Jump to content

Ռոնա Նիշլիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնա Նիշլիու
Rona Nishliu
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1986(1986-08-25) (38 տարեկան)
ԾննդավայրԿոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Կոսովո և  Ալբանիա
ԿրթությունSami Frashëri High School?
Մասնագիտությունհեղինակ-կատարող
 Rona Nishliu Վիքիպահեստում

Ռոնա Նիշլիու (ալբ․՝ Rona Nishliu, օգոստոսի 25, 1986(1986-08-25), Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ալբանացի երգչուհի, երգերի հեղինակ և ռադիոհաղորդավարուհի[1]։

Երգում է փոփ, ջազ և սոուլ ոճերում։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է 2004 թվականին, երբ մասնակցել է Albanian Idol մրցույթին, որտեղ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Դրանից հետո նա աշխատանքի է անցել "Blue Sky Radio" ընկերությունում, դրան զուգահեռ շարունակել է երգել։ Նա հայտնի փոփ երգչուհի է Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայում և Չերնոգորիայում։

2011 թվականի դեկտեմբերի 29-ին նա իրավունք է ստացել ներկայացնելու Ալբանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում[2] Suus երգով, որը գրված է երկու լեզուներով՝ ալբաներեն և լատիներեն։ Ռոնան ներկայանալով առաջին կիսաեզրափակչի ժամանակ անցել է եզրափակիչ փուլ 2-րդը, իսկ եզրափակչում 146 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (դա այդ տարվա դրությամբ Ալբանիայի լավագույն ցուցանիշն էր Եվրատեսիլներում[3]

Barbara Dex Award 2012 վարկանիշային ցուցակում Ռոնա Նիշլիուն զբաղեցրել է առաջին տեղը[4]։

  • Flakaresha
  • Të Lashë
  • Shenja
  • Eja
  • Veriu
  • A ka arsy (Ft.Bim Bimma)
  • Shko pastro pas saj
  • Zonja Vdeke
  • Suus

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Rona Nishliu Biografia» (ալբաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  2. Eurovision Song Contest — Dusseldorf 2011 | News — Rona Nishliu will represent Albania in Baku Արխիվացված 2012-01-03 Wayback Machine
  3. «ESC 2012 Final Results». Eurovision Song Contest. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. Rona Nishliu wins Barbara Dex Award
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնա Նիշլիու» հոդվածին։