Ռութ Ֆերսթ
Ռութ Ֆերսթ անգլ.՝ Ruth First | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1925[1][2][3] |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] |
Մահացել է | օգոստոսի 17, 1982[5][1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Մապուտու, Մոզամբիկ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գրող, լրագրող և քաղաքական ակտիվիստ |
Աշխատավայր | Դարհեմի համալսարան |
Ամուսին | Joe Slovo?[4] |
Կուսակցություն | Աֆրիկյան ազգային կոնգրես |
Երեխաներ | Ռոբին Սլովո[4], Gillian Slovo?[4] և Shawn Slovo?[4] |
Ruth First Վիքիպահեստում |
(Էլոիզա) Ռութ Ֆերսթ (անգլ.՝ Heloise Ruth First, մայիսի 4, 1925[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] - օգոստոսի 17, 1982[5][1][2], Մապուտու, Մոզամբիկ), հարավաֆրիկացի կոմունիստական ակտիվիստուհի, լրագրող և գիտնական, որը պայքարել է ապարտհեյդի դեմ։ Գտնվելով Մոզամբիկում քաղաքական արտագաղթի մեջ՝ սպանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության ուղարկած ծանրոցային ռումբի պայթյունից։
Ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռութ Ֆերսթի ծնողներն են Լատվիայից արտագաղթած հրեաներ Յուլիուս Ֆերսթը և Մաթիլդա Լեվետանը, որոնք Հարավաֆրիկյան Հանրապետություն են տեղափոխվել 1906 թվականին և դարձել Հարավավֆրիկյան կոմունիստական կուսակցության նախորդ Հարավային Աֆրիկայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներ։ Ռութ Ֆերսթը ծնվել և մեծացել է Յոհաննեսբուրգում։ Ինչպես նրա ծնողները, նա նույնպես մտել է Կոմունիստական կուսակցություն[6]՝ համարվելով ՀԱՀ-ում ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարում Աֆրիկյան ազգային կոնգրեսի մերձավոր դաշնակիցը։
Պատանի տարիքում Ֆերսթը սովորել է աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում, այնուհետև դարձել է ընտանիքի առաջին մարդը, որ ընդունվել է համալսարան։ 1946 թվականին Վիթվաթերսրանդի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ Մասնակցել է Առաջադեմ ուսանողների ֆեդերացիայի (լիգայի) ստեղծմանը և ծանոթացել այնպիսի ուսանողների հետ, ինչպիսիք են Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան և Մոզամբիկյան ազգային-ազատագրական շարժման՝ ՖՐԵԼԻՄՈ-ի առաջին առաջնորդ Էդուարդու Մոնդլանեն, որը նույնպես սպանվել է ծանրոցային ռումբից։
Քաղաքական և լրագրողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով ուսումը՝ Ռութ Ֆերսթն աշխատել է Յոհաննեսբուրգի քաղաքային խորհրդի սոցիալական ապահովության բաժնի գիտաշխատող։ 1946 թվականին՝ մի շարք շուրջկալներից հետո, որոնց ժամանակ ձերբակալվել են կուսակցության առաջատար անդամները, նրան ավելի մեծ դեր է բաժին ընկել ՀԱԿԿ-ում։ Սկզբում նա դարձել է արմատական «Գարդիան» («The Guardian») թերթի գլխավոր խմբագիրը, որը հետագայում արգելվել էր իշխանությունների կողմից, և Ֆերսթը շարունակել է համագործակցել նրան հաջորդող հրատարակություններում (New Age, The Spark, Clarion)։
Իր լրագրողական հետաքննությունների միջոցով Ռութը մերկացրել է ռասայական սեգրեգացիայի քաղաքականությունը, որն ուղղված է սևամորթ հարավաֆրիկացիների դեմ և ապարտհեյդի ձև է ձեռք բերել 1948 թվականին՝ ռասիստական Ազգային կուսակցության իշխանության գալուց հետո[7]։ Նա նաև գրել է այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են Տրանսվաալի ագարակներում գերմշակումը, ինչը հիմք է հանդիսացել այնտեղ արտադրված կարտոֆիլի բոյկոտի արշավի համար 1959 թվականին։
1949 թվականին ամուսնացել է ևս մեկ հարավաֆրիկացի կոմունիստ և ապարտհեյդի դեմ շարժման ակտիվիստ Ջո Սլովոյի հետ, որից ունեցել է երեք դուստր՝ Շոունը, Ջուլիանը և Ռոբինը։ Ամուսինները դարձել են առաջատար գործիչներ 1950-ական թվականների բողոքի ակցիաներում, երբ Ազգային կուսակցության կառավարությունը օրենքից դուրս է հայտարարել իր քաղաքականության դեմ հանդես եկող ցանկացած շարժում[8]։
Բացի Կոմունիստական կուսակցությունից Ֆերսթը և նրա ամուսին Սլովոն եղել են Աֆրիկյան ազգային կոնգրեսի անդամներ։ Ռութի աջակցությամբ հիմնադրվել է Հարավաֆրիկյան դեմոկրատների կոնգրեսը[9]։ 1955 թվականին Ռութ Ֆերսթը դարձել է արմատական «Fighting Talk» քաղաքական ամսագրի խմբագիրը։
