Ռոդ Սերլինգ
Ռոդ Սերլինգ անգլ.՝ Rodman Serling | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Rodman Edward Serling |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունիսի 28, 1975[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Նյու Յորք |
Մասնագիտություն | գրող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Antioch College? (1950)[5] և Binghamton High School? (1943) |
Ուշագրավ աշխատանքներ | Patterns?, The Twilight Zone? և Կապիկների Մոլորակը |
Պարգևներ | |
Ամուսին | Carol Serling?[5] |
Rod Serling Վիքիպահեստում |
Ռոդման (Ռոդ) Էդվարդ Սերլինգ (անգլ.՝ Rodman Edward "Rod" Serling; դեկտեմբերի 25, 1924[1][2][3][…], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 28, 1975[1][2][3][…], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի սցենարիստ, դրամատուրգ, հեռուստատեսային պրոդյուսեր և պատմիչ, որը հայտնի է 1950-ական թվականների իր հեռուստատեսային դրամաներով և գիտաֆանտաստիկ «Մշուշոտ գոտի» սերիալով։ Սերլինգը ակտիվ քաղաքական գործիչ է եղել և օգնել է ձևավորել հեռուստատեսային արդյունաբերության ստանդարտները։ Հոլիվուդում հայտնի է եղել որպես «ջղային երիտասարդ մարդ» («angry young man»), որը բախումներ է ունեցել հեռուստատեսության ղեկավարների և հովանավորների հետ՝ գրաքննության, ռասիզմի և պատերազմի հարցերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդ Սերլինգը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Նյու Յորք նահանգի Սիրաքյուս քաղաքում՝ հրեայի ընտանիքում։ Նա Էսթեր և Սեմուել Լոուրենս Սթերլինգների երկրորդ տղան է։
Նախքան երեխաների հայտնվելը, Սերլինգի հայրն աշխատել է որպես քարտուղար և սիրողական գյուտարար, հետագայում, ինչպես իր աները, կայուն եկամուտ ստանալու համար նպարավաճառ է աշխատել։ Սակայն Մեծ ճգնաժամի ժամանակ խանութը փակվել է և նա սկսել է մսագործ աշխատել։ Մեծ եղբայրը Ռոբերտ Ջ. Սերլինգն է եղել իսկ մայրը տնային տնտեսուհի էր։
1926 թվականին Սերլինգի ընտանիքը բնակություն է հաստատել Սիրակուզից 70 մղոն հարավ գտնվող Բինգեմթոն քաղաքում, որտեղ և անցել է նրա երիտասարդության մեծ մասը։ Նրա ծնողները խրախուսել են նրա կատարողական հակումները։ Սեմ Սերլինգը նկուղում փոքրիկ բեմ է կառուցել, որտեղ Ռոդը հաճախ պիեսներ է բեմադրել (երբեմն հարևան երեխաների հետ)։ Նրա ավագ եղբայրը՝ գրող Ռոբերտը, հիշում էր, թե ինչպես վեց կամ յոթ տարեկան հասակում, Ռոդը ժամերով զվարճանում էր՝ խաղալով բուլվարային ամսագրերից կամ ֆիլմերից վերցված երկխոսություններ։
Տարրական դպրոցում Սերլինգը դասարանի ծաղրածուն է համարվել, և շատ ուսուցիչներ կարծել են, որ նա անհույս է։ Սակայն անգլերենի ուսուցիչ Հելեն Ֆոուլին խրախուսել է տղային ելույթ ունենալ դպրոցի միջոցառումների ժամանակ, արտադասարանային պարապմունքներում։ Պատանի Սերլինգը սկսել է գրել դպրոցական թերթի համար, որտեղ, ըստ լրագրող Գորդոն Սանդերի՝ «նա իրեն դրսևորել է հասարակական գործչի պես»։ Հետաքրքրվել է սպորտով և հաջողել թենիսում և սեղանի թենիսում։ Երբ Սերլինգը փորձել է միանալ համալսարանի ֆուտբոլային թիմին, նրան մերժել են, քանի որ նա բավականաչափ բարձրահասակ չի եղել (163 սմ)։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ ԱՄՆ-ն ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Ռոդ Սերլինգը որոշել է դեռ չավարտած լքել դպրոցը՝ ծառայության գնալու համար, սակայն նրա քաղաքացիական դաստիարակության ուսուցիչը նրան վերահամոզել է։ Արդյունքում Սերլինգը զորակոչվել է բանակ դպրոցն ավարտելու հաջորդ օրը՝ իր եղբայր Ռոբերտի հետևից։
