Սեբաստիան Ռուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Ռուլի
Ծնվել էհուլիսի 6, 1975(1975-07-06) (48 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԿրթությունԷուխենիո Կոբոյի անվան գեղարվեստական կրթության կենտրոն
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունմոդել, դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Համատեղ ապրող(ներ)Անժելիկա Բոյեր

Սեբաստիան Ռուլի (լրիվ անվանում՝ Սեբաստիան Օսկար Ռուլի իսպ.՝ Sebastián Óscar Rulli, հուլիսի 6, 1975(1975-07-06), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինական ծագմամբ մեքսիկացի դերասան և ֆոտոմոդել[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Ռուլին իր կարիերան սկսել է որպես մոդել՝ հանդես գալով Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի պոդիումներում։ Մեքսիկայում նա ընդունվել է Televisa հեռուստաընկերության արտիստական արվեստների կենտրոն։

Հեռուստատեսությունում Սեբաստիանի առաջնախաղը տեղի է ունեցել 1995 թվականին՝ նկարահանվելով արգենտինական «Ամերիկյան բլուրներ.վերադարձ» հեռուստասերիալում։ 2000 թվականին նկարահանվել է մեքսիկական «Առաջին սեր» հեռուստասերիալում։ Դրանից հետո նա մեծ ճանաչում է ձեռք բերել և նկարահանվել բազմաթիվ հեռուստասերիալներում, այդ թվում «Դասարան 406» և «Ռուբի» հեռուստասերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիանը 2007 թվականի դեկտեմբերի 31-ին ոչ մեծ եկեղեցում, մոտ 30 ընկերների և բարեկամների ներկայությամբ ամուսնացել է իր մանկության ընկերուհի Սեսիլիա Գալյանոյի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Սանտյագոն։ Զույգը բաժանվել է 2011 թվականին[2]։ Ներկայումս ամուսնացած է մեքսիկացի դերասանուհի Արասելի Արամբուլայի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 — Ամերիկյան բլուրներ.վերադարձ- Իգնասիո
  • 2001 — Առաջին սեր- Մաուրիսիո
  • 2001 — Ծնված առանց մեղքի- Մարկո
  • 2004 — Ռուբի- Հեկտոր Ֆերեր Գարսա
  • 2005 — Ճակատագրին հակառակ- Սեբաստիան Կարդենաս
  • 2006 — Հիմարիկ- Պեդրո
  • 2007 — Կիրք- Սանտիագո
  • 2008 — Հարված սրտին - Մաուրիսիո
  • 2010 — Երբ ես սիրահարված եմ- Ռոբերտո Գամբա
  • 2010 — Թերեզա- Արտուրո դելա Բարրերա Ասուելա
  • 2012 — Իրական սեր - Ֆրանսիսկո Գուսման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «m3 talent — Sebastian Rulli». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Sebastián Rulli — Biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Ռուլի» հոդվածին։