Դատական գործընթաց և ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռութ Ֆերսթը 1956-1961 թվականների «պետական դավաճանության գործով» դատավարության մեջ մեղադրվողներից մեկն էր՝ ապարտհեյդի դեմ շարժումների 156 առաջատար ակտիվիստների թվում (ներառյալ՝ Կոնգրեսի, ԱԱԿ-ի և ՀԱԿԿ—ի դաշինքը)։ Որպես ապացույցներ Կոնգրեսի դաշինքի կողմից «դավաճանության» համար ծառայել են նաև Ֆերսթի վաղ հոդվածներն ու գործերը[10]։ Շուրջ չորս տարի հետապնդումից հետո բոլոր մեղադրանքները Ռութից և մնացած 155 ակտիվիստներից հանվել են։
1960 թվականի Շարպևիլում գնդակահարությանը հաջորդած արտակարգ դրությունից հետո նա ընդգրկվել է սև ցուցակներում, ինչը նշանակում էր գործելակերպի գրեթե ցանկացած ոլորտի արգելք։ Նա չէր կարող հաճախել ժողովներին կամ տպագրել գործեր, և չէր կարելի նրան մեջբերել։ 1963 թվականին՝ կառավարության կողմից ռեպրեսիաների հերթական ալիքի ժամանակ, նա բանտարկվել է և մեկուսացվել՝ առանց 117 օրվա ընթացքում մեղադրանք առաջադրելու։ Նա առաջին սպիտակամորթ կինն էր, որը ձերբակալվել էր իննսունօրյա բանտարկության մասին օրենքով։
Արտաքսում և սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի մարտին Ֆերսթը հարկադրաբար աքսորվել է Լոնդոն, որտեղ սկսել է զարգացնել բրիտանական ցանցը ապարտհեյդի դեմ։ Ի թիվս այլ բաների՝ նա խմբագրել է ցմահ ազատազրկման դատապարտված կոմունիստական ընդդիմադիր Գովան Մբեկի «Հարավային Աֆրիկա։ Գյուղացիական ապստամբություն» աշխատության ձեռագիրը։ 1972 թվականին նա Մանչեստրի համալսարանի գիտաշխատող էր, իսկ 1973-1978 թվականներին դասախոսություններ է կարդացել Դարհեմի համալսարանում։ Դար-էս-Սալամի և Լորենսու Մարկիշի (Մապուտու) համալսարաններում անցել է գործուղումներ։ Այդ ժամանակաշրջանում նրա գիտական աշխատանքները նվիրված էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են Աֆրիկայում ռազմական հեղաշրջումների պատմությունը, Լիբիայում Մուամմար ալ-Կադդաֆիի ռեժիմը, Օլիվիա Շրայների գրական կենսագրությունը, իսկ վերջին աշխատությունը՝ «Սև ոսկին», մոզամբիկցի հանքագործների և գյուղացիների հետազոտությունն էր։
1978 թվականի նոյեմբերին Ֆերսթն զբաղեցրել է Մոզամբիկի Մապուտու քաղաքի Էդուարդու Մոնդլանեի համալսարանի Աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի (Centro de Estudos Africanos) հետազոտությունների գծով տնօրենի պաշտոնը[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության մայոր Քրեյգ Ուիլյամսոնը հրաման է տվել նրա սպանության մասին, որը կատարվել է ահաբեկչական գործողության ձևով։ Նա մահացել է 1982 թվականի օգոստոսի 17-ին, երբ բացել էր ծանրոցային ռումբը, որը փոստով ուղարկվել էր համալսարան[12]։ Նրա գործընկեր, մարդաբան Բրիջիդ Օ'Լաֆլինը գրասենյակում էր Ֆերսթի հետ, երբ նա սպանվել է և հետագայում ցուցմունք է տվել Արդարության և հաշտության հանձնաժողովին[13]։
Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերսթի «117 օր» (117 Days) գիրքը հրապարակախոսի հաշվետվությունն է 1963 թվականին ՀԱՀ ոստիկանության հատուկ բաժնում իր ձերբակալության, բանտարկության և հարցաքննության մասին։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1965 թվականին։ Այս հիշողությունները պարունակում են մանրամասն նկարագրություններ, թե ինչպես է նա վերապրել «մեկուսացումը և զգայական զրկանքը»՝ միաժամանակ դիմանալով «իր ընկերների մասին Հատուկ բաժին տեղեկատվություն տրամադրելու ճնշմանը»[14]։
Նրա դուստրը՝ գրող Ջիլիան Սլովոն, 1997 թվականին հրատարակել է սեփական հուշագրությունները՝ «Բոլոր գաղտնիքները. իմ ընտանիքը, իմ երկիրը» (Every Secret Thing: My Family, My Country): Սա պատմություն է Հարավային Աֆրիկայում նրա մանկության և ակտիվիստ ծնողների հետ հարաբերությունների մասին։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիս Մենգեսի «Բաժանված աշխարհ» (1988) ֆիլմի սցենարը գրել է Ռութ Ֆերսթի դուստրը՝ Շոուն Սլովոն։ Այն կենսագրական պատմություն է երիտասարդ սպիտակամորթ աղջկա մասին, որն ապրում է Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի դեմ շարժման ակտիվիստ ծնողների հետ, թեև ընտանիքը ֆիլմում կրում է Ռոթ ազգանունը։ Հերոսուհուն, որի նախատիպը Ռութ Ֆերսթն է, մարմնավորել է Բարբարա Հերշին[15]։
