Ռոման Իվանիչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Իվանիչուկ
Ծնվել էմայիսի 27, 1929(1929-05-27)[1]
ԾննդավայրTrach, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել էսեպտեմբերի 17, 2016(2016-09-17)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրԼվով, Լվովի մարզ, Ուկրաինա
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
ԱշխատավայրԼվովի համալսարան
Պարգևներ
 Roman Ivanychuk Վիքիպահեստում

Ռոման Իվանիչուկ (ուկրաիներեն՝ Іваничук Роман Іванович, մայիսի 27, 1929(1929-05-27)[1], Trach, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 17, 2016(2016-09-17)[1], Լվով, Լվովի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի գրող, քաղաքական և հասարակական գործիչ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր (1990-1994)։ Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ (1960)։ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Իվանիչուկը ծնվել է 1929 թվականին Կոսիվի շրջանի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Տրաչ գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1942-1947 թվականներին սովորել է գիմնազիայում, 1957 թվականին ավարտել է Լվովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսուցչություն է արել Լվովի մարզում, դասավանդել է ուկրաիներեն լեզու և գրականություն։ 1963 թվականից աշխատել է «Жовтень» ամսագրի խմբագրությունում (1990 թվականից՝ «Дзвін»)։ 1968 թվականին հրատարակել է իր առաջին պատմական վեպը՝ «Мальвы»[3]:

Եղել է ՍՄԿԿ անդամ[4]։ 1980 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եղել է ՈւԽՍՀ ներկայացուցիչ։ Տարաս Շևչենկոյի անվան ուկրաիներեն լեզվի ընկերության և Ուկրաինայի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից է։ Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ է 1960 թվականից[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստրը՝ Նատալյա (1959)
  • Որդին՝ Յարեմա (1964)
  • Առաջին կինը՝ Սոֆիյա Իվանիչուկ (1931-2005)
  • Երկրորդ կինը՝ գրող, ուկրաինացի արձակագիր Նինա Բիչույա (1937)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանիչուկը նովելների, վիպակների մի շարք ժողովածուների հեղինակ է, որոնցից աչքի են ընկնում «Սառույցը տանում է շիվը» (1958), «Մի հատեք հացենին» (1961), «Ալեհեր գիշերներ», «Տունը սարի վրա» (1969), «Մեծ ճանապարհի մոտ» (1962) ստեղծագործությունները։

Նորավեպերի ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прут несёт лёд (1958)
  • Не рубите ясеней (1961)
  • Тополиная метель (1965)
  • Дом на горе (1969)
  • Седые ночи (1975)
  • На перевале (1981).

Վեպեր և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Край большака (1964)
  • Мальвы (1968)
  • Червлёное вино (1977)
  • Город (1977)
  • Манускрипт с улицы Русской (1979)
  • Вода из камня (1982)
  • Четвертое измерение (1984)
  • Седьмое небо (1985)
  • Шрамы на скале
  • Журавлиный вопль
  • Так как война — войной
  • Орда
  • Огненные столбы
  • Через перевал
  • Неежедневный дневник.

Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чистый металл человеческого слова
  • Благослови, душа моя, Господа.

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • «Վաստակի համար» III աստիճանի շքանշան (12.1998)
  • «Վաստակի համար» II աստիճանի շքանշան (9.2006)
  • «Ուկրաինայի 20-ամյա անկախության» հոբելյանական մեդալ (օգոստոսի 19, 2011)[6]
  • Ա. Հոլովկոյի անվան մրցանակ (1979)
  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ (1985)
  • Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
  3. «Роман «Мальвы»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  4. Роман ІВАНИЧУК: «Ні ми, ні поляки не можемо першими вибачитися, тому ми повинні зробити це разом.»(չաշխատող հղում)
  5. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  6. Указ Президента України № 822/2011 від 19 серпня 2011 року «Про нагородження відзнакою Президента України − ювілейною медаллю „20 років незалежності України“»(ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Իվանիչուկ» հոդվածին։