Ռոբերտ Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Շոու
անգլ.՝ Robert Shaw
Ծնվել էօգոստոսի 9, 1927(1927-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրWesthoughton, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 28, 1978(1978-08-28)[4] (51 տարեկան)
Մահվան վայրToormakeady, Մեյո, Իռլանդիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1948)[5] և Տրուրո դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, գրող, վիպասան, դրամատուրգ և սցենարիստ
Ամուսին(ներ)Մերի Յուր
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Արչիբալդ Շոու (անգլ.՝ Robert Shaw, օգոստոսի 9, 1927(1927-08-09)[1][2][3][…], Westhoughton, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 28, 1978(1978-08-28)[4], Toormakeady, Մեյո, Իռլանդիա), անգլիացի դերասան, սցենարիստ և գրող։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շոուն ծնվել է 1927 թվականին Անգլիայում՝ Վեսթհաունում։ Նրա մայրը՝ Դորինը (ծնունդով Ավերի), նախկին բուժքույր է՝ ծնված Սվազիլենդում,Պիգս-Պիկում։ Իսկ հայրը՝ Թոմաս Շոուն, բժիշկ է։ Դերասանն ունեցել է երեք քույր և մեկ եղբայր։ Երբ Ռոբերտը դարձել է յոթ տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Շոտլանդիա՝ Սթրոմնես։ Երբ երիտասարդ դերասանը դարձել է քսան տարեկան, նրա հայրը՝ հարբեցող և դեպրեսիվ մարդը, ինքնասպան է եղել։ Ընտանիքը կրկին տեղափոխվել է, այս անգամ Կորնուոլ, որտեղ Ռոբերտը սկսել է հաճախել Տրուրոյի դպրոց։ Հետո Ռոբերտը որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ Սոլտբյորնեում, իսկ հետո Լոնդոնում ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շոուն սկսել է դերասանական կարիերան թատրոնում՝ ամբողջ Անգլիայի թատրոններում կատարելով տարբեր դերեր։ 1952 թվականին դերասանը նշել է իր պրոֆեսիոնալ բեմելը Ուեսթ-Էնդ թատրոնում։ Արդեն 1950 թվականին նկարահանվել է բրիտանական տարբեր ֆիլմերում, իսկ ավելի ուշ հայտնվել է նաև ամերիկյան հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Ծովահեններ»(անգլ.՝ The Buccaneers) սերիալում։ Շոուի ամենահռչակավոր դերերն են՝ Դոնալդ Հրանտի դերը Ջեյմս Բոնդի մասին «Ռուսաստանից սիրով»(ռուս.՝ Из России с любовью) (1963) ֆիլմում, տանկիստ գնդապետ Հեսսլերի դերը «Մարտ ելույթի համար»(ռուս.՝ Битва за Выступ) (1965) ֆիլմում, երիտասարդ Հենրի VIII-ի դերը «Բոլոր ժամանակների մարդ»(ռուս.՝ Человек на все времена ) (1966) ֆիլմում, լորդ Ռենդոլֆ Չերչիլի դերը «Երիտասարդ Վինսթոն»(ռուս.՝ Молодой Уинстон) (1972) ֆիլմում, անգութ ավազակ Դոյլ Լոնիգանի դերը «Աֆերա»(ռուս.՝ Афера ) (1973) ֆիլմում, կոպիտ ու սառնարյուն Միսթր Բլուի դերը «Պելեմ 1-2-3 գնացքի բռնագրավում»(ռուս.՝ Захват поезда Пелэм 1-2-3) (1974) ֆիլմում, շնաձկներից տառապող ձկնորս Քվինտի դերը «Ծնոտներ»(ռուս.՝ Челюсти) (1975) ֆիլմում, հնաբնակ փարոսի և գանձերի որսորդ Ռոմեր Տրիսի դերը «Անդունդ»(ռուս.՝ Бездна) (1977) ֆիլմում, իսրայելական Մոսսադի գործակալ Դեյվիդ Կաբակովի դերը «Սև կիրակի» (ռուս.՝ Чёрное воскресенье) (1977) կինոնկարում, որը եղել է ամենահաջողված լավ երիտասարդի դերը։ Շոուն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակին և Օսկար մրցանակին՝ որպես երկրորդ կարգի լավագույն դերասան՝ «Բոլոր ժամանակների մարդ» ֆիլմում մասնակցություն ունենալու համար։

Սցենարիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելացնելով իր դերասանական կարիերային՝ Շոուն գրել է նաև վեպեր, թատերգություններ և սցենարներ։ Իր առաջին վեպը՝ «Գաղտնարան»-ը(ռուս.՝ «Тайник») տպագրվել է 1960 թվականին և ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ։ Նրա հաջորդ վեպը՝ «Արևային բժիշկ»-ը(ռուս.՝ «Солнечный доктор»), տպագրվել է մեկ տարի հետո։ Ստեղծագործությունը 1962 թվականին պարգևատրվել է Հոտորնդենական մրցանակով։

Ավելի ուշ գրել է եռերկ ստեղծագործություն՝ բաղկացած «Դրոշ»(ռուս.՝ «Флаг») (1965), «Մարդն ապակե կրպակում»(ռուս.՝ «Человек в стеклянной будке») (1967), «Քարտեզներ Մարոկկոյից»(ռուս.՝ «Карты из Марокко») մասերից։ Եռերկ ստեղծագործությունը հանդիսացել է «Մարդն ապակե կրպակում» թատերական ներկայացման հիմքը, ինչը բերել է նրան մեծ ճանաչում։ Գիրքը և սցենարը իրենցից ներկայացնում են բարդ և երկդիմի պատմություն մի մարդու մասին, ով պատմության տարբեր պահերին եղել է մեկ եվրոպացի գործարար՝ փակելով ֆաշիստ զինվորական հանցագործներին, մեկ ֆաշիստ զինվորական հանցագործ՝ փակելով եվրոպացի գործարարներին։ Սցենարը ստացվել է բավականին վիճարկելի. ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում թատերական ներկայացումներից հետո մի քանի քննադատներ դրական են գնահատել խորամանկ, ճարպիկ և լիարժեք բարոյական հարցերի վերլուծությունը, որոնք վերաբերում էին քաղաքացիությանը և անհատականությանը, իսկ մյուսները հակառակը՝ քննադատել էին Շոուին այն բանի համար, որ նա բարձրացրել է այդպիսի նուրբ և երկդիմի հարց։ Հեռուստատեսությունում ցուցադրելուց հետո սցենարը զգալիորեն փոխվել էր. ստացված կինոնկարը չէր արժանացել հեղինակի խրախուսանքին և նրա անունը դուրս էին հանել տիտրերից։

Շոուն նաև ադապտացրել է «Գաղտնարան» վեպը՝ «Իրադրությունն անհույս է… Բայց լուրջ չէ» (անգլ.՝ «Situation Hopeless... But Not Serious», ռուս.՝ «Положение безнадежно Но не серьезно») ֆիլմի համար, որտեղ գլխավոր հերոսը Ալեքս Հիննեսսն էր։ Նրա «Կատոյի փողոց»(անգլ.՝ «Cato Street Conspiracy», ռուս.՝ «Улица Като») սցենարը՝ Կատո փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին, առաջին անգամ բեմադրվել է 1971 թվականին Լոնդոնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շոուն ամուսնացած է եղել 3 անգամ և ունեցել է տասը երեխա, որոնցից մեկը որդեգրված է։

Նրա առաջին կինը եղել է Ջենիֆեր Բուրկը (1952-1963 թթ.): Նրանք ունեցել են չորս աղջիկ։

Երկրորդ կինը եղել է դերասանուհի Մերի Յուրը։ Նրանք ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։ Նրանց ամուսնությունն ավարտվել է Մերիի մահով՝ չափից մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով։ Նրանց որդիներից մեկը՝ Էյն Շոուն(անգլ.՝ Ian Shaw), դարձել է դերասան։

Երրորդ և վերջին կինը եղել է Վիրջինիա Ջենսենը (1976-1978 թթ.): Նրանք ունեցել են երկու որդի, որոնցից մեկը Վիրջինիայի նախկին ամուսնուց է։

