Jump to content

Ռութ Արնոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Արնոն
եբրայերեն՝ רות ארנון
Ծնվել էհունիսի 1, 1933(1933-06-01) (91 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան և Հերցլիյա հրեական գիմնազիա
Մասնագիտությունկենսաբան, իմունաբան, մանկավարժ, կենսաքիմիկոս և համալսարանի դասախոս
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԱշխատավայրԳիտությունների Վեյցման ինստիտուտ
ԱնդամակցությունԻսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ

Ռութ Արնոն (եբրայերեն՝ רות ארנון‎, հունիսի 1, 1933(1933-06-01), Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն, աղջկական անունը՝ Ռոզենբերգ), իսրայելցի կենսաքիմիկոս և իմունոլոգ, գլատիրամեր ացետատի՝ որպես ցրված սկլերոզի դեմ պատրաստուկի (կոմերցիոն անվանումը՝ «Կոպակսոն», դասվում է կենսական նշանակություն ունեցող և կարևոր ռուսական դեղորայքի ցանկին[5][6]) մշակողներից մեկը, իմունոլոգիայի «էռլիխյան» պրոֆեսոր Վայցմանի համալսարանում, ուր անցկացրել է հետազոտություններ գրիպի և չարորակ ուռուցքի դեմ պատվաստման ասպարեզում։ Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիայի անդամ (1990), եղել է այդ ակադեմիայի փոխնախագահը (2004-2010) և առաջին կին նախագահը (2010-2015)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Ռոզենբերգը ծնվել է 1933 թվականի հունիսի 1-ին Թել Ավիվում (այն ժամանակ Բրիտանական մանդատի տակ գտնվող Պաղեստինում)։ Հոր և ավագ եղբայրների ու քույրերի շնորհիվ մանկությունից հետաքրքրվել է գիտությամբ և դեռ նախադպրոցական հասակից տիրապետելով գրաճանաչության և թվաբանության հիմունքներին՝ դպրոց է գնացել երկրորդ դասարանից։ Երբ աղջիկն ավարտել է տարրական դպրոցը, նրա մայրը, գնահատելով աղջկա հնարավորությունները, համոզել է Բարուխ Բեն-Եհուդային աղջկան ընդունել հեղինակավոր «Հերցլիյա» հրեական գիմնազիան։ Այդ տարիներին ինչպես իսրայելցի երիտասարդները, նա ևս ցանկություն է հայտնել ծառայել բանակում, բայց այդ ժամանակ զորակոչի տարիքի դեռ չէր հասել։ Դրա փոխարեն Ռութն ընդունվել է Երուսաղեմի հրեական համալսարանի քիմիական ֆակուլտետ ՑԱԽԱԼ-ի հատուկ ուսումնական ծրագրի շրջանակներում, որը թույլ էր տալիս նրան սովորել ուսումնառության ընթացքում և արձակուրդներին անցնել ռազմական նախապատրաստություն։ 1955 թվականին մագիստրոսի կոչումով ավարտելով համալսարանը՝ Ռութը 2 տարի ծառայել է ԻՊԲ-ում որպես սպա։ Բանակում ծառայելու ընթացքում ամուսնացել է Ուրիել Առնոնի հետ, որը Հայֆայի Տեխնիոն համալսարանի ինժեներ էր, և ունեցել 2 որդի՝ Միքայել և Յորամա՝ ծնված համապատասխանաբար 1957 թվականին և 1961 թվականին[7]։

Ռութ Արնոնի՝ որպես կենսաքիմիկոս-հետազոտողի կարիերիային կարելի է հետևել 1958 թվականից, երբ նա սկսել է աշխատել արևադարձային հիվանդությունների Մակարթուրի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրում, որը հետագայում դարձել է Վայցմանի անվան ինստիտուտի մաս։ Նրա հետազոտությունների մեծ մասը վերաբերել է իմունոլոգիայի բնագավառին։ Նրա ամենահայտնի նվաճումներից մեկը Միքայել Սելի և Դվորա Թեյթելբաումի հետ գլատիրամեր ացետատի պատրաստուկի մշակումն է՝ ցրված սկլերոզը[8] բուժելու համար, որը կլինիկական փորձաքննության է անցել «Կոպակսոն»[9][10] անվամբ և ընդունվել մի շարք երկրներում, այդ թվում և Ռուսաստանում՝ կենսական նշանակություն ունեցող և կարևոր դեղերի շարքում[11][12][13]։ Ներկայունս պրոֆեսոր Արնոնի աշխատանքը կենտրոնացած է գրիպի[14] դեմ պատվասելու համար համընդհանուր վերականգնողական դեղամիջոցի մշակման, ինչպես նաև քաղցկեղի պատվաստումների հնարավորությունների ուսումնասիրման վրա։

