Սեյրան Զաքարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեյրան Զաքարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեյրան Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Երկեր | Մարդու հիմնահարցը 13-15-րդ դարերի հայ փիլիսոփայության մեջ, Երևան, 1999, 262 էջ։ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Սեյրան Արտյուշայի Զաքարյան (հոկտեմբերի 6, 1958[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյրան Արտուշայի Զաքարյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Կապան քաղաքում։ Ավարտել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ միջնակարգ դպրոցը։ 1977-1979 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում (Գերմանիա)։ 1979 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, որն (արդեն Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը) ավարտել է 1984 թվականին։ Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ունիվերսալիաների հիմնահարցը 13-14-րդ դդ. հայ փիլիսոփայության մեջ» թեմայով։ 1992 թվականին Սեյրան Զաքարյանին շնորհվել է դոցենտի կոչում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Մարդու հիմնահարցը 13-15-րդ դդ. հայ փիլիսոփայության մեջ» խորագրով։ 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1987-1992 թվականներին աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնում որպես ասիստենտ, 1992-2004 թվականներին՝ դոցենտ, 2005 թվականից՝ պրոֆեսոր։ 2001 թվականից Սեյրան Զաքարյանը ղեկավարում է ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնը[2][3]։ Հեղինակ է մոտ մեկ տասնյակ մենագրությունների և 50-ից ավելի գիտական հոդվածների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական չորս ատենախոսություն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ իմաստասերներ» (Վահրամ Րաբունի, Հովհաննես Պլուզ Երզնկացի), Երևան, 1997, 94 էջ։
- «Հայ իմաստասերներ» (Մատթևոս Ջուղայեցի, Առաքել Սյունեցի), Երևան, 1998, 84 էջ։
- «Հայ իմաստասերներ» (Գրիգոր Տաթևացի), Երևան, 1998, 112 էջ։
- «Մարդու հիմնահարցը 13-15-րդ դարերի հայ փիլիսոփայության մեջ», Երևան, 1999, 262 էջ։
- «Փիլիսոփայության պատմություն», Երևան, 2000, 2-րդ հրատ., Երևան, 2007:
- «Գարեգին Նժդեհ» (Փիլիսոփայական ճեպանկար), Երևան, 2001, 65 էջ։
- «Հայ փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ», Երևան, 2004, 76 էջ։
- «Հայկական Վերածննդի հարցը» (մեթոդաբանական վերլուծություն), Երևան, 2006:
- «Ունիվերսալիաների հիմնահարցը միջնադարյան հայ փիլիսոփայության մեջ», Երևան, 2014:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 302։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4186
- ↑ Կենսագրությունը ԵՊՀ կայքում(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փիլիսոփայության պատմություն» գրքի էլեկտրոնային տարբերակը
|