Ծառայել է 511-րդ պարաշյուտային-հետևակային գնդի 11-րդ օդադեսանտային դիվիզիայում[7]։ Ծառայության ընթացքում մասնակցել է կիսամիջին քաշային կարգում բռնցքամարտի մրցումներին և անցկացրել 17 մենամարտ՝ բարձրանալով մինչև դիվիզիոնի եզրափակչի երկրորդ փուլը, սակայն հետո նոկաուտի է ենթարկվել։ 1944 թվականի ապրիլին նրան ուղարկել են արևմուտք՝ Կալիֆոռնիա (ինչը հիասթափեցրել է Սերլինգին, քանի որ նա ցանկացել է օգնել Հիտլերի դեմ պայքարում), նոյեմբերին նրա դիվիզիան առաջին անգամ մարտի է նետվել Ֆիլիպիններում։ Սակայն Լեյտի ճակատամարտի ժամանակ 11-րդ օդադեսանտային դիվիզիան օգտագործվել է ոչ թե որպես դեսանտային դիվիզիա, այլ որպես թեթև հետևակ։
Տարբեր պատճառներով Սերլինգը տեղափոխվել է 511-րդ դասակ, որը կոչվել է «մահվան ջոկատ»՝ կորուստների բարձր մակարդակի պատճառով։ Լեյտում ստացած տպավորությունները մեծ դեր են խաղացել են Սերլինգի գրական և քաղաքական հայացքների ձևավորման հարցում։ Իր թշնամիների, իր դաշնակիցների մահը ամեն օր տեսնելով՝ նա հետագայում մահվան անկանխատեսելիության թեմայով բազմաթիվ աշխատանքներ է գրել։ Զինվորական ծառայության ընթացքում շարքային Սերլինգը պարգևատրվել է Մանուշակագույն սրտով, Բրոնզե աստղով և Ֆիլիպինների ազատագրման մեդալով։ Մի քանի անգամ վիրավորվել է (նրանցից մեկը ծնկի բաժակի վրա է եղել)։ Սերլինգի մարտական փորձը խորապես ազդել է նրա և նրա ստեղծագործության վրա։
Կրթություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին բանակից ազատվելուց և վերքերից ապաքինվելուց հետո Սերլինգը աշխատել է վերականգնողական հիվանդանոցում։ Նրա ծնկները անհանգստացրել են նրան տարիներով։ Նա ծնկի վնասվածքի պատճառով հաճախ էր ընկնում աստիճաններից։ Օհայո նահանգի Յելլոու-Սփրինգսի Անտիոքյան քոլեջում սովորելու ժամանակ նա ստացել է կրթական նպաստներ և հաշմանդամության վճարումներ՝ ֆիզիկական կրթության ծրագրում ընդգրկվելու համար։ Նա անդամակցել է ուսանողական թատրոնին, իսկ հետո՝ ռադիոհեռարձակման գործին։ Նա փոխել է իր գրականության մասնագիտացումը և 1950 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Ուսումնառության ընթացքում նա շարունակել է գրել, ինչպես նաև սկսել է ղեկավարել կամպուսի բազմաթիվ ռադիո ծրագրերը։ Այստեղ էլ նա ծանոթացել է ուսանողուհի Քերոլայն Լուիզա Կրամերի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ջոդին և Աննեն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մշուշոտ գոտի»
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի հոկտեմբերի 2-ին CBS հեռուստաալիքով կայացել է Սերլինգի դասական «Մշուշոտ գոտի» սերիալի պրեմիերան։