Ռութ Արնոնը մի շարք պատասխանատու գիտական պաշտոններ է զբաղեցրել։ Ղեկավարել է Մաքարթուրի անվան կենտրոնը, եղել է կենսաբանակն ֆակուլտետի դեկան և Վայցմանի համալսարանի փոխնախագահ։ 1990 թվականին նա ընտրվել է Իսրայելի բնագիտական և հումանիտար ակադեմիայի անդամ, 1995 թվականից մինչև 2001 թվականը ղեկավարել է բնագիտական բաժինը, 2004 թվականից մինչև 2010 թվականը եղել է այդ ակադեմիայի փոխնախագահը, իսկ 2010 թվականից մինչև 2015 թվականը՝ առաջին կին նախագահը[15]։ Բացի այդ, նա մոլեկուլային կենսաբանության Եվրոպական կազմակերպության և Եվրոպական միության գիտական խորհրդատվական խորհրդի անդամ է, զբաղեցրել է իմունոլոգիական գիտությունների Միջազգային միության քարտուղարի և Եվրոպական ֆեդերացիայի նախագահի պաշտոնները։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Արնոնի ներդրումը գիտության մեջ իր կարիերայի ընթացքում ներկայացվել է կենսաքիմիայի և իմունոլոգիայի[16] վերաբերյալ ավելի քան 400 հոդվածներում և գրքերում՝ արժանանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, որոնց թվում են՝

  • 1979 թվական՝ Ռոբերտ Կոխի մրցանակ (Գերմանիա) բժշկական գիտություններում
  • 1986 թվական՝ Խիմենես Դիասի մրցանակ (Իսպանիա)
  • 1994 թվական՝ Պատվավոր Լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)
  • 1998 թվական՝ Վոլֆի մրցանակ բժշկության ոլորտում «Կոպակսոն»-ի մշակման համար
  • 1998 թվական՝ Ռոտշիլդի մրցանակ կյանքի գիտությունների ոլորտում[17]
  • 2001 թվական՝ Իսրայելի մրցանակ բժշկության ոլորտում[18]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Իսրայելի մրցանակ — 1953.
  2. https://wolffund.org.il/2018/12/10/ruth-arnon/
  3. Robert Koch Award
  4. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=15&clang=0
  5. http://www.rg.ru/pril/56/00/49/2199-r_perechen.pdf
  6. http://www.rg.ru/2012/08/03/lekarstva-dok.html Распоряжение Правительства Российской Федерации от 30 июля 2012 г. N 1378-р г. Москва
  7. Shalvi A. 2009.
  8. The development of Cop 1 (Copaxone), an innovative drug for the treatment of multiple sclerosis: Personal reflections(անգլ.) // Immunology letters : journal. — 1996. — Т. 50. — № 1—2. — С. 1—15. — PMID 8793553.
  9. Enhanced myelination in autoimmunity and in normal development induced by immunomodulatory treatment(անգլ.) // Journal of Neuroimmunology : journal. — 2014. — Т. 275. — С. 213. — doi:10.1016/j.jneuroim.2014.08.573
  10. Mechanism of action of glatiramer acetate in multiple sclerosis and its potential for the development of new applications(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America : journal. — 2004. — Т. 101 Suppl 2. — С. 14593—14598. — doi:10.1073/pnas.0404887101 — PMID 15371592.
  11. Перечень жизненно необходимых и важнейших лекарственных препаратов на 2012 год. Российская газета
  12. Распоряжение Правительства Российской Федерации от 30 июля 2012 г. N 1378-р г. Москва
  13. «Об утверждении перечней жизненно необходимых и важнейших лекарственных препаратов для медицинского применения на 2016 год» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  14. Preclinical efficacy of a virus-like particle-based vaccine against avian influenza H5N1(անգլ.) // Future Microbiology : journal. — 2009. — Т. 4. — № 5. — С. 503—505. — doi:10.2217/fmb.09.33 — PMID 19492960.
  15. «Prof. Ruth Arnon» (PDF) (անգլերեն). The Israel Academy of Sciences and Humanities. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  16. Статьи Рут Арнон(անգլ.) в базе биомедицинской периодики PubMed
  17. «Official site of the Rothschild Prize». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  18. The Gale Group. 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Արնոն» հոդվածին։