Սերգեյ Բալասանյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բալասանյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Բալասանյան
Ծնվել էօգոստոսի 26, 1902(1902-08-26)[1][2]
Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 3, 1982(1982-06-03)[2] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Ժանրերօպերա[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն[1] և Մոսկվայի կոնսերվատորիա[1]
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1935)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ[1] ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]

Սերգեյ Արտեմի Բալասանյան (օգոստոսի 26, 1902(1902-08-26)[1][2], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 3, 1982(1982-06-03)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ։ ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1978), Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1957), Ստալինի մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1949)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բալասանյանը ծնվել է Աշխաբադում։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռադիոյի բաժինը։ 1948 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնում, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1962-1971 թվականներին եղել է ամբիոնի վարիչը։ 1931-1936 թվականներին եղել է Համամիութենական ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1936-1943 թվականներին՝ Ստալինաբադի տաջիկական ժողովրդական երաժշտական թատրոնի հիմնադիր կազմում, 1949-1954 թվականներին՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Ռադիոյի վարչության ղեկավարի տեղակալ։ 1964 թվականից եղել է Ռուսաստանի ԽՍՀ կոմպոզիտորների միության քարտուղարը։

Հեղինակել է օպերաներ, բալետներ, երաժշտություններ դաշնամուրի, սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի համար, մշակել է Կոմիտասի շուրջ 100 ժողովրդական երաժշտություն դաշնամուրի համար, երաժշտություններ Իսահակյանի և Տերյանի ռոմանսների հիման վրա, թատերական պիեսների և ֆիլմերի համար[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978)
  • Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)
  • Ստալինի մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1949)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նելլի Շահնազարյան, Սերգեյ Բալասանյան, Մոսկվա, 1972։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 196.
  3. «Սերգեյ Բալասանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բալասանյան (կոմպոզիտոր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227