Ավարտել է Լենինգրադի ռազմաինժեներական դպրոցը, «Վիստրել» դասընթացները (1943 թվական), ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը (1951 թվական)։ Երկրորդ աշխարհամարտի Գերմանա-խորհրդային շրջափուլի ժամանակ (1943 թվականից) մասնակցել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատի 2-րդ գվարդիական բանակի ռազմական գործողություններին։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է Ղրիմի համար մղված մարտերում (Արմյանսկ, Պերեկոպի պարանոց, Իշունյան բարձունքներ) ցուցաբերած խիզախության համար։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1947-1952 թվականներ)։ Ղրիմի Արմյանսկ և Կրասնոպերեկոպսկ քաղաքների պատվավոր քաղաքացի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 75)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։