Ռուբեն Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մանուկյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Խաչատուրի Մանուկյան
Manukyan Ruben Khachaturi.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1906 դեկտեմբերի 26
Ծննդավայր՝Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 24, 1978(1978-08-24) (71 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ռուբեն Խաչատուրի Մանուկյան (դեկտեմբերի 26, 1906(1906-12-26), Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1978(1978-08-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիկ, ծանրորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1942 թվական), աշխարհի և ԽՍՀՄ ռեկորդակիր (1937 թվականին ձախ ձեռքով պոկում վարժությունից)։

Եղել է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի անդամ, համամիութենական կարգի մրցավար։

Ռուբեն Մանուկյանի հուշատախտակը Երևանում

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին՝ ծանրամարտի ԽՍՀՄ 12-րդ առաջնությունում կիսածանր քաշային Ռուբեն Մանուկյանը ձախ ձեռքով բարձրացրել է 86,6 կգ՝ 1,1 կիլոգրամով գերազանցելով տասը տարի շարունակ Յա. Սպարեին պատկանած համամիութենական ռեկորդը։ Վերջինս, որ ԽՍՀՄ-ում ծանրամարտ մարզաձևի առաջամարտիկներից էր, երկրի 11-ակի չեմպիոն, ցանկություն է հայտնել մարզելու Ռուբենին։ 1936 թվականին դեկտեմբերի 29-ին Ռուբենը բարելավել է ցուցանիշը, թարմացրել իր իսկ սահմանած ռեկորդը՝ հասցնելով 88,2 կիլոգրամի։

Նա իր առջև խնդիր է դրել սահմանել համաշխարհային ռեկորդ, գերազանցել գերմանացի ծանրամարտիկ, Հիտլերի և շատ ու շատ եվրոպացիների սիրելի մարզիկ Անտոն Հիթլի՝ դեռևս 1933 թվականին սահմանած ռեկորդը։ 1937 թվականի հունվարի 24-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մարզադահլիճում առաջին իսկ փորձից ձախ ձեռքով պոկել է 90,8 կգ և 0,8 կիլոգրամով գերազանցել Հիթլին (ի դեպ՝ մարզական այդ սխրանքի համար նա նվեր է ստացել Հառլեյ Դևիդսոն մակնիշի մոտոցիկլետ, որը միակն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում

1940 թվականին Ռուբենն իր իսկ ռեկորդը գերազանցել է գրեթե 6 կիլոգրամով։

1935-ից 1948 թվականների միջակայքում Ռուբեն Մանուկյանը ընդհանուր առմամբ սահմանել է 13 ռեկորդ, որոնցից ութը՝ համաշխարհային։ Ընդ որում՝ կիսածանր քաշային կարգում ձախ ձեռքով պոկում վարժությունում նրա սահմանած վերջին ռեկորդը՝ 96,6 կգ, մնացել է չգերազանցված և հավիտյան պատկանելու է նրան, քանի որ ծանրամարտի այդ վարժությունը հետագայում հանվել է ծանրորդների մրցումային ծրագրից՝ նկատի առնելով վնասվածք պատճառելու տեսակետից դրա վտանգավորության բարձր աստիճանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով ով է. հայեր». կենսագրական հանրագիտարան (հայերեն). «Հայաստան» հրատարակչություն, 2-րդ հատոր, էջ 45, 2007 г. Երևան.
  • Джамалян Л. Г. «Спортсмены Армении на международной арене» (на русском языке). Изд-во «Луйс», Ереван, 1987 г. стр. 123.
  • Оганян П. М. «Рыцари железной игры» (на армянском языке). Изд-во «Айастан» Ереван, 1983 г. стр. 42-66.
  • Черневич Г.Л «50 лет Динамо» (на русском языке). Изд-во «Физкультура и спорт», Москва, 1973 г. стр. 302.
  • Карапетян Г. М. "Все золото мира (на рус. и арм. языках). Изд-во «Айастан», Ереван, 1987 г. стр. 46—47 (на армянском языке) и 1989 г. стр. 40—44 (на русском языке).
  • Чарчоглян А. Е. «Физкультура и спорт в Армянской ССР» (на армянском языке). Арм. госуд. изд-во, Ереван, 1961 г., стр. 80,81.
  • Черневич Г. Л. и Школьников Е. А. «Динамо энциклопедия». - Москва, ОЛМА-ПРЕСС, 2003 г. стр. 279
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254 CC BY-SA icon 80x15.png