Սենդի Դենիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենդի Դենիս
անգլ.՝ Sandy Dennis
Ծնվել էապրիլի 27, 1937(1937-04-27)[1][2][3]
ԾննդավայրՀասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էմարտի 2, 1992(1992-03-02)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրՎեսթփորթ
ԿրթությունLincoln High School?, HB Studio և Nebraska Wesleyan University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Սենդի Դենիս (անգլ.՝ Sandy Dennis, ապրիլի 27, 1937(1937-04-27)[1][2][3], Հասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ - մարտի 2, 1992(1992-03-02)[1][2][3][…], Վեսթփորթ), ամերիկացի դերասանուհի, 1967 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Դեյլ «Սենդի» Դենիսը (անգլ.՝ Sandra Dale «Sandy» Dennis) ծնվել է 1937 թվականի ապրիլի 27-ին Նեբրասկա նահանգի Հասթինգս քաղաքում՝ Իվոնի քարտուղար և փոստային ծառայող Ջեկ Դենիսի ընտանիքում։ Նրանից բացի՝ ընտանիքը նաև ուներ Ֆրենկ անունով որդի։ Նրա մանկությունն անցել է Լինքոլն քաղաքում, որտեղ եղել է թատերախմբի անդամ, իսկ 19 տարեկանում Դենիսը տեղափոխվել է Նյու Յորք։

1956 թվականին Սենդի Դենիսը առաջին քայլերն է արել հեռուստատեսությունում, իսկ 1961 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ «Շքեղությունը խոտի մեջ» ֆիլմում։ Քիչ ավելի ուշ սկսվել է նրա թատերական կարիերան, և արդեն 1963 թվականին նա արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Լավագույն սկսնակ դերասանուհի» անվանակարգում՝ «Հազար ծաղրածուներ» պիեսում իր խաղացած դերի համար։ Մեկ տարի անց նա նորից «Թոնի» մրցանակ ստացել է՝ «Յուրաքանչյուր չորեքշաբթի» պիեսում իր դերի համար։ 1966 թվականին դերասանուհին խաղացել է Ջորջ Սիգալի կերպարի հարբեցող կնոջ՝ Հանիի դերը «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմում, մի դեր, որը նրան բերել է «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ Նրա հաջորդ հաջողված դերերից են եղել Սիլվիան ՝ Բել Կաուֆմանի «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում (1967), Սառան՝ «Քաղցր նոյեմբեր» ռոմանտիկ կինոնկարում (1968), և Մոնան՝ Էդա Գրաժիկի «Արի՛ ինձ հետ հանդիպման, Ջիմմի՛ Դին, Ջիմմի՛ Դին» (1982) պիեսի էկրանավորման մեջ։

Երկար ժամանակ ապրել է ջազային երաժիշտ Ջերրի Մալիգանի հետ, որից բաժանվել է 1976 թվականին։ 1980 թվականից մինչև 1985 թվականը ապրել է դերասան Էրիկ Ռոբերտսի հետ։

Սենդի Դենիսը մահացել է քաղցկեղից 1992 թվականի մարտի 2-ին՝ 54 տարեկան հասակում, Կոնեկտիկուտ նահանգի Ուեստպորտ քաղաքում։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վազող հնդկացին» (1991), տիկին Ռոբերտսի դերում
  • «Սատանայի հեռախոսը» (1988), մորաքույր Լյուսիի դերում
  • «Տարօրինակ ծնողներ» (1989), Միլլի Դյուի դերում
  • «Ուրիշ կին» (1988), Քլերի դերում
  • «Արի՛ ինձ հետ հանդիպման, Ջիմմի՛ Դին, Ջիմմի՛ Դին» (1982), Մոնայի դերում
  • «Տարվա եղանակներ» (1981), Էնն Քոլանի դերում
  • «Աստված հրամայել է ինձ» (1976), Մարթա Նիկոլասի դերում
  • «Եկվորները» (1970), Գվեն Քելլերմանի դերում
  • «Սիրո հպումը» (1969), Ռոզամունդ Սթեյսիի դերում
  • «Այն ցուրտ օրը զբոսայգում» (1969), Ֆրենսիս Օսթինի դերում
  • «Քաղցր նոյեմբեր» (1968), Սառա Դիվերի դերում
  • «Աղվես» (1967), Ջիլ Բենֆորդի դերում
  • «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» (1967), Սիլվիա Բարեթի դերում
  • Երեք քույր (1966), Իրինայի դերում
  • «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966), Հանիի դերում
  • «Շքեղությունը խոտի մեջ» (1961), Քեյի դերում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» 1967 թվական՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգ («Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմ)
  • «Թոնի»
1963 թվական՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր պիեսում » անվանակարգ («Հազար ծաղրածուներ» պիես)
1964 թվական՝ «Լավագույն կանացի դեր պիեսում» («Յուրաքանչյուր չորեքշաբթի» պիես)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենդի Դենիս» հոդվածին։