Սամարիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սամարիա (եբրայերեն՝ שומרון)՝ Իսրայելի պատմական շրջան։ Շրջանի անունը ծագում է՝ Սամարիա (Շոմրոն) քաղաքի անունից, որը համարվում է Իսրայելական թագավորության ՝ մ.թ.ա 875-722 մայրաքաղաքը։ Սամարիան սահմանակից է հյուսիսից՝ Իսրայելական հովտին, արևելքից՝ Հորդանանյան հովտին, հարավում՝ Հուդդայական սարերին և արևմուտքում՝ Շարոն շրջանին։ Սամարիայի տարածքը հիմնականում կազմված է սարերից և բլուրներից։ Սամարիայում եղանակային պայմանները բավականին բարենպաստ են։ Հին Իսրայելի ժամանակներից այստեղ ծաղկում էր ձիթենու և խաղողագործության մշակույթը։ Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը պատմում է Առակ բարի սամարացու մասին՝ Սամարիայի բնակչի, ով տեսնելով հրեայի, որը ավազակների կողմից կողոպտվել և թողնվել էր ճանապարհին մեռնելու, փրկեց նրան չնայած ավանդական միջէթնիկական երկպառակության։ Ներկայումս Սամարիայի խոշորագույն քաղաքներ են համարվում՝ Նաբլուսը, Ջենին, Կալկիլիան, Թուլ-Կարեմը, Արիելը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գ.Թագ.16:24- ում ասվում է, որ Իսրայելի թագավոր Ամրին (մոտավորապես մ.թ.ա 875) երկու տաղանդ արծաթով Սամեր (Շեմեր) անունով մի մարդուց գնեց սար և նրա վրա կառուցեց Սամարիա (Շոմրոն) քաղաքը և դարձրեց այն թագավորանիստ, Իսրայելի մայրաքաղաքը Թերսայից տեղափոխվեց Սամարիա, բայց Իսրայելում հոգևոր կենտրոն մնացին երկրի հարավում գտնվող՝ Բեյթ-Էլը և հյուսիսում գտնվող՝ Դանը։ Նոր մայրաքաղաքը արագ էր զարգանում, այնտեղ կառուցվել էր Իսրայելի թագավորների համար հարուստ պալատ, որի ներքին պատերը փորագրված էին փղոսկրով։ Սամարիան համարվում էր տարածաշրջանում ամենաուժեղ ամրոցներից մեկը, քաղաքի պաշտպանողական համակարգը մասամբ պահպանվել է մինչ այսօր։ Սամարիայի պաշարումը ասորեստանցիների կողմից շարունակվել է մոտ չորս տարի (մ.թ.ա 726-722 թթ)։
Մ.թ.ա. 722 թվականին Իսրայելը գրավվեց ասորեստանցիների կողմից։ Նրանք աքսորեցին իսրայելացիներին, իսկ նրանց տեղը բերեցին ոչ հրեա բնակիչների՝ Միջագետքից և Սիրիաիյից՝ կուտիների, խալդիների, արամեացիների (ԴԹագ.17:24)։ Այդ վերաբնակիչները կոչվեցին սամարացիներ։ Ժամանակի ընթացքում նրանք Նաբլուսում Իսրայելի Աստծո համար տաճար կանգնեցրին, հակադրելով այն Երուսաղեմում Հուդդայական Տաճարին, որով ի հայտ բերեցին Հուդայի հրեաների թշնամական վերաբերմունքը։ Աստվածաշնչի վկայությամբ՝ Իսրայելի Աստծո հետ մեկտեղ սամարացիները շարունակեցին խոնարհվել իրենց սեփական աստվածություններին (ԴԹագ.17:29-31)։ Սամարացիների վարկածով (որոնք ընդունում էին Աստվածաշնչի գրքերից միայն Թորան՝ Մովսեսի Հնգամատյանը) նրանք համարվում են Եփրեմի և Մանասեի (Հովսեփի որդիների) իսրայելական ցեղերի հետնորդները, որոնք ասորեստանցիների կողմից չեն արտաքսվել և պահպանել են բուն իսրայելական հավատքը։ Սամարացիների մնացորդները (ոչ ավել 1000 մարդ) այսօր էլ ապրում են Խոլոնում և Նաբլուսում և կատարում են ժամերգություն Իսրայելի Աստծուն՝ քաղաքի վրա խոյացող Գարիզին լեռան վրա։
20-րդ դար Սամարիայի մեծ մասը արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ (1947-1949 թվականներին) գրավված է եղել Անդրհորդանանյան էմիրաթների զորքերի կողմից, որը գտնվում էր Հորդանան գետից արևելք։ Էմիրաթը հայտարարեց իրենց կողմից զբաղեցրած հողերի անեքսիայի մասին, որոնց տրվեց «Հորդանան գետի արևմտյան ափ» անվանումը, իր կարգավիճակի բարձրացումը մինչև թագավորություն և իր անվանման փոփոխությունը Անդրհորդանանով։ Վեցօրյա պատերազմի (1967) հետևանքով այդ տարածքները Իսրայելի կողմից զավթվեցին։ Սամարիայում առաջացան տասնյակ հրեական բնակավայրեր, այդ թվում Արիել, Էմանուել քաղաքները։ 1990-ական թվականներին Սամարիայում, Հուդայում և Գազայի հատվածում ձևավորվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին հանձնվեց հողերի մեծ մասը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.biblesociety.am/scripts/dictionary_detail.php?lang=a&dictionary-detail-id=1377&subpage-id=9 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- http://www.mfa.gov.il/mfa/aboutisrael/history/pages/the%20six-day%20war%20-%20june%201967.aspx
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարիա» հոդվածին։ |
|