Ռոման Իվանիչուկ
Ռոման Իվանիչուկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1929 |
Ծննդավայր | Trach, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 2016 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Լվովի մարզ, Ուկրաինա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և լրագրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Լվովի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Լվովի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Ռոման Իվանիչուկ (ուկրաիներեն՝ Іваничук Роман Іванович, մայիսի 27, 1929, Trach, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 17, 2016, Լվով, Լվովի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի գրող, քաղաքական և հասարակական գործիչ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր (1990-1994)։ Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ (1960)։ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Իվանիչուկը ծնվել է 1929 թվականին Կոսիվի շրջանի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Տրաչ գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1942-1947 թվականներին սովորել է գիմնազիայում, 1957 թվականին ավարտել է Լվովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսուցչություն է արել Լվովի մարզում, դասավանդել է ուկրաիներեն լեզու և գրականություն։ 1963 թվականից աշխատել է «Жовтень» ամսագրի խմբագրությունում (1990 թվականից՝ «Дзвін»)։ 1968 թվականին հրատարակել է իր առաջին պատմական վեպը՝ «Мальвы»[2]:
Եղել է ՍՄԿԿ անդամ[3]։ 1980 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եղել է ՈւԽՍՀ ներկայացուցիչ։ Տարաս Շևչենկոյի անվան ուկրաիներեն լեզվի ընկերության և Ուկրաինայի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից է։ Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ է 1960 թվականից[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դուստրը՝ Նատալյա (1959)
- Որդին՝ Յարեմա (1964)
- Առաջին կինը՝ Սոֆիյա Իվանիչուկ (1931-2005)
- Երկրորդ կինը՝ գրող, ուկրաինացի արձակագիր Նինա Բիչույա (1937)
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվանիչուկը նովելների, վիպակների մի շարք ժողովածուների հեղինակ է, որոնցից աչքի են ընկնում «Սառույցը տանում է շիվը» (1958), «Մի հատեք հացենին» (1961), «Ալեհեր գիշերներ», «Տունը սարի վրա» (1969), «Մեծ ճանապարհի մոտ» (1962) ստեղծագործությունները։
Նորավեպերի ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- Прут несёт лёд (1958)
- Не рубите ясеней (1961)
- Тополиная метель (1965)
- Дом на горе (1969)
- Седые ночи (1975)
- На перевале (1981).
Վեպեր և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Край большака (1964)
- Мальвы (1968)
- Червлёное вино (1977)
- Город (1977)
- Манускрипт с улицы Русской (1979)
- Вода из камня (1982)
- Четвертое измерение (1984)
- Седьмое небо (1985)
- Шрамы на скале
- Журавлиный вопль
- Так как война — войной
- Орда
- Огненные столбы
- Через перевал
- Неежедневный дневник.
Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чистый металл человеческого слова
- Благослови, душа моя, Господа.
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուկրաինայի հերոս
- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
- «Վաստակի համար» III աստիճանի շքանշան (12.1998)
- «Վաստակի համար» II աստիճանի շքանշան (9.2006)
- «Ուկրաինայի 20-ամյա անկախության» հոբելյանական մեդալ (օգոստոսի 19, 2011)[5]
- Ա. Հոլովկոյի անվան մրցանակ (1979)
- Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ (1985)
- Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
- ↑ «Роман «Мальвы»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-04-13
- ↑ Роман ІВАНИЧУК: «Ні ми, ні поляки не можемо першими вибачитися, тому ми повинні зробити це разом.»(չաշխատող հղում)
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ Указ Президента України № 822/2011 від 19 серпня 2011 року «Про нагородження відзнакою Президента України − ювілейною медаллю „20 років незалежності України“»(ուկր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 2016 մահեր
- Լվով քաղաքում մահացածներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային գրողներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի լրագրողներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