Մազանդարանի վագրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մազանդարանի վագրը
ببر مازندران
ԵրկիրԻրան Իրան
ԺանրՄելոդրամա
Թվական1968
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՍամուել Խաչիկյան
Սցենարի հեղինակՄանուչեհր Կիմրամ
ԴերակատարներԻմամ Ալի Հաբիբի
Նիկու Սաֆայի
Նիլուֆար
ՕպերատորՆոսրաթալլահ Կանի
Տևողություն122 րոպե

Մազանդարանի վագրը (պարս․՝ ببر مازندران), իրանահայ կինոռեժիսոր Սամուել Խաչիկյանի կողմից 1968 թվականին նկարահանված գեղարվեստական կինոնկար: Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական, աշխարհի եռակի և Ասիական խաղերի չեմպիոն Իմամ Ալի Հաբիբին[1][2]: Կինոնկարը ժամանակին ցուցադրվել է նաև ԽՍՀՄ-ում և սիրվել հանդիսատեսի կողմից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական տոնի ժամանակ, որտեղ մրցում էին տեղի ըմբիշները, Թեհրանից ժամանած մարզիչը նկատում է արտասովոր ուժի տեր հասարակ գյուղացի փայտահատին: Նա երիտասարդին հրավիրում է մայրաքաղաք` ըմբշամարտով լրջորեն զբաղվելու համար: Շուտով տաղանդավոր ըմբիշը դառնում է ողջ Իրանի պարծանքն ու սիրելին: Սակայն այդ հանգամանքը շարժում է նրա թիմակիցների նախանձը: Երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարող նրա ապագա հակառակորդի մոր հետ պատահական հանդիպումը, փոխում է երիտասարդի հետագա ողջ կյանքը:

Ֆիլմում պատմվում է նաև գլխավոր հերոսի սիրո մասին:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Իմամ Ալի Հաբիբի Հաբիբ
Նիկու Սաֆայի Սիթարա
Նիլուֆար Լալա
Դարիուշ Թալայի Քեյվան
Նասեր Կուրեչյան Բաշիր Խան
Ռեզա Հուշմանդ -

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Մանուչեհր Կիմրամ սցենարիստ
Սամուել Խաչիկյան ռեժիսոր
Նոսրաթալլահ Կանի օպերատոր
Մեհդի Միրզաքի պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]