Jump to content

Ռեյմա Պիետիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյմա Պիետիլյա
Ի ծնեՌեյմա Պիետիլյա
Ծնվել էօգոստոսի 25, 1923(1923-08-25)[1][2][3][…]
ԾննդավայրՏուրկու
Մահացել էօգոստոսի 26, 1993(1993-08-26) (տարիքը 70)
Վախճանի վայրՀելսինկի
Ազգությունֆինն
Ճյուղ(եր)օրգանական ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներKaleva Church?
Պարգևներ
 Reima Pietilä Վիքիպահեստում

Ռեյմա Պիետիլյա (ֆիններեն՝ Reima Pietilä, օգոստոսի 25, 1923(1923-08-25)[1][2][3][…], Տուրկու, Ֆինլանդիա - օգոստոսի 26, 1993(1993-08-26)[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն ճարտարապետ, օրգանական ճարտարապետության հիմնադիրներից մեկը։ Իր նախագծերի մեծ մասի վրա նա աշխատել է կնոջ՝ Ռայլիի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյմա Պիետիլյան ծնվել է 1923 թվականին Տուրկուում։ Նրա մեծ քույրը նկարիչ Տուլիկի Պիետիլյան էր՝ մումինների ստեղծողներից մեկը։

Պիետւլյայի առաջին մեծ աշխատանքը եղել է 1958 թվականին Բրյուսելում համաշխարհային ցուցահանդեսի տաղավարը։ 1959 թվականին Պիետիլյան հաղթեց Տամպերե քաղաքի եկեղեցու գծագրերի մրցույթը։ Կալևա եկեղեցին՝ ձկան տեսքով բետոնե կառույցը, կոր պատերի, բարձր, ուղղահայաց պատուհանների ու ճարտարապետական փայտե կոմպոզիցիայի հաշվին յուրահատուկ միջավայր է ստեղծում ներսում[4]։

1967-1969 թվականներին Պիետիլյան գծագրեց բնակելի շենքեր, որոնք շարունակում էին օրգանական ճարտարապետության ավանդույթները[5]։

Ճարտարապետի կյանքի վերջին տարիների ամենահայտնի նախագծերից էր Տամպերե քաղաքի գրադարանը։ Այն կառուցելու համար նա ոգեշնչվել է խլահավից և ծովախեցիից[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Quantrill M. Pietilä, (Frans) Reima // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T067529
  4. Курбатов, Юрий. «Время органической архитектуры». Форма. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Suvikumpu/Suvituuli». housingprototypes.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  6. Malcolm Quantrill Finnish architecture and the modernist tradition. P. 174.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմա Պիետիլյա» հոդվածին։