Ռոբերտո Ռոսսելինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Ռոսսելինի
Ի ծնե անուն՝Roberto Rossellini
Ծննդյան թիվ՝մայիսի 8, 1906(1906-05-08)[1][2][3][…]
Ծննդավայր՝Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]
Վախճանի թիվ՝հունիսի 3, 1977(1977-06-03)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա[5]
Քաղաքացիություն՝ Իտալիա
 Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, սցենարիստ, ավտոարշավորդ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0744023
robertorossellini.it

Ռոբերտո Ռոսսելինի, (իտալ.՝ Roberto Rossellini, մայիսի 8, 1906(1906-05-08)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - հունիսի 3, 1977(1977-06-03)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի կինոռեժիսոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ․ Դե Ռոբերտիսի հետ ստեղծել է «Սպիտակ նավը» (1941), «Օդաչուն վերադառնում է» և «սաչով մարդը» (երկուսն էլ՝ 1942) միլիտարիստական ֆիլմերը, սակայն ուշադրության կենտրոնում պահելով այն տառապանքները, որ պատճառում է պատերազմը մարդկանց։ Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945) կինոնկարը նվիրված է Դիմադրության Հռոմի մասնակիցների պայքարին։ Այս ֆիլմը դարձել է նեոռեափզմի մանիֆեստը։ Նշանակալից էր նաև «Պայզա» (1946) հակաֆաշիստական կինոնկարը։ 1940-ական թթ․ վերջին և 1950-ական թթ․ սկզբին ստեղծել է մի շարք ֆիլմեր, ուր արծարծել է բարոյական անկման թեման՝ «Եվրոպա 51» (1951), «Ուր է ազատությունը» (1952) և այլն։ Դեմոկրատական շարժման վերելքը օգնել է Ռուսսելին հաղթահարել ստեղծագործական գնաժամը։ «Հնդկաստան» 1958» (1958), «Գեներալ դելլա Ռովերե» (1959), «Հռոմում գիշեր էր», «Կեցցե՜ Իտալիան» (երկուսն էլ՝ 1960) ֆիլմերում Ռուսսելին կրկին դիմել է հայրենասիրական և հակաֆաշիստական թեմաներին։ 1960-ական թթ․ կեսին աշխատել է հեռուստատեսությունում («Սոկրատ», «Պասկալ» և այլն)։ 1975 թվականին ստեղծել է «Իտալիա, առաջին տարին», որն աղճատված պատկերում է երկրի ետպատերազմյան ժամանակաշրջանի քաղաքական կյանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Росселлини Роберто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118602934 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Ռոսսելինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։