Սեբաստիան Ռուլի
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Կրթություն | Էուխենիո Կոբոյի անվան գեղարվեստական կրթության կենտրոն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Համատեղ ապրող(ներ) | Անժելիկա Բոյեր |
Սեբաստիան Ռուլի (լրիվ անվանում՝ Սեբաստիան Օսկար Ռուլի իսպ.՝ Sebastián Óscar Rulli, հուլիսի 6, 1975, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինական ծագմամբ մեքսիկացի դերասան և ֆոտոմոդել[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեբաստիան Ռուլին իր կարիերան սկսել է որպես մոդել՝ հանդես գալով Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի պոդիումներում։ Մեքսիկայում նա ընդունվել է Televisa հեռուստաընկերության արտիստական արվեստների կենտրոն։
Հեռուստատեսությունում Սեբաստիանի առաջնախաղը տեղի է ունեցել 1995 թվականին՝ նկարահանվելով արգենտինական «Ամերիկյան բլուրներ.վերադարձ» հեռուստասերիալում։ 2000 թվականին նկարահանվել է մեքսիկական «Առաջին սեր» հեռուստասերիալում։ Դրանից հետո նա մեծ ճանաչում է ձեռք բերել և նկարահանվել բազմաթիվ հեռուստասերիալներում, այդ թվում «Դասարան 406» և «Ռուբի» հեռուստասերիալներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեբաստիանը 2007 թվականի դեկտեմբերի 31-ին ոչ մեծ եկեղեցում, մոտ 30 ընկերների և բարեկամների ներկայությամբ ամուսնացել է իր մանկության ընկերուհի Սեսիլիա Գալյանոյի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Սանտյագոն։ Զույգը բաժանվել է 2011 թվականին[2]։ Ներկայումս ամուսնացած է մեքսիկացի դերասանուհի Արասելի Արամբուլայի հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 — Ամերիկյան բլուրներ.վերադարձ- Իգնասիո
- 2001 — Առաջին սեր- Մաուրիսիո
- 2001 — Ծնված առանց մեղքի- Մարկո
- 2004 — Ռուբի- Հեկտոր Ֆերեր Գարսա
- 2005 — Ճակատագրին հակառակ- Սեբաստիան Կարդենաս
- 2006 — Հիմարիկ- Պեդրո
- 2007 — Կիրք- Սանտիագո
- 2008 — Հարված սրտին - Մաուրիսիո
- 2010 — Երբ ես սիրահարված եմ- Ռոբերտո Գամբա
- 2010 — Թերեզա- Արտուրո դելա Բարրերա Ասուելա
- 2012 — Իրական սեր - Ֆրանսիսկո Գուսման
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «m3 talent — Sebastian Rulli»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-28-ին։ Վերցված է 2017-11-21
- ↑ Sebastián Rulli — Biography
|