Սեսիլիա Ահերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Սեսիլիա Ահերն
Cecelia Ahern.jpg
Ծնվել է սեպտեմբերի 30, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Դուբլին, Leinster, Իռլանդիա[1]
Մասնագիտություն գրող, վիպասան և սցենարիստ
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Flag of Ireland.svg Իռլանդիա
Կրթություն Դուբլինի Գրիֆֆիթ քոլեջ
Ուշագրավ աշխատանքներ ՀԳ, Ես սիրում եմ քեզ, Այնտեղ, Եթե դու կարողանաս ինձ տեսնել այժմ, Վայր,որը կոչվում է այստեղ և Շնորհակալություն հիշողությունների համար
Կայք cecelia-ahern.com
Cecelia Ahern Վիքիպահեստում

Սեսիլիա Ահերն (անգլ.՝ Cecelia Ahern, իռլ.՝ Cecelia Ní hEachthairn; սեպտեմբերի 30, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2], Դուբլին, Դուբլին, Leinster, Իռլանդիա[1]), իռլանդացի գրող, սիրային վեպերի հեղինակ, պրոդյուսեր: Նրա հայրը եղել է Իռլանդիայի նախկին վարչապետ Բերտի Ահերնը: Ողջ մանկությունը անց է կացրել Դուբլինի մերձակա շրջաններից մեկում գտնվող փոքրիկ ձկնորսական գյուղում: Ունի քույր, ով ամուսնացած է Westlife խմբի երգիչներից մեկի հետ: Նրանք ունեն երկվորյակներ:

Սեսիլիա Ահերնը ամուսնացած է դերասան Դեյվիդ Քեոգանի հետ: Նրանք ամուսնացել են 2010 թվականի հունիսի 9-ին: Ունեն մեկ դուստր՝ Ռոբին, ով ծնվել է 2009 թվականի դեկտեմբերին: Սեսիլիայի երկրորդ երեծան՝ որդին Սոնին ծնվել է 2012 թվականի հուլիսի 23-ին:

Մինչև գրող դառնալը, Սեսիլիան ավարտել է Դուբլինի Գրիֆֆիթ քոլեջի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 21 տարեկանում գրել է իր առաջին՝ «P.S. I Love You» սիրային վեպը: Գիրքն ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում է եղել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Գերմանիայում՝ մնալով շուրջ 52 շաբաթ: 2004 թվականի դեկտեմբերին նրա երկրորդ գիրքը՝ «Որտեղ ավարտվում են ծիածանները» վեպը, մեծ հաջողությունների է հասել Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում՝ բեսթսելերների առաջին հորիզոնականում մնալով 12 շաբաթ: Նրա երրորդ՝ «Եթե դու կարող ես տեսնել ինձ հիմա» գիրքը, հրապարակվել է 2005 թվականի նոյեմբերին և դարձել միջազգային բեսթսելլեր[4]:

2006 թվականին լույս է տեսել նրա չորրորդ «Սրանից լավ տեղ չկա» վեպը, որը Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում դարձել է ամենաշատ վաճառված գիրքը: Սեսիլիան արդեն իսկ ստացել է գրական բազմաթիվ մրցանակներ: Դրանց թվում են «Լավագույն դեբյուտանտ» (the British Book Awards, 2004/2005)՝ «P.S. I Love You»-ի համար, «Իռլանդական գրական մրցանակ» (Irish Post Award, 2005): 2005 թվականին ստացել է նաև «Corine Award»է՝ «Որտեղ ավարտվում են ծիածանները» գրքի համար:

Սեսիլիան տարեկան գրում է 1-2 վեպ. որոնք անմիջապես դառնում են բեսթսելլեր: Ահերնի բոլոր ստեղծագործությունների էկրանավորման բոլոր իրավունքները արդեն իսկ գնված են:

2006 թվականին նա ներառվել է IMPAC մրցանակի հավակնորդների ցանկում, իսկ 2007 թվականին ստացել է «Fun Fearless Fiction Award» մրցանակ՝ «Եթե դու կարող ես տեսնել ինձ հիմա» գրքի համար: Մրցանակը տալիս է «Cosmopolitan» ամսագիրը:

Սկզբնական շրջանում Սեսիլիայի ստեղծագործությունները հրատարակում էր ամերիկյան «Harper Collins Publishers» հրատարակչությունը: Ներկայումս նրա վեպերը հրատարակվում են աշխարհի 40 երկրներում՝ տարբեր հրատարակչությունների կողմից:

Սեսիլիան հանդիսանում է նաև «Samantha Who?» հեռուստաշոուի ստեղծողներից և պրոդյուսերներից մեկը: Նա նաև գրում է պատմվածքներ, որոնց ամբողջ հասույթը ուղղվում է բարեգործությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]