Ռոբ Գոնսալվես
Ռոբ Գոնսալվես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1959 |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Վախճանվել է | հունիսի 14, 2017[1] (57 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ոճ | սյուրռեալիզմ և մոգական ռեալիզմ |
Ռոբ Գոնսալվես (անգլ.՝ Robert "Rob" Gonsalves, հունիսի 25, 1959, Տորոնտո, Կանադա - հունիսի 14, 2017[1]), կանադացի նկարիչ՝ մոգական ռեալիզմ-սյուրռեալիզմ ժանրում։ Կանադայի պատվավոր բնակիչ, բազում մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1959 թվականին Տորոնտոյում գնչուների ընտանիքում։ Մանուկ ժամանակ անընդհատ զարգացնում էր նկարչական ընդունակությունները։ 12 տարեկանում ուսումնասիրում է հեռապատկերների տեխնիկան և ճարտարապետության մասին գիտելիքները նրան հնարավորություն են տալիս պատկերել մտածված շենքերը, ինչպես նաև սկսել նկարել իր առաջին նկարները։
Ծանոթանալով Դալիի և Տանգիի ստեղծագործությունների հետ` Գոնսալվեսը նկարում է իր առաջին սյուրռեալիստական նկարները։ Մագրիտի և Էշերի «մոգական ռեալիզմը» մեծ ազդեցություն է ունենում նրա ապագա աշխատանքների վրա։
Քոլեջն ավարտելուց հետո Գոնսալվեսն աշխատում է որպես ճարտարապետ, սակայն միևնույն ժամանակ նկարում է իրականության պատրանք ստեղծող ֆրեսկոներ և թատերական դեկորացիաներ։ 1990 թվականին Տորոնտոյում փողոցային արվեստի ցուցահանդեսում հաջող ներկայանալուց հետո Գոնսալվեսն իրեն լիովին նվիրում է գեղանկարչությանը։
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև Գոնսալվեսի նկարները համարվում են սյուրռեալիստական՝ այնուամենայնիվ, դրանք լիովին այդ ոճով չեն նկարված, որովհետև դրանց կերպարները միշտ հստակ ծրագրված են և գիտակցված մտքի արդյունք են։ Գաղափարները հիմնականում ծնվում են արտաքին աշխարհից և հիմնվում են մարդկային ակտիվության վրա, նկարիչը կիրառում է մանրակրկիտ ճշտված պատրանքային հնարքներ։ Գոնսալվեսը ռեալ տեսարաններին կախարդանք է ավելացնում։ Արդյունքում «մոգական ռեալիզմ» եզրը ճշգրտորեն նկարագրում է նրա աշխատանքները։ Նրա գեղանկարչությունը փորձ է մարդկանց ցույց տալու, որ անհնարինը հնարավոր է[2]։
Շատ ականավոր մարդիկ, հայտնի կազմակերպություններ, դեսպանատներ, ինչպես նաև ԱՄՆ-ի սենատորներից ունեն Գոնսալվեսի հավաքածուն և նրա «limited edition» պաստառները։ Ռոբ Գոնսալվեսը մասնակցել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի «Արտ էքսպո»-ին, Ատլանտայի և Լաս Վեգասի «Դեկոր»-ին, կերպարվեստի ֆորումին։ Ցուցահանդեսներ է ունեցել «Դիսքավրի»-ում, «Հադսոն Ռիվ»-ում և «Կալեյդոսկոպ»-ում։
Զարդապատկերներով գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Simon & Schuster հրատարակչությունը հրատարակեց զարդանկարներով նրա առաջին գիրքը՝ «Imagine a Night»-ը[3]։ Երկրորդը՝ «Imagine a Day»-ը, հրատարակվեց 2005 թվականին[4] և երրորդը՝ «Imagine a Place»-ը՝ 2008 թվականին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.sapergalleries.com/Gonsalves.html
- ↑ Mihai Andrei (February 23, 2015)։ «The Surreal, Mind-Bending Paintings of Rob Gonsalves»։ ZME Science։ Վերցված է February 26, 2015
- ↑ Imagine a Night | Book by Sarah L. Thomson, Rob Gonsalves — Simon & Schuster Canada
- ↑ Imagine a Day | Book by Sarah L. Thomson, Rob Gonsalves — Simon & Schuster Canada
- ↑ Imagine a Place | Book by Sarah L. Thomson, Rob Gonsalves — Simon & Schuster Canada
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Magic Realism of Rob Gonsalves at Saper Galleries (sapergalleries.com)