Jump to content

Սախարոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սախարոզ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₂H₂₂O₁₁
Մոլային զանգված5,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,59 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան183 °C և 188 °C[3] °C
Կազմալուծման ջերմաստիճան367 ± 1 ℉[2] և 320 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար57-50-1
PubChem5988
EINECS համար200-334-9
SMILESC(C1C(C(C(C(O1)OC2(C(C(C(O2)CO)O)O)CO)O)O)O)O
ЕС200-334-9
RTECSWN6500000
ChEBI5768
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սախարոզ (սուկրոզ, շաքարեղեգի շաքար) C12H22O11, կենցաղում` ուղղակի շաքար, օլիգասախարիդների խմբի դիսախարիդ, կազմված է երկու մոնոսախարիդներից` α-գլյուկոզից և β-լևուլոզից։

Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է։ Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում։ հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում։

Սախարոզն ընկնելով աղիներ` բարակ աղու ալֆա գլյուկոզիդազայով արագ հիդրոլիզացվում է գլյուկոզի և ֆրուկտոզի, որոնք հետո ներծծվում են արյան մեջ։ Ալֆա գլյուկոզիդազայի ինհիբիտորները, օրինակ ակարբոզը, կանգնեցնում են սախարոզի, ինչպես նաև ալֆա գլյուկոզիդազայով հիդրալիզացվող այլ ածխաջրերի, օրինակ, օսլայի ճեղքումը և ներծծումը։ Դա օգտագործվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման ժամանակ[4]։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ձևով անգույն միասեպ բյուրեղներ են։ Հալված սախարոզի սառչելուց կազմվում է անձև, ամորֆ, թափանցիկ զանգված` կարամելը։ Սախարոզն ունի բարձր լուծելիություն։ Լուծելիությունը (գրամմներով` 100 գրամ լուծիչով) ջրում 179(0 °C) և 487(100 °C), էթանոլում 0.9 (20 °C): Քիչ լուծելի է մեթանոլում։ Անլուծելի է դիէթիլային եթերում։ Խտությունը` 1,5879 գ/սմ3 (15 °C): Տեսակարար պտտումը նատրիումի D-գծի համար. 66,53 (ջուր; 35 գ/100գ; 20 °C): Հալվելու ջերմաստիճանը 186 ℃:

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի ցուցաբերում վերականգնոողական հատկություներ, քիմիական ռեակցիաների մեջ չի մտնում Տոլենսի, Ֆելինգի և Բենեդիկտի ռեակտիվների հետ։ Բաց ձև չի ընդունում, այդ պատճառովալդեհիդների և կետոնների հատկություններ չի ցուցաբերում։ Հիդրօքսիդ խմբի առկայությունը սախարոզում հեշտությամբ ապացուցվում է մետաղների հիդրօքսիդների հետ ռեակցիաների մեջ մտնելով։ Եթե սախարոզի լուծույթը լցնենք (II) պղնձի հիդրօքիդի վրա, կառաջանա վառ կապույտ գույնի պղնձի սախարատի լուծույթ։ Սախարոզում ալդեհիդային խմբեր չկան. տաքացման ժամանակ արծաթի (I) ամիակի լուծույթի հետ «արծաթե հայելու» ռեակցիա չի տալիս, պղնձի (II) հիդրօքսիդի հետ տաքացնելիս չի առաջացնում կարմիր պղնձի (I) օքսիդ։ Սախարոզի իզոմերների շարքում որոնք ունեն C12H22O11 մոլեկուլար կառուցվածք, կարող ենք առանձնացվել մալթոզը և լակտոզը։

Սախարոզի ռեակցիաներ ջրի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի կաթիլ աղաթթվի կամ ծծմբական թթվի հետ սախարոզի լուծույթը եռացնելուց և այդ ամենը ալկալիով չեզոքացնելուց, իսկ դրանից հետո լուծույթը տաքացնելուց հայտնվում են ալդեհիդային կառուցվածքով մոլեկուլներ, որոնք վերականգնում են պղնձի (II) հիդրօքսիդը պղնձի (I) օքսիդի։ Այս ռեակցիան ցույց է տալիս, որ թթուների կատալիտիկ ազդեցությամբ ենթարկվում է հիդրոլիզի, որի արդյունքում ձևվավորվում է գլյուկոզ և ֆրուկտոզ։

C12H22O11 + H2O → C6H12O6 + C6H12O6

Սախարոզի ռեկցիաներ (II) պղնձի հիդրօքսիդի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախարոզի մոլեկուլների մեջ առկա են մի քանի հիդրօքսիդային խմբեր։ Դրա համար միացությունը փոխազդում է պղնձի (II) հիդրօքսիդի հետ ինչպես գլիցերինը գլյուկոզում։ Լուծույթի մեջ արծաթի հիդրօքսիդի ավելացումից նա լուծվում է. հեղուկը կապույտ է գունավորվում։ Բայց ի տարբերություն գլյուկոզի սախարոզը պղնձի (II) հիդրօքսիդին չի վերականգնում մինչև պղնձի (I) օքսիդի։

Բնական և մարդածին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարեղեգում, շաքարի ճակնդեղում (մինչև 28 % չոր նյութ), բույսերի հյութի մեջ և պտուղներում (օրինակ բարդիներում, կեչիներում, սեխի, և գազարի մեջ)։ Շաքարեղեգից կամ շաքարի ճակնդեղից սախարոզի ստացման աղբյուրը որոշվում է ածխածնի հաստատուն իզոտոպների քանակի հարաբերակցությամբ 12C13C:

Համաշխարհային արդյունաբերությունը 1990 թվականին կազմել է մոտ 110.000.000 տոննա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սախարոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 131