Սալի Ռայդ
Սալի Ռայդ | |||
Բնօրինակ անուն ազգանուն | անգլ.՝ sally elizabet martines | ||
Մասնագիտություն | ԱՄՆ | ||
Ծնվել է | մայիսի 26, 1951[1][2][3] | ||
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] | ||
Մահացել է | հուլիսի 23, 2012[1][2][3] (61 տարեկան) | ||
Մահվան վայրը | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | ||
Ամուսին | Steven Hawley? | ||
Պարգևներ |
Սալի Քրիստեն Ռայդ, (անգլ.՝ Sally Kristen Ride, մայիսի 26, 1951[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 23, 2012[1][2][3], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, առաջին կինը Ամերիկայում, որը 1983 թվականին եղել է տիեզերքում։ Ռայդը նաև հանդիսանում է աշխարհի երրորդ կին տիեզերագնացը[9][10] և ԱՄՆ-ի ամենաերիտասարդ կին տիեզերագնացը[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում։ 1973 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1957 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1978 թվականին՝ աստրոֆիզիկայի գիտությունների դոկտորի գիտական կոչում։
Ռայդը եղել է 8000 մարդկանցից մեկը, որը արձագանքել է թերթի հայտարարությանը՝ տիեզերական ծրագրի թեկնածուներ հավաքագրելու մասին[12]։ 1978 թվականին ՆԱՍԱ-ի կողմից ընտրվել է տիեզերագնաց։
Ռայդը ամերիկացի առաջին կին տիեզերագնացն է, որը 1983 թվականի հունիսի 18-ին «Չելենջեր» STS-7 անձնակազմի առաքելության ժամանակ եղել է տիեզերքում։
Երկրորդ թռիչքը տեղի է ունեցել 1984 թվականին, «Չելենջեր» STS-41G թռիչքի ժամանակ։ Ընդհանուր առմամբ նա տիեզերքում եղել է ավելի քան 343 ժամ։
Չելենջեր տիեզերանավի աղետի պատճառով Ռայդը դադարեցրել է իր ութամսյա ուսուցողական ծրագիրը՝ նախատեսված երրորդ թռիչքի համար և ընդգրկվել նախագահական հանձնաժողովի կողմից ստեղծված խմբի մեջ՝ վթարի պատճառներն ուսումնասիրելու համար։ Ռայդը հանձնել է հանձնաժողովի անդամ, գեներալ Կուտինին տեղեկություն՝ պինդ վառելիքային արձակման արագացուցիչների թերության հետ կապված, որն էլ իր հերթին այն հանձնել է ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնման, վերջինս էլ հաստաստել է վթարի պատճառը։
Հետաքննությունն ավարտելուց հետո Ռայդը հրավիրվել է Վաշինգտոնի ՆԱՍՍԱ-ի գրասենյակ՝ ղեկավարելու ռազմավարական պլանավորման կազմակերպության գործունեությունը, հեղինակել է զեկույց՝ «Ամերիկայի առաջնորդությունը և ապագան» տիեզերքում վերնագրով։ Սալի Ռայդը տիեզերքի մասին մի շարք մանկական գրքերի հեղինակ է։
Սալի Ռայդի անունն ընդգրկվել է ԱՄՆ-ի տիեզերագնացների փառքի սրահում։
Մահացել է 2012 թվականի հուլիսի 23֊ին[13] Սան-Դիեգոյում՝ (Կալիֆոռնիա) իր տանը, կյանքի 62-րդ տարում՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցքից[14]։
Նրա մահախոսականում առաջին անգամ նշվել է այն մասին, որ նա եղել է լեսբուհի և 27 տարի ապրել է իր կնոջ՝ Տեմ Օշոնեսսու հետ[15] (միաժամանակ, 1982-1987 թվականներին նա պաշտոնապես ամուսնացած է եղել Սթիվեն Ալան Հոուլիի հետ, որը եղել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց)։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցավակցական հեռագիր է հղել Սալի Ռայդի մահվան կապակցությամբ, նրան անվանել է ազգային հերոս և նշել, որ Սալիի կյանքը մեզ ցույց է տվել, որ մեր հնարավորություններն անսահման են։
2013 թվականի մայիսի 20-ին Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել ազգային արարողություն՝ Սալի Ռայդի պատվին։ Արարողության ժամանակ Օբաման Ռայդին շնորհել է Ազատության նախագահական մեդալ, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկն է։ Մեդալը հանձնվել է Տեմ Օշոնեսսուին, նույն թվականի նոյեմբերի 20-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=23214
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 https://www.womenofthehall.org/inductee/sally-ride/
- ↑ 6,0 6,1 https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/sally-ride/
- ↑ 7,0 7,1 https://www.nmspacemuseum.org/inductee/sally-k-ride/
- ↑ 8,0 8,1 Anaya Appoints Three to Space Hall Panel — Albuquerque: 1985. — P. 20. — ISSN 1526-5137; 2578-3963
- ↑ «Первая американская женщина-космонавт умерла в Калифорнии от рака | Новые Известия». newizv.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ правды», Ярослав КОРОБАТОВ | Сайт «Комсомольской (2018 թ․ հունվարի 19). «Звездная косметичка оказалась самой бесполезной разработкой NASA». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Салли Райд - первая и самая молодая женщина-астронавт США». РИА Новости (ռուսերեն). 20130618T1554+0400Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Национальная героиня Америки Салли Райд». РИА Новости (ռուսերեն). 20120724T1021+0400Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Մահացել է առաջին կին աստղագնացը». news.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Скончалась первая американская женщина-астронавт Салли Райд :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Митт Роммни расстроился из-за кончины астронавта Салли Райд. Активисты обвинили его в лицемерии
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալի Ռայդ» հոդվածին։ |
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 2012 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին ֆիզիկոսներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