Jump to content

Ռիք Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիք Բեյքեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1950(1950-12-08)[1] (73 տարեկան)
ԾննդավայրBinghamton, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունAcademy of Art University?
Մասնագիտությունդերասան և դիմահարդար
Պարգևներ և
մրցանակներ
 Rick Baker Վիքիպահեստում

Ռիք Բեյքեր կամ Ռիչարդ Ա․ Բեյքեր (անգլ.՝ Richard A. «Rick» Baker, դեկտեմբերի 8, 1950(1950-12-08)[1], Binghamton, Նյու Յորք, ԱՄՆ)[2], ամերիկյան Համակցված կինոնկարահանման և առանձնահատուկ գրիմի վարպետ։

Ռիք Բեյքերը մանկությունից տարվել է հատուկ էֆեկտներով։ Մի անգամ իրեն այլափոխել է գորիլլայի և սկսել է շրջել կինոթատրոններով բաց երկնքի տակ (անգլ.՝ drive-in ), որտեղ ցուցադրվում էր Կապիկների մոլորակը ֆիլմը, և մեքենաներում նստած հանդիսատեսներին վախեցրել է։ Դպրոցում նույնպես գրիմի փորձարկումներ է կատարել, իր տասնչորսամյա համադասարանցուն գրիմի միջոցով դարձրել է ծերունի, ապա նրան տարել ծերանոց և ներկայացել որպես նրա թոռնիկ։

Ռիք Բեյքերն ընդգրկվել է Մայքլ Ջեքսոնի Ցնորքներ (1997 թվական) և Thriller հավաքածուի (1983 թվական) տեսահոլովակների աշխատանքներում։

Օսկար կինոմրցանակաբաշխության անվանացանկում Ռիք Բեյքերը արժանացել է 1981 թվականին ստեղծված առաջին Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար անվանակարգի մրցանակի՝ Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում ֆիլմի համար[3]։ Նա բազմիցս արժանացել է Օսկարների հետևյալ կինոնկարների գրիմի համար՝ 1987 թվականին Գարրին և Հենդերսոնները, 1994 թվականին՝ Էդ Վուդ (ֆիլմ) Յոլանդ Տուսենգի և Վե Նիլի համատեղ աշխատանքով, 1996 թվականին Ցնդած պրոֆեսորը և 1997 թվականին Սևազգեստ մարդիկ (ֆիլմ) (վերջին երկու ֆիլմերում համագործակցել է Դեյվիդ Ռոյ Անդերսոնի հետ ), 2000 թվականին Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները Գեյլ Ռոուել-Ռայնի հետ միասին։

Բեյքերը քանիցս ընդգրկվել է Օսկար անվանակարգում նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի նկարների ձևավորման համար, ինչպիսիք են՝ 1984 թվականին Գրեյստոուկ․ լեգենդ կապիկների տիրակալ Տարզանի մասին, 1988 թվականին Ուղևորություն դեպի Ամերիկա, 1998 թվականին Հզոր Ջո Յանգ, 1999 թվականին Ցմահ բանտարկյալը ֆիլմերը։

Բեյքերը բազմիցս արժանացել է նաև Սատուրն կինոմրցանակի՝ ԱՄՆ ֆանտաստիկ ֆիլմերի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի կողմից հատուկ գրիմի համար, որոնք կատարել է Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս (1977)՝ Ստյուարտ Ֆրիբորնի մասնակցությամբ, Ցասում (1978), Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում (1981), Ցնդած պրոֆեսորը (1996), Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները (2000) ֆիլմերի համար։

Բեյքերը հատուկ գրիմի համար «Սատուրն» կինոմրցանակի է արժանացել նաև հետևյալ ֆիլմերի համար՝ Ոռնոց (1981)՝ Ռոբ Բոտտինի մասնակցությամբ, Գարրին և Հենդերսոնները (1987), Գրեմլիններ 2․ Նոր թողարկում (1990), Գայլ (1994), Հավերժ Բեթմենը (1995), Ճիվաղները (1996), Սևազգեստ մարդիկ (1997), Հզոր Ջո Յանգ (1998), Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը (2000), Կապիկների մոլորակը (2001)՝ Ջոն Բլեյքի մասնակցությամբ, Զանգը (2002), Ուրվականներով առանձնատունը (2003)։

