Jump to content

Ռենատա Վիգանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատա Վիգանո
իտալ.՝ Renata Viganò
Ծնվել էհունիսի 17, 1900(1900-06-17)[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Իտալիա
Վախճանվել էապրիլի 23, 1976(1976-04-23)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրԲոլոնիա, Իտալիա
Մասնագիտությունգրող և պարտիզան
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներQ2827038?
Պարգևներ
ԱմուսինAntonio Meluschi?
 Renata Viganò Վիքիպահեստում

Ռենատա Վիգանո (իտալ.՝ Renata Viganò, հունիսի 17, 1900(1900-06-17)[1][2], Բոլոնիա, Իտալիա - ապրիլի 23, 1976(1976-04-23)[2], Բոլոնիա, Իտալիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դիմադրության շարժման մասնակից, պարտիզան։ Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վիարեջոյի մրցանակի դափնեկիր (1949)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից երազել է բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի ֆինանսական դժվարությունները նրան ստիպել են թողնել միջնակարգ դպրոցն ու աշխատել ապրուստի համար։ Բոլոնյայի հիվանդանոցում աշխատել է որպես հիվանդապահ, ապա բուժքույր։ Ֆաշիստների իշխանության գալուց և ծնողների մահից հետո Ռենատան դժվարությամբ է տարել քաղաքական նոր իրավիճակը, մինչև որ հանդիպել է ընկերոջը՝ Մուսոլինիի վարչակարգի հակառակորդ, լրագրող և կոմունիստ Անտոնիո Մելուշիին, որի հետ ամուսնացել է։ Նրա ներգործությամբ միացել է Իտալիայի կոմունիստական կուսակցությանը։

Բանաստեղծություններ գրել և հրատարակել սկսել է 12 տարեկանից[4]։ Համագործակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի հետ, որտեղ տպագրել են նրա բանաստեղծություններն ու պատմվածքները։ 1943 թվականի սեպտեմբերին ամուսնու և 7-ամյա որդու հետ միացել է պարտիզաններին. Գարիբալդիի անվան բրիգադում եղել է կապավոր, բուժքույր։ Տպագրվել է անլեգալ մամուլում։

Ռենատո Վիգանոն մահվանից երկու ամիս առաջ պարգևատրվել է Բոլոնյայի լրագրողական մրցանակով։

Ռ. Վիգանոյի առավել հայտնի ստեղծագործություններից է «L’Agnese va a morire» («Անիեզեն մահվան է գնում») վեպը, որը գրել է Իտալիայում մղված պարտիզանական մարտերի ազդեցությամբ։ Վեպի համար բանաստեղծուհին և արձակագրուհին պարգևատրվել է Վիարեջոյի մրցանակով (1949), որն Իտալիայի ամենահին և ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է։

  • Բոլոնյայում կա զբոսապուրակ Ռ. Վիգանոյի փոքր արձանով։
  • Իտալիայի մի քանի քաղաքներում նրա անունն են կրում փողոցներ և դպրոցներ։

Ընտրյալ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L’Agnese va a morire (1949)
  • Mondine (1952)
  • Arriva la cicogna (1954)
  • Donne della Resistenza (1955)
  • Ho conosciuto Ciro (1959)
  • Una storia di ragazze (1962)
  • Matrimonio in brigata (1976)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://artflsrv04.uchicago.edu/cgi-bin/efts/textdbs/IWW//hub.py?type=author&browse=full&auth_code=A0284
  4. Renata Viganò, L'Agnese va a morire, TN, Einaudi, 2016, p. 5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Литературный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատա Վիգանո» հոդվածին։