Սովորել է Ջովաննի Բելլինիի մոտ։ Ջորջոնեի և Տիցիանի ազդեցությամբ ստեղծած վաղ գործերը տոգորված են պայծառ քնարական տրամադրությամբ։
1511 թվականին տեղափոխվել է Հռոմ։ Ռաֆայելի հետ մտերմանալուց հետո նրա աշխատանքները դարձել են ավելի խստորոշ և հավասարակշռված՝ պահպանելով կոլորիտի «վենետիկյան» հնչեղությունը (Ֆառնեզինա վիլլայի որմնանկարները, 1511 թ., հռոմեուհու դիմանկարը (այսպես կոչված՝ «Դորոթեա»), մոտ 1515 թ., Բեռլին-Դալեմ պատկերասրահ]։ 1510-ական թվականների 2-րդ կեսից նկարչի ստեղծագործությունները Միքելանջելոյի ազդեցությամբ ձեռք են բերել ընդգծված դրամատիկական երանգ («Ղազարոսի հարությունը», 1519 թ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Հակառեֆորմացիայի շրջանում ստեղծած գործերն առանձնանում են կերպարային կառուցվածքի մռայլ խստությամբ՝ վկայելով Բարձր Վերածննդի գեղարվեստական սկզբունքների ճգնաժամը («Խաչը կրելը», 1537 թ., Էրմիտաժ, Լենինգրադ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 260)։