Ծրագրի համար Սերլինգը վարձել է Ռիչարդ Մեթսոնին, Չարլզ Բոմոնտին և այլ սցենարիստների։ Հարցազրույցում Սերլինգը ասել է, որ գիտաֆանտաստիկ շոուի ձևաչափի առումով ցանցերի ղեկավարների հետ վեճ չի լինելու, ինչպես նաև նշել է, որ ծրագիրը խուսափելու է գրաքննությունից, ի տարբերություն Playhouse 90-ի համար գրված ավելի վաղ սցենարի։
Սերլինգը օգտագործել է սեփական փորձը բազմաթիվ դրվագներ գրելու համար (օրինակ՝ բռնցքամարտի, ռազմական կյանքի և օդանավերի օդաչուների մասին)։ «Մթնշաղի գոտում» արտահայտված են ռասայական հարաբերությունների վերաբերյալ նրա սոցիալական տեսակետները, որոնք փոքր-ինչ քողարկված են շոուի գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ տարրերում։ Օրինակ՝ «I Am The Night-Color Me Black» դրվագը, որտեղ ռասիզմն ու ատելությունը ամերիկյան հարավում մութ ամպ է ձևավորում և տարածում ամբողջ աշխարհում։ «Մթնշաղի գոտու» շատ պատմություններ արտացոլում են նրա հայացքներն ու գենդերային դերերը։
«Մշուշոտ գոտին» հեռարձակվել է հինգ եթերաշրջանով (առաջին երեքը և հինգերորդը ներկայացված են եղել կեսժամանոց սերիաներով, չորորդը՝ մեկ ժամ տևողությամբ սերիաներով) և շահել է հեռուստատեսային և դրամատիկ բազմաթիվ մրցանակներ։ Չնայած նրան, որ սերիալը ունեցել է հավատարիմ երկրպագուներ, նրա վարկանիշը այնքան էլ բարձր չի եղել։ Հինգ տարի աշխատանքից հետո (156 դրվագներ, որոնցից 92-ը գրված են Սերլինգի կողմից), Սերլինգը հոգնել է սերիալի նկարահանումներից։ 1964 թվականին շոուի ստեղծողը որոշել է դեմ չլինել նախագծի երրորդ և վերջնական փակմանը։ Սերլինգը վաճառել Է CBS-ի «Մթնշաղի գոտու» իրավունքները։
1983 թվականին «Warner Bros.»-ը նկարահանել Է «Մթնշաղ գոտի» ֆիլմը։ Սերիալի նախկին դերասան Բերջես Մերեդիթը հանդես է եկել որպես ֆիլմի պատմիչ։ 1985 և 2002 թվականներին՝ շոուի ստեղծողի մահից հետո, շոուն վերականգնելու փորձեր են կատարվել։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի մայիսի 3-ին Սերլինգը սրտային կաթված է ստացել և հոսպիտալացվել։ Նա երկու շաբաթ Թոմփկինս շրջանի հանրային հիվանդանոցում է անցկացրել, այնուհետև դուրս է գրվել։ Երկորդ սրտային կաթվածը եղել է երկու շաբաթ անց և ստիպել է բժիշկներին կատարել սրտի բաց վիրահատություն։ Չնայած այդ վիրահատությունը ռիսկային է եղել, նրանք այնուամենայնիվ կատարել են դա։ Վիրահատությունը եղել է հունիսի 26-ին և տևել է 10 ժամ։ Սերլինգը երրորդ սրտային կաթվածն է ստացել վիրահատական սեղանի վրա և մահացել երկու շաբաթ անց՝ Նյու Յորքի Ռոչեստերի Սթրոնգ Մեմորիալ հիվանդանոցում։ Այդ ժամանակ նա 50 տարեկան էր։ Հուղարկավորել են հուլիսի 2-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #130456616 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://www.nytimes.com/2020/01/23/arts/television/carol-serling-dead.html
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ Franklin, Trey W. «Serling, Rodman, T/4». TogetherWeServed.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունիսի 28 մահեր
- 1975 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սարսափ ժանրի գրողներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի արձակագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