Գործել է 13-րդ դարի վերջերին և 14-րդի առաջին կեսին, Սիենայում և մերձակա բնակավայրերում։ Արվեստի պատմաբանները նրա ստեղծագործական գործունեության սկիզբը համարում են 1298 թվականը, ավարտը՝ 1331 թվականը (ժամանակի փաստաթղթերից մեկում որպես նկարչի մահվան օր նշված է 1331 թվականինոյեմբերի 4-ը)[4]։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Սենյա դի Բոնավենտուրան վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչ Դուչչո դի Բուոնինսենյայի եղբորորդին է[5], աշակերտն ու օգնականը, և նրանց նկարելու ոճերի, ձևերի մեջ բավականին նմանություններ կան։ Արվեստի մի շարք պատմաբաններ հանգամանալից վերլուծությունների հիման վրա եզրահանգել են, որ Սենյա դի Բոնավենտուրան որոշ նկարներ ստեղծելիս համագործակցել է Ուգոլինո դի Ներիոյի հետ։ Նրան վերագրվող աշխատանքներից ընդամենը չորսի վրա կա Segna mi fecit ստորագրությունը։ Նկարչի որդիներից Նիկոլոն (Niccolò di Segna) և Ֆրանչեսկոն (Francesco di Segna di Bonaventura) նույնպես ճանաչված նկարիչներ էին Սիենայում։
Burton B. Fredericksen e Federico Zeri, Censimento dei dipinti italiani precedenti al XIX secolo nelle collezioni pubbliche di musei del Nord-America, Harvard University Press, Cambridge, 1972.
James H. Stubblebine, Duccio di Buoninsegna and his school, Princeton: Princeton University Press 1979, 2 voll., ISBN 0691039445