Սայգիդ Աբդուլաև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սայգիդ Աբդուլաև | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1903 |
Ծննդավայր | Մուգի, Darginsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1952 |
Մասնագիտություն | գրող և լեզվաբան |
Լեզու | Դարգիներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Սայգիդ Աբդուլաև Վիքիդարանում |
Սայգիդ Աբդուլաև (մարտի 10, 1903, Մուգի, Darginsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - 1952), լեզվաբան, դաղստանցի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1903 թվականի մարտի 10-ին Դաղստանի Մուգի գյուղակում։ Ունի Դաղստանի քաղաքացիություն։ Սկզբնական կրթությունը նրան հայրն է տվել, հետո արդեն սովորել է մեդրեսեում։ Լավ տիրապետել է արաբերենին, ինքնուրույն սովորել է ռուսերեն։
Քաղաքացիական պատերազմի տարիներին անդամագրվել է պարտիզանական գնդին, մասնակցել մարտերին սովետական կարգերից։ Այդ տարիներին Աբդուլաևը աշխատել է որպես շրջանի կոմիտեի քրիստոնյաների օգնության ներկայացուցիչ։
1924 թվականին Բույնակսկում ավարտել է ուսումը։ Հետո աշխատել է ուսուցիչ, դպրոցի տնօրեն, ոստիկան և շրջանի ազգային կրթության մասնաբաժնի տեղակալն է եղել։ 1933 թվականից աշխատել է Դաղստանի ազգային մշակույթի ոլորտում՝ որպես գիտական օգնական և գրում էր ռուս-դաղերեն բառարան, դպրոցական ծրագրեր, դասագրքեր նաև քերականական առաջադրանքներ, միաժամանակ դասավանդում էր ուսուցչական համալսարանում։
1942 թվականին կամավոր կերպով գնաց պատերազմ` անցավ Մազդոկից մինչև Բեռլին։
Ստեղծագործական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1925-1930-ական թվականներին նրա կողմից հրատարակվեցին անտիկրոնական բանաստեղծություններ՝ «Ես հավատում եմ», « Հեռու կաչաղակ»։ 1948 թվականին Մախաչկալայում հրատարակվեցին նրա ժողովածուներից՝ «Պատերազմական ակնարկներ» (դաղ.՝ Далуйти ва хабурти)։ Հետագայում տպագրվել են նաև նրա կողմից գրված բառարանները և նրա մահից հետո մի քանի այլ ժողովածուներ։
Նրա կողմից մշակվել է դասավանդման և գիտակետազոտական տերմինաբանություն իր հայրենի լեզվի համար, որն օգտագործվում է ցայսօր։