Ռիք Բեյքերը արժանացել է «BAFTA» կինոմրցանակի հետևյալ կինոնկարների հատուկ գրիմի համար․ 1985 թվականին՝ Գրեյստոուկ, 1996 թվականին՝ Ցնդած պրոֆեսորը, 2000 թվականին՝ Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները, միաժամանակ անվանացանկում ընդգրկվել է 1994 թվականին՝ Էդ Վուդ, 1997 թվականին՝ Սևազգեստ մարդիկ, 2001 թվականին՝ Կապիկների մոլորակը (2001) ֆիլմերի համար։

Բեյքերը առաջադրվել է ոսկե Սաթելայթ մրցանակի (անգլ.՝ Satellite Award) մրցանակաբաշխության անվանացանկում Սևազգեստ մարդիկ ֆիլմի համար։ 1974 թվականին Ստենլի Ուիստոնի հետ միաժամանակ եղել է Էմմի (մրցանակաբաշխության) մրցանակակիր «Միսս Ջեյն Պիտմանի ինքնակենսագրությունը» հեռուստասերիալում հատուկ գրիմի համար։ Հետագայում մի քանի անգամ ևս արժանացել է Էմմի մրցանակի «Գեղեցկուհին և հրեշը» հեռուստասերիալի, «Ինչ-որ բան այնտեղ է» («Something Is Out There») ֆիլմի համար։

2012 թվականի նոյեմբերի երեսունին Հոլիվուդյան փառքի ճեմուղում կինոարտադրության զարգացման գործում ներդրման համար արժանացել է անվանական աստղի (հասցեն՝ Հոլիվուդյան զբոսայգի, 6764, Գինեսի ռեկորդների թանգարանի դիմաց)[4]։

2015 թվականի մայիսի քսանութին Ռիք Բեյքերը հայտարարել է, որ պատրաստվում է թողնել կինեմատոգրաֆիան՝ պատճառաբանելով, որ ժամանակակից կինոյում շատ փոքր տեղ է հատկացվում վիզուալ հատուկ էֆեկտների համար[5][6][7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի ընտրան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում նշված են այն ֆիլմերը, որոնց հատուկ էֆեկտների աշխատանքներում ընդգրկվել է նաև Ռիք Բեյքերը։

