Jump to content

Ռեյնբոու Ռաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնբոու Ռաուել
անգլ.՝ Rainbow Rowell
Ծնվել էփետրվարի 24, 1973(1973-02-24)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՆեբրասկա, ԱՄՆ[4] կամ Nebraska City, Նեբրասկա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող, մանկագիր և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Omaha North High School?
Ժանրերսիրավեպ և դեռահասական գրականություն
Կայքrainbowrowell.com

Ռեյնբոու Ռաուել (անգլ.՝ Rainbow Rowell, փետրվարի 24, 1973(1973-02-24)[1][2][3], Նեբրասկա, ԱՄՆ[4] և Nebraska City, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ Առավել հայտնի է դեռահասների համար նախատեսված վեպերով՝ «Էլեանորան և Պարկը» և «Երկրպագուհին»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնբոու Ռաուելը ծնվել է 1973 թվականի փետրվարի 24-ին Նեբրասկա քաղաքում[5][6]։

1995-2012 թվականներին Ռաուելը «Omaha World-Herald» թերթում վարել է սյունակ և եղել գովազդային տեքստեր գրելու գործակալ[7]։

Թերթից հեռանալուց հետո սկսել է աշխատել գովազդային գործակալությունում, իսկ ազատ ժամանակ գրել իր առաջին հրատարակված վեպը՝ «Հավատարմություն» (անգլ.՝ «Attachments») վերնագրով[8]։ Երեխայի ծնունդով պայմանավորված՝ Ռաուելը երկու տարով դադարեցրել է աշխատանքը ձեռագրի վրա[8]։ Վեպը հրատարակվել է 2011 թվականին։ Այն պատմում է համակարգային ադմինիստրատորի մասին, որը սիրահարվում է մի կնոջ, որի թղթակցությանը հետևում էր։ «Kirkus Reviews» ամսագիրը գիրքը ներառել է տարվա երևելի դեբյուտների ցանկում[9]։

2013 թվականին Ռաուելը հրատարակել է դեռահասների համար նախատեսված երկու վեպ՝ «էլեանորան և Պարկը» (անգլ.՝ «Eleanor & Park») և «Երկրպագուհին» (անգլ.՝ «Fangirl»)։ Երկու գիրքն էլ հայտնվել են «The New York Times»-ի սահմանած՝ տարվա լավագույն դեռահասական վեպերի ցանկում[10]։ Ըստ «Ամազոն»-ի՝ «էլեանորան և Պարկը» վեպը ճանաչվել է նաև 2013 թվականի 10 լավագույն գրքերից մեկը[11], իսկ «Goodreads»-ի համաձայն՝ վեպը ճանաչվել է որպես տարվա լավագույն դեռահասական վեպ[12]։

2013 թվականին, երբ Մինեսոտայի ավագ դպրոցի մի խումբ ծնողներ կասկածի տակ առան «Էլեանորան և Պարկը» գիրքը, Ռաուելի աշխատանքն արժանացավ բացասական գնահատականի։ Այդ ամենի պատճառով նաև չեղյալ համարվեց Ռաուելի հրավերը գրական մի միջոցառման։ Արդյունքում ծնողների խումբը որոշեց, որ գիրքը կարող է մնալ գրադարանի պահարաններում[13]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռաուելը նշել է, որ նրանց կոչած «անվայել» նյութին շատ երեխաներ են բախվում դժվար պահերին[14]։

2014 թվականի հուլիսի 8-ին Ռաուելը հրատարակել է իր չորրորդ վեպը՝ «Զանգ անցյալին»(անգլ.՝ «Landline»)։ Վեպում նկարագրվում է ամուսնական կյանքում խնդիրներ ունեցող զույգի պատմությունը[15]։ Նույն տարում նա պայմանագիր է կնքել «First Second Books» հրատարակչության հետ՝ գրաֆիկական երկու վեպի հրատարակման նպատակով[16]։