Իր կյանքի վերջին յոթ արիներն ապրել է Իռլանդիայի Մեյո կոմսությունում՝ Տուրմակադի գյուղում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շոուն մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 1978 թվականի օգոստոսի 28-ին Իռլանդիայում՝ 51 տարեկան հասակում՝ Avalanche Express ֆիլմի նկարահանման ավարտից հետո։ Նրա աճյունը այրել են, իսկ մոխիրը թաղել են Իռլանդիայում՝ իր տան մոտ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոուի ծննդավայրում՝ Վեսթհաութոնում, դերասանի պատվին անվանվել է փաբ։
  • Marvel կոմիքսից (Իքս մարդկանց մասին) չարագործ Սեբաստիան Շոուի կերպարը ստեղծվել է Ռոբերտի կերպարանքով և նմանությամբ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնօրինակ անվանում Դեր
1951 The Lavender Hill Mob
1952 Operation Secret Յասկեզ
1954 The Dam Busters Օդագնացության սերժանտ Ջ. Պուլֆորդ
1956 A Hill in Korea Եֆրեյտոր Հոջ
1956 Double Cross
1957 Man from Tangier Ջոնի
1957 The Buccaneers Նավապետ Դեն Թեմփեստ (39 էպիզոդ)
1958 Sea Fury Հորման
1959 Libel Ամսագրի ֆոտոռեպորտյոր
1960 The Four Just Men Ստյուարդ
1961 Danger Man Թոնի Կոստելո
1961 The Winter's Tale Լեոնտես
1962 The Valiant Լեյտենանտ Ֆիլդ
1963 The Caretaker Ասթոն
1963 From Russia with Love Դոնալդ 'Ռեդ' Հրանտ
1963 The Cracksman Մոկ
1964 The Luck of Ginger Coffey Հինջեր Կոֆֆի
1964 Carol for Another Christmas Սուրբ Ծննդյան ուրվական
1964 Tomorrow at Ten Մարլոու
1964 Hamlet Կլաուդիուս, թագավոր Դաննի
1965 Battle of the Bulge Գնդապես Մարտին Հեսսլեր
1966 A Man for All Seasons Թագավոր Հենրի VIII
1967 Custer of the West Գեներալ Ջորջ Արմսթրոնգ Կաստեր
1968 The Birthday Party Սթենլի Վեբբեր
1969 Battle of Britain «Նավապետ»
1969 The Royal Hunt of the Sun Ֆրանցիսկո Պիզզարո
1970 Figures in a Landscape ՄակԿանահյու
1971 A Town Called Bastard (A Town Called Hell) Քահանա
1972 Young Winston Լորդ Ռենդոլֆ Չերչիլ
1973 A Reflection of Fear (Labyrinth) Մայքլ
1973 Наёмный работник Սթիվեն Լեդբետեր
1973 Афера Դոյլ Լոննիգան
1974 The Golden Voyage of Sinbad Պատգամախոս
1974 The Taking of Pelham One Two Three Միսթր Բլու Բերնարդ Ռայդեր
1975 Челюсти Կվինտ
1975 The Man in the Glass Booth
1975 Der Richter und sein Henker (End of the Game, Murder on the Bridge, Deception, և Getting Away with Murder) Ռիչարդ Հասթման
1975 Бриллианты (Diamond Shaft) Չարլզ/Էրլ Հոջսոն
1976 Robin and Marian Շերիֆ Նոթինգեմա
1976 Swashbuckler (Scarlet Buccaneer) Նեդ Լինչ
1976 Black Sunday Մայոր Դեյվիդ Կաբակով
1977 The Deep Ռոման Թրիս
1978 Force 10 from Navarone Մայոր Կիտ Մելլորի
1979 Avalanche Express Գեներալ Մարենկով

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնօրինակ անվանում
1960 The Hiding Place
1961 The Sun Doctor
1965 The Flag (novel)
1965 Situation Hopeless... But Not Serious (կինեմատոգրաֆիական ադապտացիա The Hiding Place)
1967 The Man in the Glass Booth
1968 The Man in the Glass Booth (սցենար)
1969 A Card from Morocco
1971 Cato Street (սցենար)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Շոու» հոդվածին։