Արասելի Արամբուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արասելի Արամբուլա
Ծնվել էմարտի 6, 1975(1975-03-06) (49 տարեկան)
ԾննդավայրՉիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
ԸնտրանիSexy?
Համատեղ ապրող(ներ)Pablo Montero?

Արասելի Արամբուլա (իսպ.՝ Aracely Arámbula Jacques. մարտի 6, 1975(1975-03-06), Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի , երգչուհի , մոդել , հեռուստատեսային աստղ , հումանիստ , «խաղաղության դեսպան» տիտղոսակիր։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արասելի Արամբուլա Ժաքսը ծնվել է 1975թ. Մարտի 6 -ին, Մեքսիկա , Չիուաուա (նահանգ) ։ Արմատներով Ֆրանսիայից և Բասկերից։ Լեոնարդո Արամբուլան ՝ Արասելիի պապիկը , եղել է Մեքսիկայի հայտնի ազգային երգիչներից , եւ ահա պապիկից էլ Արասելին ժառանգել է իր ձայնային տվյալները ։ Նա նաեւ իր պապիկի նման կիթառ է նվագում։ Արասելին դեռ մանկուց աչքի է ընկել իր գեղեցիկ արտաքինով , մասնակցել է տարբեր գեղեցկության մրցույթների ու հաղթել։

1996 թվականին Արասելի Արամբուլան հաղթում է <<Մեքսիկայի դեմքը>> “ El Heraldo de México” մրցանակաբաշխության ժամանակ , որը որոշիչ դեր խաղաց իր կարիերայում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ շարունակ նրա կարիերայով զբաղվել եւ մինչեւ օրս էլ զբաղվում է իր եղբայրը՝ Լեոնարդո Արամբուլան։ Նրանք միասին Սպա կենտրոն(CBI medical spa) են բացել Մեխիկոյում[1]։ 2015 թվականին բացվեց նրանց 2-րդ սպա կենտրոնը։

2005 թվականին Արասելիի կյանքում լուրջ փոփոխություններ էին սպասվում. նա հանդիպեց իր կյանքի մեծագույն սիրուն՝ Լուիս Միգելին, որի հետ հետագայում պիտի ունենային իրենց զավակներին։

2005 թվականի սկզբներին եւ’ Արասելին , եւ’ Լուիս Միգելը , հրավիրված են լինում նույն հավաքույթին , եւ հենց այդտեղ էլ Լուիս Միգելը տեսնում եւ սիրահարվում է Արասելիին. նրա հմայքը անտարբեր չի թողնում երգչին։ Նրանց սիրավեպը հենց այդ թվականից էլ սկսվում է։ Երկուսն էլ հասուն ու կայացած մարդիկ էին ։ Արտիստները օրինականացնում են իրենց հարաբերությունները ։ Նրանք շատ սիրով ու ճանաչված զույգ էին։ Նրանց սերը համեմատում էին հանրահայտ Տիտանիկ ֆիլմի հերոսների սիրո պատմությանը։ Երկուսն էլ սիրում էին շրջագայել , նրանց կարելի էր հանդիպել Վենեցիայի փողոցներում , Փարիզում , Իսպանիայում ... ողջ Եվրոպայում , եւ իհարկե իրենց սիրելի՝ Ակապուլկո նավահանգստում։ Արասելիի եւ Լուիսի անդրանիկ զավակը՝ Միգել Գայեգո Արամբուլան , ծնվել է նրանց միությունից 3 տարի անց՝ 2007 թվականի Հունվարի 1-ին , իսկ կրտսեր զավակը՝ Դանիել Գայեգո Արամբուլան , 2008 թվականի Դեկտեմբերի 18-ին ։ Երեխաները ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Կալիֆոռնիանահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում։ Արտիստների համատեղ որոշման արդյունքում ՝ երեխաները ունեն 2քաղաքացիություն ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի Միացյալ նահանգների։ Երեխաները տիրապետում են իսպաներենին , անգլերենին եւ ֆրանսերենին , բայց տանը եւ դրսում խոսում են միայն իրենց մայրենի լեզվով՝ իսպաներենով։ Որդիները հաճախում են տարբեր դասերի եւ պարապմունքների։ Երկուսն էլ ունեն վոկալային եւ դերասանական տվյալներ , որոնք , բնականաբար , ժառանգել են ծնողներից։ Միգելը շատ է սիրում ֆուտբոլ եւ բասկետբոլ խաղալ , իսկ Դանիելը սիրում է լեգոներ հավաքել. նա գերազանցում է դրանք հավաքելու համար նախատեսված ժամանակը։

