Սամղրեթ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Սամղրեթ | ||
վրաց.՝ სამღერეთი | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Թեթրիծղարոյի | |
Համայնք | Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ | |
Բնակչություն | 385[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր, վրացիներ[2] | |
|
Սամղրեթ (Սմղրեթ, վրացերեն՝ სამღერეთი - Սամղերեթի), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Խրամ գետի ձախ ափին։
Բնակչություն և տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 386 բնակիչ` վրացիներ (63%), հայեր (25%) և ադրբեջանցիներ (11%), որից 185 տղամարդ և 201 կին։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 385 մարդ, որից` 193 տղամարդ և 192 կին։
Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1710 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից (Վանից, Մուշից), Կոստանդնուպոլսից և Վրաստանի Դուշեթի գավառից։
Գյուղի շրջակայքում կան եկեղեցիներ (X-XI դարեր և XVIII-XIX դարեր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 157)։ |
|