Սան Վիսենտե (պորտ.՝ São Vicente, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի հովանավոր սրբի՝ Վիսենտե Սարագոսացու պատվին), ծովափնյա քաղաք և համայնք Բրազիլիայում՝ Սան Պաուլու նահանգի հարավային մասում, Բայշադա Սանտիստա մետրոպոլիսային տարածաշրջանում[2]։ Զբաղեցնում է 147.89 կմ² տարածք։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 368.355[3]:
Եղել է պորտուգալական առաջին մշտակայուն բնակավայրը Ամերիկաներում[4] և Սան Վիսենտեի կապիտանություն կորված վարչական տարածքի (որը գրեթե համընկել է ներկայիս Սան Պաուլու նահանգի տարածքի հետ) մայրաքաղաքը։ Հիմնադրվել է 1532 թվականինՄարտիմ Աֆոնզու դե Սոուզայի նախաձեռնությամբ, նախկինում ժամանակ առ ժամանակ բնակեցված Porto dos Escravos («Ստրուկների նավահանգիստ») բնակավայրի տեղում։ Սան Վիսենտեին շնորհվել է Բրազիլիայի Cellula Mater («Մայր բջիջ») տիտղոսը՝ նկատի առնելով, որ այն եղել է առաջին կազմակերպված քաղաքը երկրում։ Բացի այդ, Ամերիկաներում առաջինը Սան Վիսենտեում է ժողովրդավարական եղանակով ընտրվել քաղաքային խորհուրդ (1532 թվականիօգոստոսի 22-ին)։
Lawrence, Rachel (January 2010). Alyse Dar (ed.). Brazil (Seventh ed.). Apa Publications GmbH & Co. / Discovery Channel. էջեր 183–204.
BARRETO, Aníbal (Cel.). Fortificações no Brasil (Resumo Histórico). Rio de Janeiro: Biblioteca do Exército Editora, 1958. 368 p.
BUENO, Eduardo. Capitães do Brasil: a saga dos primeiros colonizadores. Rio de Janeiro: Objetiva, 1999. 288 p. il. ISBN 8573022523
DONATO, Hernâni. Dicionário das batalhas brasileiras. São Paulo: Ibrasa, 1987.
Luz Soriano, Simão José da. Historia da Guerra Civil e do estabelecimento do governo parlamentar em Portugal, comprehedendo a historia diplomática, militar e política d'este reino desde 1777 até 1834. Lisboa, Impr. Nacional, vol IV, 1870 p. 497.
YOUNG, Ernesto G. Esboço Histórico da Fundação da cidade de Iguape. Revista do IHGSP, vol II, São Paulo, 1896 pp. 49–151.
LÍVIO FERREIRA, Tito. História da Civilização Brasileira.
CONDEPHASV - Conselho de Defesa do Patrimônio Histórico, Artístico, Arquitetônico, Cultural e Turístico de São Vicente.