Շոուն Սլովոյի սցենարով «Խաղ կրակի հետ» (2006) ֆիլմը ակտիվիստ Պատրիկ Չամուսոյի մասին է։ Ֆիլմում Ռութ Ֆերսթի դերը խաղացել է նրա դուստրը՝ Ռոբին Սլովոն, որը նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն էր[16]։
2005 թվականին Հարավային Աֆրիկայի շրջակա միջավայրի նախարարությունը ջուրն է իջեցրել էկոլոգիական պահականավը, որը ստացել էր Ռութ Ֆերսթ անունը[17]։
2011 թվականի մարտին Գամբիան փոստային նամականիշ է թողարկել նրա պատվին՝ նրան անվանելով Աֆրիկայի լեգենդար հերոսներից մեկը։
Հիմնական հրատարակված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- South West Africa. London. 1963.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - 117 Days. London. 1965.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - with R. Segal, South West Africa: A Travesty of Trust. London. 1967.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - The Barrel of a Gun: Political Power in Africa and the Coup d'etat in Africa. London. 1970.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - coedited with J. Steele and C. Gurney, The South African Connection: Western Investment in Apartheid. London. 1972.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Libya: The Elusive Revolution. London. 1970.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - The Mozambican Miner: Proletarian and Peasant. New York. 1983.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allen J. I. V. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 375.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Marks, Shula (1983 թ․ հոկտեմբեր). «Ruth First: A Tribute». Journal of Southern African Studies. 10 (1): 123–128. doi:10.1080/03057078308708071.
- ↑ «Ruth First | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ruth First | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Ruth Heloise First | South African History Online». www.sahistory.org.za. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Marks, Shula (1983 թ․ հոկտեմբերի 1). «Ruth first: a tribute». Journal of Southern African Studies. 10 (1): 123–128. doi:10.1080/03057078308708071. ISSN 0305-7070.
- ↑ «Why Was Ruth First in Mozambique?» (PDF). Deportate, Esuli e Profughe [Deported Exiles and Refugees], no. 26, pp.26-41. 2014 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Ruth First: Williamson given amnesty». Independent Online (South Africa). 2000 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Bridget O'Laughlin testimony to TRC (half-way through the file)». TRC. 1999 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ First, Ruth (1965). 117 Days. Penguin. էջ vii. OCLC 222077295.
- ↑ IMDb: A World Apart Retrieved 2013-03-11
- ↑ IMDb: Catch a Fire Retrieved 2013-03-11
- ↑ BuaNews, 20 May 2005: SA’s marine protection vessels Retrieved 2013-03-11
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռութ Ֆերսթի փաստաթղթերն առցանց Արխիվացված 2012-05-16 Wayback Machine(անգլ.)
- Ռութ Ֆերսթի փաստաթղթերը Լոնդոնի համալսարանում(անգլ.)
- Ruth First Educational Trust, հարավաֆրիկացի ասպիրանտներին հնարավորություն է տալիս սովորել Դարհեմի համալսարանում(անգլ.)
- The First pan-African martyr, Mail & Guardian, Adekeye Adebajo, 25 August 2010
- Remembering Ruth First, a woman with vision, passion(չաշխատող հղում), by Peter Vale, The Daily Dispatch, 17 August 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Ֆերսթ» հոդվածին։ |
|
- Մայիսի 4 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Օգոստոսի 17 մահեր
- 1982 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Հարավաֆրիկացի ֆեմինիստներ
- Հարավաֆրիկացի կոմունիստներ
- Հրեա ֆեմինիստներ
- Հարավաֆրիկացի գիտնականներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Բրիտանացի քաղաքագետներ
- Հարավաֆրիկացի ակտիվիստներ
- Հարավաֆրիկացի լրագրողներ
- Հարավաֆրիկացի գրողներ
- ՀԱՀ-ի քաղաքական գործիչներ