Սան Զաքարիա եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Զաքարիա եկեղեցի
իտալ.՝ Chiesa di San Zaccaria
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՏարածաշրջանԿաստելլո
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը9-րդ դար և 15-րդ դար
ՆվիրվածԶաքարիա
ԱնվանվածԶաքարիա
ՃարտարապետAntonio Gambello? և Mauro Codussi?
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար և 15-րդ դար
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 San Zaccaria (Venice) Վիքիպահեստում

Սան Զաքարիա եկեղեցի, 15-րդ դարի նախկին վանական եկեղեցի Վենետիկում։ Այն մեծ շինություն է տեղակայված Կամպո Սան Զաքարիայում, անմիջապես Սուրբ Մարկոսի հրապարակի և Սուրբ Մարկոսի տաճարի հարավ-արևելքում գտնվող ջրի ափին։ Այն նվիրված է Հովհանես Մկրտչի հայր Սուրբ Զաքարիային։

Սան Զաքարիայի զոհասեղանը Ջովաննի Բելլինիի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսի մաս
Մատուռ

Առաջին եկեղեցին հիմնել է դուքս Հուստինիանոս Պարտիսիպազիոն, 9-րդ դարի սկզբին` սրբի մարմինը պահելու համար, որը, նվիրված է բյուզանդիայի Լևոն Ե Հայ կայսրին, որը տեղակայված է աջ կողմում գտնվող երկրորդ զոհասեղանի տակ։ Տարբեր դուքսերի մնացորդները թաղված են եկեղեցու խորանում։ Նախնական եկեղեցին վերակառուցվել է 1170-ական թվականներին (երբ ներկայիս Զանգակատունը կառուցվեց) և 15-րդ դարում փոխարինվեց գոթական եկեղեցով։ Այս շենքի մնացորդները դեռ կանգուն են, քանի որ ներկայիս եկեղեցին կառուցվել է դրա կողքին և ոչ թե դրա վրա։

Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1458-1515 թվականներին։ Անտոնիո Գամբելոն գլխավոր ճարտարապետն է, որը սկսեց կառուցել գոթական ոճով, բայց ճակատի վերին մասը իր կամարակապ պատուհաններով և սյուներով, իսկ ներսի մասերը Մաուրո Կոդուսին ավարտեց վաղ Վերածննդի ոճով շատ տարիներ անց։ Ճակատային հատվածը վաղ գոթական և ներդաշնակ վենետիկյան խառնուրդ է։

Վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելե Բելլայի (1790) եկեղեցու և հարակից վանքի տեսարանը Քուերինի Ստամպալիա արվեստի սրահում:

Ի սկզբանե եկեղեցին կցված է եղել Բենեդիկտյան միանձնուհիների վանքին, որը նույնպես հիմնադրել է Պարտիսիպազիոն և ընտանիքի տարբեր այս դուքսեր։ Այս վանքի միանձնուհիները հիմնականում գալիս են քաղաքի ականավոր ազնվական ընտանիքներից և վանական պարիսպը պահպանելիս ունեին անփութության համբավ։ Վանամայրը սովորաբար կապված էր դուքսի հետ։

855 թվականին Հռոմի պապ Բենեդիկտոս III-ը ապաստան գտավ վանքում `փախչելով Անաստասի Անտիպապի բռնությունից, որի ընտրությունը վիճարկել էին նրա կողմնակիցները։ Երախտագիտության համար Հռոմի պապ Բենեդիկտը միանձնուհիներին նվիրեց մասունքների մեծ հավաքածու, որը հիմք հանդիսացավ մի մեծ հավաքածուի համար, և որի համար վանքը հայտնի էր, դրանց թվում էին Աթանաս Ալեքսանդրացիացիները և մի կտոր կենարար խաչից։

1105 թվականին ավերիչ հրդեհը ոչնչացրել է ամբողջ վանական համալիրը։ Ըստ ժամանակի մատենագրության, վանքի նկուղներում ապաստանած շուրջ հարյուր միանձնուհի խեղդվել են ծխից։

Էնրիկո Դանդոլոյի ղեկավարությամբ միաբանությունը վերափոխվել է Կլյունիակ տան[1]։

Ներսի մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ներսի մասը ունի խորան շրջապատված ճեմավայրով, որը լուսավորված է բարձր գոթական պատուհաններով, ինչը հյուսիսային եվրոպական եկեղեցական ճարտարապետության բնորոշ առանձնահատկությունն է, որը եզակի է Վենետիկում։ Գրեթե յուրաքանչյուր պատ ծածկված է 17-րդ և 18-րդ դարի նկարիչների նկարներով։ Եկեղեցում է պահվում Ջովաննի Բելլինի ամենահայտնի աշխատանքներից մեկը` Սան Զաքարիայի զոհասեղանը։ Միջանցքի պատերին և մատուռներին կան այլ նկարիչների նկարներ, այդ թվում Անդրեա դել Կաստանյոի, Յակոպո Պալմա Ավագի, Տինտորետտոի, Գիուսեփե Պորտաի, Յակոպո Պալմա Կրտսերի, Անտոնիո Վասիլաչչիի, Անտոնիս վան Դեյքի, Անդրեա Սելեստիի, Անտոնիո Ձանկիի, Անտոնիո Բալեստրամի, Անջելո Թրևիզանիի և Գիովանի Դոմենիկո Դիեպոլոյի։

Նկարիչ Ալեսանդրո Վիտտորիան թաղված է եկեղեցում, որի գերեզմանին տեղադրված է ինքնադիմանկար կիսանդրի։

Եկեղեցու երգեհոնը կառուցվել է Գաետանո Կալիդոյի կողմից՝ 1790 թվականին։

2009 թվականի հունվարի 30-ին XIV դարում անհետացած եկեղեցու դամբարանում հայտնաբերվել են սրբեր Գրիգորիոսի, Թեոդորոսի և Լեոնի մասունքները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Madden, Thomas F. (2015). Venice: A New History. Penguin Books Australia. ISBN 978-0-14-750980-2. OCLC 980298689.
  2. «Из венецианской церкви Сан Заккариа в греческий монастырь на острове Кефалиния переданы пропавшие в XIV веке мощи трех святых / Новости / Патриархия.ru». Патриархия.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Զաքարիա եկեղեցի» հոդվածին։