Ռոբերտ Օուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Օուեն
անգլ.՝ Robert Owen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1771(1771-05-14)[1][2][3][…]
ԾննդավայրՆյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 17, 1858(1858-11-17)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրՆյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ԳերեզմանTomb of Robert Owen
ՔաղաքացիությունՈւելս և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունNational Art School?
Մասնագիտությունձեռնարկատեր, տնտեսագետ, բարեգործ, քաղաքական գործիչ, փիլիսոփա, draper, socialist և գրող
ԱմուսինAnne Caroline Owen?
ԱնդամությունManchester Literary and Philosophical Society?
ԵրեխաներRobert Dale Owen?, Richard Owen? և David Dale Owen?
Ստորագրություն
Изображение автографа
 Robert Owen Վիքիպահեստում

Օուեն Ռոբերտ (մայիսի 14, 1771(1771-05-14)[1][2][3][…], Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - նոյեմբերի 17, 1858(1858-11-17)[1][2][3][…], Նյութաուն, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի ուտոպիստ սոցիալիստ։ Իր սոցիալ–ուտոպիական աշխարհայացքը Օուենը ձգտել է հիմնավորել 17–18-րդ դարերի մատերիալիստական փիլիսոփայության միջոցով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում սոցիալական միջավայրի փոփոխման և նոր հասարակության կառուցման ուղին Օուենը համարում էր մարդկանց դաստիարակումը («Նոր տեսակետ հասարակության վերաբերյալ, կամ Փորձեր բնավորության ձևավորման մասին», 1812–1813 թթ.)։ Նրա կարծիքով, «մեքենաների կախարդական ուժը», որը գոյություն ունեցող կարգերի պայմաններում ուղղված է ընդդեմ աշխատավորների, կարող է ապահովել նյութական բարիքների առատություն՝ դրանով իսկ անհիմն դարձնելով մասնավոր սեփականությունը և կուտակումը։ Օուենը Նյու Լանարկում փորձել է ստեղծել «իդեալական արդ․ համայնք», որը, նրա համոզմամբ, կդառնար աշխատանքի արտադրողականության և բանվորների բարեկեցության աճի հիմքը։

Հենվելով իր գործունեության որոշ ռեալ արդյունքների վրա, 1817 թվականին առաջարկել է գործազուրկների համար ստեղծել «ընդհանրության և համագործակցության բնակավայրեր», որտեղ չկան մասնավոր սեփականություն, դասակարգեր, շահագործում, հակադրություն մտավոր և ֆիզիկական աշխատանքի, քաղաքի և գյուղի միջև և այլն։ Ընդհանուր սեփականության, իրավահավասարության, կոլեկտիվ աշխատանքի վրա հիմնված կոմունաների ստեղծման գաղափարը դարձավ Օուենի սոցիալիստ, ուսմունքի ելակետը։ Նրա ստեղծած փորձնական կոմունիստ, գաղութները ԱՄՆ–ում («Նոր Հարմոնիա», 1825–1828 թվականներին) և Մեծ Բրիտանիայում («Հարմոնիհոլ», 1839–1845 թվականներին) անհաջողության մատնվեցին։

Թողնելով Նյու Լանարկը, Օուենը լիովին նվիրվեց պրոպագանդիստական գործունեության։ Ծագելով պրոլելետարիատի և բուրժուազիայի միջև պայքարի վաղ փուլում, Օուենի և նրա հետևորդների՝ օուենականների, սոցիալիստ, ուսմունքը զգալիորեն նպաստեց անգլիական բանվոր դասակարգի լուսավորմանը, որոշակիորեն խթանեց Մեծ Բրիտանիայում արհեստը Ռոբերտ Օուեն միութենական և կոոպերատիվ շարժումը։

Պատմական իրադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական իրադրության փոփոխման, պրոլետարիատի դասակարգային ինքնագիտակցության աճմանը զուգընթաց օուենականությունը վերաճեց աղանդի, որը ձգտում էր բանվորներին շեղել դասակարգային պայքարից։ Օուենի փիլիսոփայական (առավելապես մեխանիստական մատերիալիստական), տնտեսագիտական, բարոյագիտական և մանկավարժական հայացքները, թեև ընդհանուր առմամբ խարսխված էին պատմության իդեալիստական ըմբռնման վրա և արտահայտում էին մանր բուրժուազիական տրամադրություններ ու միտումներ, այնուամենայնիվ նպատակամղված էին սոցիալիստական հասարակության տեսական հիմնավորմանը։ Նա ուտոպիստ սոցիալիստներից առաջինն է ձգտել իր գաղափարները կենսագործել բանվորների մասնակցությամբ։ Ֆ․ էնգելսի վկայությամբ, «բանվոր դասակարգի ճակատին տեղի ունեցած բոլոր հասարակական շարժումները, և նրանց բոլոր իրական նվաճումներն Անգլիայում Օուենի անվան հետ են կապված» («Անտի Դյուրինդ», 1967 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օուեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։