Սեսիլիա Ահերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլիա Ահերն
անգլ.՝ Cecelia Ahern
Ծնվել էսեպտեմբերի 30, 1981(1981-09-30)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունԴուբլինի Գրիֆֆիթ քոլեջ և Pobalscoil Neasáin?
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներՀԳ, Ես սիրում եմ քեզ, Այնտեղ, Եթե դու կարողանաս ինձ տեսնել այժմ, Վայր,որը կոչվում է այստեղ և Շնորհակալություն հիշողությունների համար
Կայքcecelia-ahern.com
 Cecelia Ahern Վիքիպահեստում

Սեսիլիա Ահերն (անգլ.՝ Cecelia Ahern, իռլանդերեն՝ Cecelia Ní hEachthairn; սեպտեմբերի 30, 1981(1981-09-30)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա[4]), իռլանդացի գրող, սիրային վեպերի հեղինակ, պրոդյուսեր։ Նրա հայրը եղել է Իռլանդիայի նախկին վարչապետ Բերտի Ահերնը։ Ողջ մանկությունը անց է կացրել Դուբլինի մերձակա շրջաններից մեկում գտնվող փոքրիկ ձկնորսական գյուղում։ Ունի քույր, ով ամուսնացած է Westlife խմբի երգիչներից մեկի հետ։ Նրանք ունեն երկվորյակներ։

Սեսիլիա Ահերնը ամուսնացած է դերասան Դեյվիդ Քեոգանի հետ։ Նրանք ամուսնացել են 2010 թվականի հունիսի 9-ին։ Ունեն մեկ դուստր՝ Ռոբին, ով ծնվել է 2009 թվականի դեկտեմբերին։ Սեսիլիայի երկրորդ երեխան՝ որդին Սոնին ծնվել է 2012 թվականի հուլիսի 23-ին։

Մինչև գրող դառնալը, Սեսիլիան ավարտել է Դուբլինի Գրիֆֆիթ քոլեջի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 21 տարեկանում գրել է իր առաջին՝ «P.S. I Love You» սիրային վեպը։ Գիրքն ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում է եղել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Գերմանիայում՝ մնալով շուրջ 52 շաբաթ։ 2004 թվականի դեկտեմբերին նրա երկրորդ գիրքը՝ «Որտեղ ավարտվում են ծիածանները» վեպը, մեծ հաջողությունների է հասել Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում՝ բեսթսելերների առաջին հորիզոնականում մնալով 12 շաբաթ։ Նրա երրորդ՝ «Եթե դու կարող ես տեսնել ինձ հիմա» գիրքը, հրապարակվել է 2005 թվականի նոյեմբերին և դարձել միջազգային բեսթսելլեր[5]։

2006 թվականին լույս է տեսել նրա չորրորդ «Սրանից լավ տեղ չկա» վեպը, որը Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում դարձել է ամենաշատ վաճառված գիրքը։ Սեսիլիան արդեն իսկ ստացել է գրական բազմաթիվ մրցանակներ։ Դրանց թվում են «Լավագույն դեբյուտանտ» (the British Book Awards, 2004/2005)՝ «P.S. I Love You»-ի համար, «Իռլանդական գրական մրցանակ» (Irish Post Award, 2005): 2005 թվականին ստացել է նաև «Corine Award»է՝ «Որտեղ ավարտվում են ծիածանները» գրքի համար։

Սեսիլիան տարեկան գրում է 1-2 վեպ. որոնք անմիջապես դառնում են բեսթսելլեր։ Ահերնի բոլոր ստեղծագործությունների էկրանավորման բոլոր իրավունքները արդեն իսկ գնված են։

2006 թվականին նա ներառվել է IMPAC մրցանակի հավակնորդների ցանկում, իսկ 2007 թվականին ստացել է «Fun Fearless Fiction Award» մրցանակ՝ «Եթե դու կարող ես տեսնել ինձ հիմա» գրքի համար։ Մրցանակը տալիս է «Cosmopolitan» ամսագիրը։

Սկզբնական շրջանում Սեսիլիայի ստեղծագործությունները հրատարակում էր ամերիկյան «Harper Collins Publishers» հրատարակչությունը։ Ներկայումս նրա վեպերը հրատարակվում են աշխարհի 40 երկրներում՝ տարբեր հրատարակչությունների կողմից։

Սեսիլիան հանդիսանում է նաև «Samantha Who?» հեռուստաշոուի ստեղծողներից և պրոդյուսերներից մեկը։ Նա նաև գրում է պատմվածքներ, որոնց ամբողջ հասույթը ուղղվում է բարեգործությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #128795972 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Cecelia Ahern's Official Biography, Արխիվացված է օրիգինալից 4 December 2007-ին, Վերցված է 2007-12-31-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Ահերն» հոդվածին։