Ռենատա Վիգանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենատա Վիգանո
Renata Vigano.jpg
Ծնվել էհունիսի 17, 1900(1900-06-17)[1]
ԾննդավայրԲոլոնյա, Իտալիա
Վախճանվել էապրիլի 23, 1976(1976-04-23)[2] (75 տարեկանում)
Վախճանի վայրԲոլոնյա, Իտալիա
Մասնագիտությունգրող
Լեզուիտալերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներQ2827038?
ՊարգևներՎիարեջո մրցանակ

Ռենատա Վիգանո (իտալ.՝ Renata Viganò, հունիսի 17, 1900(1900-06-17)[1], Բոլոնյա, Իտալիա - ապրիլի 23, 1976(1976-04-23)[2], Բոլոնյա, Իտալիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դիմադրության շարժման մասնակից, պարտիզան: Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վիարեջոյի մրցանակի դափնեկիր (1949):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից երազել է բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի ֆինանսական դժվարությունները նրան ստիպել են թողնել միջնակարգ դպրոցն ու աշխատել ապրուստի համար: Բոլոնյայի հիվանդանոցում աշխատել է որպես հիվանդապահ, ապա բուժքույր: Ֆաշիստների իշխանության գալուց և ծնողների մահից հետո Ռենատան դժվարությամբ է տարել քաղաքական նոր իրավիճակը, մինչև որ հանդիպել է ընկերոջը՝ Մուսոլինիի վարչակարգի հակառակորդ, լրագրող և կոմունիստ Անտոնիո Մելուշիին, որի հետ ամուսնացել է: Նրա ներգործությամբ միացել է Իտալիայի կոմունիստական կուսակցությանը:

Բանաստեղծություններ գրել և հրատարակել սկսել է 12 տարեկանից[3]: Համագործակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի հետ, որտեղ տպագրել են նրա բանաստեղծություններն ու պատմվածքները: 1943 թվականի սեպտեմբերին ամուսնու և 7-ամյա որդու հետ միացել է պարտիզաններին. Գարիբալդիի անվան բրիգադում եղել է կապավոր, բուժքույր: Տպագրվել է անլեգալ մամուլում:

Ռենատո Վիգանոն մահվանից երկու ամիս առաջ պարգևատրվել է Բոլոնյայի լրագրողական մրցանակով:

Ռ. Վիգանոյի առավել հայտնի ստեղծագործություններից է «L’Agnese va a morire» («Անիեզեն մահվան է գնում») վեպը, որը գրել է Իտալիայում մղված պարտիզանական մարտերի ազդեցությամբ: Վեպի համար բանաստեղծուհին և արձակագրուհին պարգևատրվել է Վիարեջոյի մրցանակով (1949), որն Իտալիայի ամենահին և ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլոնյայում կա զբոսապուրակ Ռ. Վիգանոյի փոքր արձանով:
  • Իտալիայի մի քանի քաղաքներում նրա անունն են կրում փողոցներ և դպրոցներ:

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’Agnese va a morire (1949)
  • Mondine (1952)
  • Arriva la cicogna (1954)
  • Donne della Resistenza (1955)
  • Ho conosciuto Ciro (1959)
  • Una storia di ragazze (1962)
  • Matrimonio in brigata (1976)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Renata Viganò, L'Agnese va a morire, TN, Einaudi, 2016, p. 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Литературный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]