Սայգիդ Աբդուլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայգիդ Աբդուլաև
Ծնվել էմարտի 10, 1903(1903-03-10)
ԾննդավայրՄուգի, Darginsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1952
Մասնագիտությունգրող և լեզվաբան
ԼեզուԴարգիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Սայգիդ Աբդուլաև Վիքիդարանում

Սայգիդ Աբդուլաև (մարտի 10, 1903(1903-03-10), Մուգի, Darginsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - 1952), լեզվաբան, դաղստանցի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականի մարտի 10-ին Դաղստանի Մուգի գյուղակում։ Ունի Դաղստանի քաղաքացիություն։ Սկզբնական կրթությունը նրան հայրն է տվել, հետո արդեն սովորել է մեդրեսեում։ Լավ տիրապետել է արաբերենին, ինքնուրույն սովորել է ռուսերեն։

Քաղաքացիական պատերազմի տարիներին անդամագրվել է պարտիզանական գնդին, մասնակցել մարտերին սովետական կարգերից։ Այդ տարիներին Աբդուլաևը աշխատել է որպես շրջանի կոմիտեի քրիստոնյաների օգնության ներկայացուցիչ։

1924 թվականին Բույնակսկում ավարտել է ուսումը։ Հետո աշխատել է ուսուցիչ, դպրոցի տնօրեն, ոստիկան և շրջանի ազգային կրթության մասնաբաժնի տեղակալն է եղել։ 1933 թվականից աշխատել է Դաղստանի ազգային մշակույթի ոլորտում՝ որպես գիտական օգնական և գրում էր ռուս-դաղերեն բառարան, դպրոցական ծրագրեր, դասագրքեր նաև քերականական առաջադրանքներ, միաժամանակ դասավանդում էր ուսուցչական համալսարանում։

1942 թվականին կամավոր կերպով գնաց պատերազմ` անցավ Մազդոկից մինչև Բեռլին։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1925-1930-ական թվականներին նրա կողմից հրատարակվեցին անտիկրոնական բանաստեղծություններ՝ «Ես հավատում եմ», « Հեռու կաչաղակ»։ 1948 թվականին Մախաչկալայում հրատարակվեցին նրա ժողովածուներից՝ «Պատերազմական ակնարկներ» (դաղ.՝ Далуйти ва хабурти)։ Հետագայում տպագրվել են նաև նրա կողմից գրված բառարանները և նրա մահից հետո մի քանի այլ ժողովածուներ։

Նրա կողմից մշակվել է դասավանդման և գիտակետազոտական տերմինաբանություն իր հայրենի լեզվի համար, որն օգտագործվում է ցայսօր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]