Ֆիլմեր
Հայերեն անվանում Անգլերեն անվանում Ռուսերեն անվանում Թողարկման տարեթիվ
Մարդագայլը The Wolfman Человек-волк 2010
Անհաջողակ զինվորները Tropic Thunder Солдаты неудачи 2008
Իքս մարդիկ։ Վերջին մարտը X-Men-3: The Last Stand Люди Икс: Последняя битва 2006
Զանգ 2 The Ring Two Звонок 2 2005
Անիծյալները Cursed Проклятые 2004
Հելբոյ Hellboy Хэллбой 2004
Ուրվականներով առանձնատունը The Haunted Mansion Особняк с привидениями 2003
Զանգը The Ring Звонок 2002
Սևազգեստ մարդիկ 2 Men in Black II Люди в черном 2 2002
Կապիկների մոլորակը Planet of the Apes Планета обезьян 2001
Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները How the Grinch Stole Christmas Как Гринч украл Рождество 2000
Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը Nutty Professor II: The Klumps Чокнутый профессор 2. Семейка Клампов 2000
Վայրի, վայրի Ուեսթը Wild Wild West Дикий, дикий Вест 1999
Մեծահզոր Ջո Յանգը Mighty Joe Young Могучий Джо Янг 1998
Փսիխոզ Psycho Психоз 1998
Սատանաների փաստաբանը The Devil’s Advocate Адвокат дьявола 1997
Բեթմենն ու Ռոբին Batman & Robin Бэтмен и Робин 1997
Սևազգեստ մարդիկ Men in Black Люди в чёрном 1997
Փախուստ Լոս Անջելեսից Escape from L.A. Побег из Лос-Анджелеса 1996
Ճիվաղները The Frighteners Страшилы 1996
Հավերժ Բեթմենը Batman Forever Бэтмен навсегда 1995
Էդ Վուդ Ed Wood Эд Ву 1994
Գայլ Wolf Волк 1994
Պարկեր դիակների համար Body Bags Мешки для трупов 1993
Հրթիռաձիգը The Rocketeer Ракетчик 1991
Գրեմլիններ 2․ Նոր թաղարկում Gremlins 2: The New Batch Гремлины 2: Новенькая партия 1990
Գորիլլաները մառախուղում Gorillas in the Mist: The Story of Dian Fossey Гориллы в тумане 1988
Ուղևորություն դեպի Ամերիկա Coming to America Поездка в Америку 1988
Գարին և Հենդերսոնները Harry and the Hendersons Гарри и Хендерсоны 1987
Նրանք ապրում են-3 It’s Alive III: Island of the Alive Они живут-3 1987
Մաքս, իմ սեր Max mon amour Макс, любовь моя 1986
Բոժոժը Cocoon Кокон 1985
Իմ գիտական նախագիծը My Science Project Мой научный проект 1985
Գրեյստոուկ․ Լեգենդ Տարզանի մասին, կապիկների տիրակալը Greystoke: The Legend of Tarzan, Lord of the Apes Грейстоук: Легенда о Тарзане, повелителе обезьян 1984
Մարդը աստղերից Starman Человек со звезды 1984
Վիդեոդրոմ Videodrome Видеодром 1983
Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում An American Werewolf in London Американский оборотень в Лондоне 1981
Մահացու խեղկատակություն The Funhouse Смертельный балаган 1981
Անհավանական փոքր կինը The Incredible Shrinking Woman Невероятно уменьшившаяся женщина 1981
Ոռնոց The Howling Вой 1981
Տանի կղզիները Tanya’s Island Остров Тани 1980
Նրանք դեռ ապրում են-2 It Lives Again Они живут-2 1978
Ցասում The Fury Ярость 1978
Անհավանական հալվող մարդը The Incredible Melting Man Невероятно расплавляющийся человек 1977
Աստղային պատերազմներ Star Wars Звёздные войны 1977
Կինգ Կոնգ King Kong Кинг-Конг 1976
Աստծու սնունդը The Food of the Gods Пища Богов 1976
Ջղաձգություն Squirm Корча 1976
Լուսնային ճիվաղների հետքերով Track of the Moon Beast По следу лунного чудовища 1976
Նա ողջ է It’s Alive Оно живо 1974
Շլոկը Schlock Шлок 1973
Ոստիկաններին սպանողները Cop Killers Убийцы полицейских 1973
Ապրիր և թող մյուսներին մեռնել Live and Let Die Живи и дай умереть 1973
Սև Կեսարը Black Caesar Черный Цезарь 1973
Ոսկորը Bone Кость 1972
Երկգլխանին The Thing with Two Heads Нечто с двумя головами 1972
Ութոտնուկ մարդը Octaman Человек-осьминог 1971
Երկգլխանի անհավատալի պատվաստը The Incredible 2-Headed Transplant Невероятный двухголовый трансплантат 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Rick Baker Biography (1950-)». www.filmreference.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Rick Baker». Oscars.org (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: Text "Academy of Motion Picture Arts and Sciences" ignored (օգնություն)
  4. Hollywood Walk of Fame: Rick Baker
  5. Special effects and make-up designer Rick Baker to retire and auction off his collection
  6. Make-Up Legend Rick Baker Is Retiring; Cites Studios Wanting «Cheap and Fast» Over Quality
  7. Visual Effects Legend Rick Baker is Retiring From Filmmaking

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիք Բեյքեր» հոդվածին։