Սերգեյ Սարդարով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սերգեյ Սարդարով | |
---|---|
փետրվարի 25, 1909 - սեպտեմբերի 9, 1987 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Կոչում | օդագնացության գեներալ-գնդապետ |
Հրամանատարն էր | 2nd Separate Air Defense Army? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա |
Պարգևներ |
Սերգեյ Արշակի Սարդարով (փետրվարի 25, 1909, Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 9, 1987, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավիացիայի գեներալ-գնդապետ (1965)։ ԽՄԿԿ անդամ (1930)։
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտում, 1933 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմատեսական օդաչուական դպրոցը, 1952 թվականին՝ ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1934 թվականից ծառայել է Հեռավորարևելյան հատուկ բանակում, եղել գրոհային ավիացիոն էսկադրոնի օղակի, դասակի, 1936 թվականից՝ ջոկատի հրամանատար։ 1938 թվականին նշանակվել է էսկադրիլիայի, 1939 թվականին՝ 18-րդ կործանիչ ավիագնդի զինկոմ, 1940 թվականին՝ 307-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար։
1942 թվականից Սարդարովը իր գլխավորած 965-րդ կործանիչ ավիագնդով պաշտպանել է Արխանգելսկը, Աստրախանը, Գրոզնին, Միներալնիե վոդին։ 1944 թվականին փոխգնդապետ Սարդարովի ավիագունդը մասնակցել է Թամանյան թերակղզու, Ղրիմի ազատագրմանը, Օդեսան պաշտպանել օդային հարձակումներից։ 1944 թվականի վերջին Սարդարովը նշանակվել է կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1945 թվականին մասնակցել Ռումինիայի գրավմանը։
Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, մինչև 1950 թվականը եղել ավիացիոն դիվիզիայի, 1952-1956 թվականներին՝ ավիացիոն միավորման հրամանատար։ Մինչև զորացրումը (1971 թվականի փետրվար) եղել է հակաօդային պաշտպանության ռազմային հրամանատարական ակադեմիայի (Գ․ Ժուկովի անվան, Կալինին) պետի տեղակալ։
Ընտրվել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների պատվիրակ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 3, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Սեպտեմբերի 9 մահեր
- 1987 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի հայ գեներալ-գնդապետներ