Jump to content

Սեկո Ֆոֆանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեկո Ֆոֆանա
Seko Fofana
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Seko Mohamed Fofana
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1995(1995-05-07)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 6
Պատանեկան կարիերա
2004-2010 Ֆրանսիա Փարիզ
2010-2013 Ֆրանսիա Լորյան
2013-2014 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2014-2015   Անգլիա Ֆուլհեմ 25 (1)
2015-2016   Ֆրանսիա Բաստիա 32 (1)
2016-ներկա Իտալիա Ուդինեզե 51 (9)
Ազգային հավաքական
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 12 (7)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 11 (2)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 7 (2)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 3 (1)
2017-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2018

Սեկո Ֆոֆանա (ֆր.՝ Seko Fofana, մայիսի 7, 1995(1995-05-07)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոֆանան հանդես է եկել Փարիզի և Լորյանի ակադեմիաներում[5]։ 2013 թվականին նա միացավ Մանչեսթեր Սիթիի երիտասարդական թիմին[6]։ 2014 թվականին նոյեմբերի 27-ին Ֆոֆանան մինչև 2015 թվականի հունվարի 31-ը վարձավճարով տեղափոխվեց Ֆուլհեմ[7][8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 29-ին՝ փոխարինման մտնելով Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[9][10]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 5-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[11]։ 2015 թվականի հունվարի 19-ին Ֆուլհեմը երկարաձգեց Ֆոֆանայի վարձավճարը մրցաշրջանի ավարտը[12][13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 21-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[14][15]։ Ֆուլհեմի կազմում Ֆոֆանան անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[16]։

2015 թվականի հուլիսի 29-ին Ֆոֆանան 1 տարվա վարձավճարով միացավ Բաստիային[17][18]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 8-ին՝ Ռենի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 12-ին՝ Տրուայի դեմ խաղում[21][22]։ 2016 թվականի հունվարի 16-ին Ֆոֆանան հեռացվեց խաղադաշտից Մոնպելիեի դեմ խաղում[23]՝ ստանալով 4 խաղի արգելք[24]։ Մայիսի 7-ին նա գոլային փոխանցում տվեց Անժեի դեմ խաղում՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25]։ Բաստիայի կազմում Ֆոֆանան անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2016 թվականի հունիսի 23-ին Ֆոֆանան 5 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[27][28]։ Ակումբը նրա համար վճարեց 2․5 միլիոն ֆունտ ստերլինգ[29][30]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ռոմայի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ դուբլ ձևակերպելով Պալերմոյի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 11-ին կոտ դ'իվուարցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 3-1 հաշվով[34]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆոֆանան անցկացրեց 22 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[35]։

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Ֆոֆանան գոլի հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 4-0 հաշվով[36]։ 2018 թվականի մարտի 17-ին նա գոլ խփեց Սասուոլոյի դեմ խաղում[37]։ Մայիսի 6-ին Ֆոֆանան հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 50-րդ րոպեին[38][39]։ Մայիսի 20-ին կոտ դ'իվուարցին խփեց Բոլոնյայի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին[40]։ 2017-18 մրցաշրջանում Ֆոֆանան անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[41]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոֆանան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում[42]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում։ Ֆրանսիայի Մ17 հավաքականի կազմում նա մասնակցեց 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը[43]՝ անցկացնելով 2 հանդիպում, սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[44]։

2017 թվականի ապրիլի 3-ին Ֆոֆանան որոշեց հանդես գալ Կոտ դ'Իվուարի կազմում[45]։ Իր դեբյուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում նշեց 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Մարոկկոյի դեմ խաղում[46][47]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆուլհեմ (վարձավճար) 2014–15 Չեմպիոնշիպ 21 1 4 0 25 1
Բաստիա (վարձավճար) 2015–16 Լիգա 1 32 1 1 0 33 1
Ուդինեզե 2016–17 Սերիա A 22 5 1 0 23 5
2017–18 27 3 2 0 29 3
2018–19 2 1 1 0 3 1
Ընդհանուր 51 9 4 0 0 0 0 0 55 9
Կարիերայի ընդհանուր 104 11 9 0 0 0 0 0 113 11

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[48]

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Côte d'Ivoire - S. Fofana - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Info FM : à la découverte de Seko Fofana, la pépite française de Man City». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Transfer Deadline Day LIVE | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Fofana Joins On Loan | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Seko Fofana: Fulham sign Manchester City youngster on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «Brighton & Hove Albion - Fulham FC, Nov 29, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Sky Bet Championship: Fulham come from behind to beat Brighton 2-1». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Fulham FC - Watford FC, Dec 5, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  12. «Seko Fofana: Fulham extend Manchester City man's loan spell». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «Fulham extend Fofana stay». Eurosport. 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  14. «Huddersfield Town - Fulham FC, Mar 21, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  15. «Huddersfield Town 0-2 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  16. «Seko Fofana | Football Stats | Udinese | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  17. «Seko Fofana joins Bastia on season long loan». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «Man City youngster heads to Bastia on loan». ITV News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  19. «SC Bastia - Stade Rennais FC, Aug 8, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  20. «Bastia v Rennes Direct commenté & résultats, 08/08/2015, Ligue 1 | Goal.com». www.goal.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  21. «ES Troyes AC - SC Bastia, Dec 12, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  22. «Loan Watch Seko Fofana nets first Bastia goal». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  23. «SC Bastia - HSC Montpellier, Jan 16, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  24. Rédaction. «Commission de discipline : le Bastiais Seko Fofana prend 4 matches». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  25. «SC Bastia - SCO Angers, May 7, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  26. «Seko Fofana | Football Stats | Udinese | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «Man City midfielder Seko Fofana joins Udinese on a five-year deal». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  28. «Fofana signs for Udinese | FOX Sports Asia». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  29. «Udinese sign Man City midfielder Fofana». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  30. @BilelGhazi, B. Gh. «Seko Fofana quitte Manchester City pour l'Udinese». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  31. «Udinese Calcio - Spezia Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  32. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  33. «US Palermo - Udinese Calcio, Oct 27, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  34. «Atalanta BC - Udinese Calcio, Dec 11, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  35. «Seko Fofana | Football Stats | Udinese | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  36. «Udinese Calcio - UC Sampdoria, Sep 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  37. «Udinese Calcio - US Sassuolo, Mar 17, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  38. «Udinese Calcio - Inter Milan, May 6, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  39. «Seko Fofana sent off as Udinese crash to Inter Milan | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  40. «Udinese Calcio - Bologna FC 1909, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  41. «Seko Fofana | Football Stats | Udinese | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  42. Gh., B. «Seko Fofana (Bastia) dragué par la Côte d'Ivoire». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  43. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  44. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  45. Rédaction. «Côte d'Ivoire : Maxwel Cornet et Seko Fofana ont choisi de jouer pour les Eléphants». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  46. «Ivory Coast - Morocco, Nov 11, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  47. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Côte d'Ivoire-Morocco - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  48. 48,0 48,1 «Seko Fofana». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեկո Ֆոֆանա» հոդվածին։