Jump to content

Սերգեյ Սմիռնով (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սմիռնով (այլ կիրառումներ)
Սերգեյ Սմիռնով
ռուս.՝ Сергей Сергеевич Смирнов
Ծնվել էսեպտեմբերի 13 (26), 1915
ԾննդավայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 22, 1976(1976-03-22)[1][2] (60 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, պատմաբան, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
և Լենինյան մրցանակ
ԶավակներԱնդրեյ Սմիռնով
 Sergey Smirnov (writer) Վիքիպահեստում

Սերգեյ Սերգեևիչ Սմիռնով (ռուս.՝ Серге́й Серге́евич Смирно́в, սեպտեմբերի 13 (26), 1915, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 22, 1976(1976-03-22)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային արձակագիր, դրամատուրգ։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի (1937) և Մաքսիմ Գորկու անվան գրականություն (1941) ինստիտուտները։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1959-1960 թվականներին՝ Լիտերատուրնայա գազետա թերթի գլխավոր խմբագիրը։ 1975—1976 թվականներին՝ ԽՍՀՄ գրողների միության քարտուղար։

Տպագրվել են նրա «Ստալինգրադը Դնեպրի վրա» (1954), «Իտալիայում» (1961), «Ուղևորություն Կուբա» (1962) և ակնարկների այլ գրքեր։ «Բրեստի ամրոցը» (1957), «Բրեստի ամրոցի հերոսները» (1959), «Պատմություններ անհայտ հերոսների մասին» (1963), «Ընտանիք» (1967) գրքերում, «Ամրոց Բուրգի վրա» (1955) պիեսում և այլ գործերում Սմիռնովը նկարագրել է 1941 թվականին Բրեստի ամրոցի պաշտպանության հերոսական էպոպեան և խորհրդային մարտիկների այլ սխրագործություններ։ Սմիռնովի ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Սերգեյ Սմիռնովը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրեստի ամրոցը (վեպ), Ե., «Հայաստան», 1966, 359 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վ. Սահակյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Смирнов Сергей Сергеевич (писатель) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 368—369. — ISBN 5-94848-307-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սմիռնով (գրող)» հոդվածին։