Jump to content

Սերգեյ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Բադալյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1947(1947-07-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էնոյեմբերի 25, 1999(1999-11-25) (52 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

Սերգեյ Գրիգորի Բադալյան (հուլիսի 4, 1947(1947-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 25, 1999(1999-11-25), Մոսկվա, Ռուսաստան), ՀԽՍՀ և ՀՀ կուսակցական, պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1992-1999 թվականներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի հուլիսի 4-ին Երևանում։

1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեներ-մաթեմատիկոս որակավորմամբ։ Եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1970-1973 թվականներին ԵրՊԻ-ում եղել է ասիստենտ, 1973-1980 թվականներին՝ Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում՝ ինժեներ-մաթեմատիկոս։ 1980-1982 թվականներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատել է գիտահետազոտական խմբի ղեկավար, 1982-1991 թվականներին՝ նույն ինստիտուտի ՀԿԿ կոմիտեի քարտուղար։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից եղել է ՀԿԿ Երքաղկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1992 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ 1995-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ՀԿԿ խմբակցության ղեկավար։ 1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության անդամ։

1996 և 1998 թվականների ՀՀ Նախագահի ընտրություններում եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։

Հանկարծամահ է եղել 1999 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում։

Ամուսնացած էր, ունի երկու երեխա։