Ռուզաննա Մանուկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1971) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2006) |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Ծնողներ | հայր՝ Ռուբեն Մանուկյան |
Ռուզաննա Ռուբենի Մանուկյան (հուլիսի 28, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2006):
Ծանրորդ, մրցավար Ռուբեն Մանուկյանի դուստրն է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուզաննա Մանուկյանը ծնվել է 1948 թվականին ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ Ռուբեն Մանուկյանի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեպտղաբուծության ֆակուլտետը[1], 1975 թվականին՝ Մոսկվայի Վ. Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1976 թվականին աշխատում է Հողագիտության, ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ-կենտրոնում, 1999-2004 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ, 1996-1999 թվականներին՝ Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական քարտուղար, 1999 թվականից, միաժամանակ՝ ՀԱԱՀ-ի Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, 2004 թվականից՝ ՀԱԱՀ-ի Ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ[2]։
Գիտական հետազոտությունները վերաբերում են Արարատյան հարթավայրի մելիորացված աղուտ-ալկալի հողերի բերրիության բարձրացման հարցերին։ Նրա կողմից մշակվել է այդ հողերի հիմնական հատկությունների չափանիշները և կատարվել դրանց ագրոարտադրական խմբավորումը, ինչպես նաև մշակվել են ագրոտեխնիկական ու ագրոմելիորատիվ միջոցառումների համակարգ հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացման ուղղությամբ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են նաև հողերի դեգրադացիային` անապատացում, երկրորդային աղակալում-ալկալիացում, գերխոնավացում-ճահճացում և դեգրադացված հողերի բարելավմանը[1]։
Գիտական զեկուցումներով հանդես է եկել Ճապոնիայում, Մեխիկոյում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Աշխաբադում, Պուշչինոյում, Նովոսիբիրսկում, Քիշինևում, Վոլգոգրադում, Աստրախանում, Կրասնոյարսկում, Վլադիմիրում, Սիմֆերոպոլում, Տաշքենդում, Թբիլիսիում, Սանկտ-Պետերբուրգում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկրագործության հիմունքներ, 2004 թ., համահեղինակ, ուսումնական ձեռնարկ։
- Գյուղատնտեսական նշանակության հողերի էկոլոգիական արդի վիճակը, հողօգտագործման մակարդակը, կառավարման համակարգի կատարելագործումը և արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2004 թ., համահեղինակ։
- Окультуривание мелиорированных содовых солонцов-солончаков гидроморфных ландшафтов в период их свльскохозяйственного использования, Ереван, 2006.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Մանուկյան Ռուզաննա Ռուբենի ։». persons.anau.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.