Ռոբ Գոնսալվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբ Գոնսալվես
Ծնվել էհունիսի 25, 1959(1959-06-25)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա[1]
Վախճանվել էհունիսի 14, 2017(2017-06-14)[2] (57 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ոճսյուրռեալիզմ և մոգական ռեալիզմ

Ռոբ Գոնսալվես (անգլ.՝ Robert "Rob" Gonsalves, հունիսի 25, 1959(1959-06-25), Տորոնտո, Կանադա[1] - հունիսի 14, 2017(2017-06-14)[2]), կանադացի նկարիչ՝ մոգական ռեալիզմ-սյուրռեալիզմ ժանրում։ Կանադայի պատվավոր բնակիչ, բազում մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականին Տորոնտոյում գնչուների ընտանիքում։ Մանուկ ժամանակ անընդհատ զարգացնում էր նկարչական ընդունակությունները։ 12 տարեկանում ուսումնասիրում է հեռապատկերների տեխնիկան և ճարտարապետության մասին գիտելիքները նրան հնարավորություն են տալիս պատկերել մտածված շենքերը, ինչպես նաև սկսել նկարել իր առաջին նկարները։

Ծանոթանալով Դալիի և Տանգիի ստեղծագործությունների հետ` Գոնսալվեսը նկարում է իր առաջին սյուրռեալիստական նկարները։ Մագրիտի և Էշերի «մոգական ռեալիզմը» մեծ ազդեցություն է ունենում նրա ապագա աշխատանքների վրա։

Քոլեջն ավարտելուց հետո Գոնսալվեսն աշխատում է որպես ճարտարապետ, սակայն միևնույն ժամանակ նկարում է իրականության պատրանք ստեղծող ֆրեսկոներ և թատերական դեկորացիաներ։ 1990 թվականին Տորոնտոյում փողոցային արվեստի ցուցահանդեսում հաջող ներկայանալուց հետո Գոնսալվեսն իրեն լիովին նվիրում է գեղանկարչությանը։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Գոնսալվեսի նկարները համարվում են սյուրռեալիստական՝ այնուամենայնիվ, դրանք լիովին այդ ոճով չեն նկարված, որովհետև դրանց կերպարները միշտ հստակ ծրագրված են և գիտակցված մտքի արդյունք են։ Գաղափարները հիմնականում ծնվում են արտաքին աշխարհից և հիմնվում են մարդկային ակտիվության վրա, նկարիչը կիրառում է մանրակրկիտ ճշտված պատրանքային հնարքներ։ Գոնսալվեսը ռեալ տեսարաններին կախարդանք է ավելացնում։ Արդյունքում «մոգական ռեալիզմ» եզրը ճշգրտորեն նկարագրում է նրա աշխատանքները։ Նրա գեղանկարչությունը փորձ է մարդկանց ցույց տալու, որ անհնարինը հնարավոր է[3]։

Շատ ականավոր մարդիկ, հայտնի կազմակերպություններ, դեսպանատներ, ինչպես նաև ԱՄՆ-ի սենատորներից ունեն Գոնսալվեսի հավաքածուն և նրա «limited edition» պաստառները։ Ռոբ Գոնսալվեսը մասնակցել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի «Արտ էքսպո»-ին, Ատլանտայի և Լաս Վեգասի «Դեկոր»-ին, կերպարվեստի ֆորումին։ Ցուցահանդեսներ է ունեցել «Դիսքավրի»-ում, «Հադսոն Ռիվ»-ում և «Կալեյդոսկոպ»-ում։

Զարդապատկերներով գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Simon & Schuster հրատարակչությունը հրատարակեց զարդանկարներով նրա առաջին գիրքը՝ «Imagine a Night»-ը[4]։ Երկրորդը՝ «Imagine a Day»-ը, հրատարակվեց 2005 թվականին[5] և երրորդը՝ «Imagine a Place»-ը՝ 2008 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.robgonsalves.live/about
  2. 2,0 2,1 2,2 http://www.sapergalleries.com/Gonsalves.html
  3. Mihai, Andrei (2015 թ․ փետրվարի 23). «The Surreal, Mind-Bending Paintings of Rob Gonsalves». ZME Science. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  4. Imagine a Night | Book by Sarah L. Thomson, Rob Gonsalves — Simon & Schuster Canada
  5. Imagine a Day | Book by Sarah L. Thomson, Rob Gonsalves — Simon & Schuster Canada
  6. Imagine a Place | Book by Sarah L. Thomson, Rob Gonsalves — Simon & Schuster Canada

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]