Ռաուելի հինգերորդ գիրքը՝ «Այդպես շարունակել» (անգլ.՝ «Carry On»), հրատարակվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին[17]։ Այն հիմնված է «Երկրպագուհին» ստեղծագործության սյուժեում առանցքային համարվող մտացածին գրքաշարի վրա։ Այն Ջեմմա Լեսլիի շարքի 8-րդ գիրքն է Սայմոն Սնոու անունով հրաշագործ տղայի մասին, որը սովորում էր Ուոթֆորդի հրաշագործների դպրոցում։ Դպրոցական կրթության 8-րդ տարում Սայմոնը փորձում է համակերպվել այն մտքի հետ, որ ինքն Ընտրյալ է և պետք է ոչնչացնի կախարդական աշխարհը վերացնող Տոսկլիվիուս Կովարնուն՝ կախարդական չարին։ Նա իր լավագույն ընկերուհու՝ Պենելոպայի և սիրելի աղջկա՝ Ագաթայի հետ ուղևորվում է արկածներ որոնելու։ Թեև այս հատվածը «Երկրպագուհին» գրքի ֆանտաստիկ շարքի մի մասն է, վեպն ինքնին առանձին գիրք է։ Այն շատ դեպքերում հիմնված է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարի վրա[18]։

Ռաուելն ապրում է Օմահայում ամուսնու և երկու երեխաների հետ[19]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր դեռահասների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 - «Էլեանորան և Պարկը» (անգլ.՝ «Eleanor & Park»)
  • 2013 - «Երկրպագուհին» (անգլ.՝ «Fangirl»)
  • 2015 - «Այդպես շարունակել» (անգլ.՝ «Carry On»)
  • 2019 - «Թեթևամիտ որդին» (անգլ.՝ «Wayward Son»)

Գրքեր մեծահասակների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 - «Հավատարմություն» (անգլ.՝ «Attachments»)
  • 2014 - «Զանգ անցյալին» (անգլ.՝ «Landline»)
  • 2014 - «Կեսգիշեր» (անգլ.՝ «Midnights») («12 պատմություն իրական սիրո մասին» (անգլ.՝ «My True Love Gave to Me: Twelve Holiday Stories») ժողովածուի կազմում)
  • 2016 - «Հարազատ հոգիներ» (անգլ.՝ «Kindred Spirits»)
  • 2017 - «Փախստականները» (անգլ.՝ «Runaways»)

էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«DreamWorks» ընկերությունը և Կառլա Հեքենը նախատեսում են «Էլեանորան և Պարկը» վեպի հիման վրա նկարահանել ֆիլմ։ Ռաուելին խնդրել են գրել սցենարը[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://web.archive.org/web/20160404144658/http://jeugdliteratuur.org/auteurs/rainbow-rowell
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. «Rainbow Rowell loves local color». USATODAY.COM. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  6. Rowell, Rainbow (24 февраля 2013). «Every year on my birthday, I think, "Hey! It's Abe Vigoda's birthday!" And then I'm happy he's still alive». Twitter (verified account). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. Solem-Pfeifer, Chance. «Q&A: Rainbow Rowell transitions from newspaper columns to novels». Daily Nebraskan. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 Ford, Ashley C. (2014 թ․ օգոստոսի 7). «How Rainbow Rowell Turned A Bomb Into A Best-Selling Novel». BuzzFeed Books. BuzzFeed. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  9. «Outstanding Debuts of 2011». Kirkus Reviews. 2011. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Schulten, Katherine (2013 թ․ դեկտեմբերի 4). «What Are the Best Things You've Read, Watched, Heard or Played This Year?». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. Deutsch, Lindsay (2013 թ․ նոյեմբերի 7). «Amazon releases its 10 best books of 2013». USA Today. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. Willett, Megan (2013 թ․ դեկտեմբերի 3). «The Best New Books Of The Year, According To Goodreads». Business Insider. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. Prather, Shannon (2013 թ․ նոյեմբերի 22). «Challenged book to stay on Anoka High library shelves». The Star Tribune. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  14. Ortberg, Mallory (2013 թ․ սեպտեմբերի 14). «A Chat With Rainbow Rowell About Love and Censorship». The Toast. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  15. Maslin, Janet (2014 թ․ հուլիսի 9). «Marriage Gone Sour? Go Home to Ma Bell - In Rainbow Rowell's 'Landline,' Magic May Fix Things». New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. Brissey, Breia (2014 թ․ հունվարի 30). «Rainbow Rowell signs two-book deal with First Second -- EXCLUSIVE». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 12 August ։2014-ին.
  17. «Carry On». Rainbow Rowell. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. «Rainbow Rowell Says Carry On Isn't Fanfiction, It's Canon». Tor.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. Rowell, Rainbow. «She lives in Nebraska with her husband and two sons». About - Rainbow Rowell.
  20. Elavksy, Cindy (2014 թ․ ապրիլի 27). «Celebrity Extra». King Features. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]