничества. Москва, «Международные отношения», 1984
  • Куба строит социализм. Москва, 1976
  • США: государство, политика, выборы. Москва, 1969
  • Stalinism as I saw it. Kennan Institute for Advanced Russian Studies, 1992
  • Микоян С. А. Алексей Снегов в борьбе за «десталинизацию» Вопросы истории № 4 стр.69-84, 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 542.
  2. AV Production (հայ.) — 2010.
  3. Սերգո Միկոյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  4. Умер историк Серго Микоян — lenta.ru
  5. «В Москве на 81-м году жизни умер Серго Микоян». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Հայրս՝ Անաստաս Միկոյանը։Հուշեր/ Սերգո Միկոյան։ Եր․։ Նաիրի, 2007, 308 էջ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дабагян Э. С. Памяти Серго Микояна // Новая и новейшая история. 2010. № 5. С. 245—246.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 6: А-Я. Дополнения. — М.: ОАО «Московские учебники», 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 542