Սամուել Խաչիկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամուել Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1923[1] |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2001 (78 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb | ID ID 1030491 |
Սամվել Խաչիկյան, (Սամուէլ Խաչիկեան, պարս.՝ ساموئل خاچیکیان, հոկտեմբերի 22, 1923[1], Թավրիզ, Իրան - հոկտեմբերի 22, 2001, Թեհրան, Իրան), պարսկահայ ռեժիսոր, սցենարիստ, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Խաչիկյանը ծնվել է 1924 թվականին, Թավրիզում։ Սովորել է հայկական և ամերիկյան դպրոցներում, հեռակա հաճախել է Փասադենայի կինոդասընթացներին։ 1951 թվականին Խաչիկյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Թեհրանահայ երիտասարդական արվեստասիրաց թատերախումբը։ 25 բեմադրությունների հեղինակ է[2][3]։
- Հովհաննես Թումանյանի «Գիքորը»
- Երվանդ Օտյանի և Մ. Կյուրջյանի «Չարշըլը Արթին աղա»
- Ջ. Ջաբարլու «Սևիլ»
- Խաչիկյանի «Սառա»
- Խաչիկյանի «Գորշ վարագույրներ»
Համարվել է իրանական կինոարվեստի հիմնադիրներից. 1950 թվականից ստեղծագործել է հիմնականում կինոյում։ Ստեղծել է շուրջ 30 ֆիլմեր՝
- «Խաբեություն»
- «Մնաս բարով»
- «Մազանդարանի վագրը»
- «Տագնապ»
- «Մահ անձրևի տակ» արժանացել է Թեհրանի կինոփառատոնի 1-ին մրցանակի, 1955
- «Համբույր արյունոտ շուրթերին»` ըստ Վահան Միրաքյանի «Լալվարի որսկանը» պոեմի
Գրել է կինոսցենարներ, բանաստեղծություններ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իրանահայ արդի գրողներ» գրքի առաջին հատորից, էջ 457, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1964։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Press TV. Իրանը հարգանքի տուրք է մատուցել ռեժիսոր Սամուել Խաչիկյանին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Խաչիկյան» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Թավրիզ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 22 մահեր
- 2001 մահեր
- Թեհրան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- Իրանահայ թատերական ռեժիսորներ
- Իրանահայ կինոռեժիսորներ
- Իրանցի գրողներ
- Իրանցի կինոռեժիսորներ
- Իրանցի սցենարիստներ