Արասելի Արամբուլայի եւ Լուիս Միգելիգեղեցիկ սիրո պատմությունը , ցավոք , երկար չտեւեց. նրանք 2009 թվականին բաժանվեցին՝ հանրությանը դեռեւս անհայտ պատճառներով։ Բաժանումից հետո Արասելին իր հարցազրույցներում բազմիցս ասել է , որ Լուիսը կարող է տեսնել իրենց որդիներին երբ եւ որքան ցանկանա. չկա որեւէ սահմանափակում։

Արասելին իր ազատ ժամանակը տրամադրում է միմիայն իր երեխաներին , սիրում է նրանց հետ տարբեր զվարճանքի վայրեր հաճախել , նույնիսկ երկրից դուրս՝ ողջ Եվրոպայով ճանապարհորդություն էր կազմակերպել։ Ծնողների հարցում Արասելիի բախտը բերել է , քանի որ Դոնյա Մարիա Սոկոռոն եւ Դոն Մանուելը նրան օգնում են երեխաների դաստիարակման եւ մնացած այլ կարեւոր հարցերում։

Ավելի ուշ՝ 2017 թվականին , Արասելին իր թիմի հետ միասին սկսում է արտադրել հատուկ նյութերից պատրաստված, բժշկական դիմահարդարման պարագաներ ( Mímika by Aracely Arámbula) , որոնք ներկայացված են նաեւ իր եւ եղբոր համատեղ հիմնած Սպա կենտրոնում (CBI medical spa ) :

Երկար տարիներ է , ինչ Արասելի Արամբուլան զբաղվում է բարեգործությամբ , օգնում է կարիքավորներին , նրա հովանավորության եւ ֆինանսական աջակցության միջոցով , Մեխիկոյում բացվել է բժշկական կենտրոն, որտեղ բուժում են քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Երեխաների համար ամեն տարի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։

Արասելի Արամբուլան իր հարցազրույցներից մեկում ասել է , որ ցանկանում է իր կյանքի մասին գիրք գրել։

Արասելի Արամբուլան Մեքսիկայի եւ Տելեմունդո ( Telemundo Studios ) հեռուստաընկերության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1994 Սիրո գերին Երկրորդական դեր
1995 Ակապուլկո, մարմին և հոգի Այդեի ընկերը Երկրորդական դեր
1996 Կրքերի տոն Լետիսիա Սիսներոս Երկրորդական դեր
1996 Սիրո երգը Երկրորդական դեր
1996-1997 Կին, իրական գործեր Երկրորդական դեր
1997 Փոքրիկ տղա, մեծ դժոխք Լեոնարդա Ռուան Երկրորդական դեր
1997 Անգույն սիրտը Մագալիդա Ռոլդան Երկրորդական դեր
1998 Կրքոտ զայրույթ Մայտե Մոնտեվերդե Երկրորդական դեր
1998 Երազողները Ժակլին դե լա Պենյա Գլխավոր դեր
1999 Ըմբոստ սիրտ Մարիա Էլենա Էռնանդես Երկրորդական դեր
1999 Երիտասարդության երազները Արասելի Երկրորդական դեր
2000-2001 Գրկիր ինձ ամուր Մարիա դել Կարմեն Կամպուսանո Գլխավոր դեր
2002 Սիրո ճանապարհները Պեռլա Գուտիերես Վազկես Գլխավոր դեր
2009-2010 Վայրի սիրտ Ռեգինա Մոնտես դե Օկա /

Այմե Մոնտես դե Օկա /

Ռեգինա Մոնտես դե Օկա Ռիբերա

Գլխավոր դեր
2013 Տիրուհին Գաբրիելա Սուարես /Վերոնիկա Դանտես ՛Տիրուհին՛ Գլխավոր դեր
2014 Թշվառները Լուսիա Դուրան Գլխավոր դեր
2016-2020 Դոնյան , 2 եթերաշրջան Դոնյան Ալտագրասիա Սանդովալ Գլխավոր դեր
2018 Մաստեր շեֆ լատինո հաղորդավար
2018 Երկնքի տիրակալը Ալտագրասիա Սանդովալ

” Դոնյա ”

Հատուկ հրավեր

Ծանցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aracely en datos». Telemundo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.