Ռեյմա Պիետիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյմա Պիետիլյա
Reima Pietilä.PNG
Ի ծնեՌեյմա Պիետիլյա
Ծնվել էօգոստոսի 25, 1923(1923-08-25)[1][2]
ԾննդավայրՏուրկու
Մահացել էօգոստոսի 26, 1993(1993-08-26) (տարիքը 70)
Վախճանի վայրՀելսինկի
Ազգությունֆինն
Ճյուղ(եր)օրգանական ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներKaleva Church?
ՊարգևներԱրքայազն Եվգենի մեդալ
Reima Pietilä Վիքիպահեստում

Ռեյմա Պիետիլյա (ֆին.՝ Reima Pietilä, օգոստոսի 25, 1923(1923-08-25)[1][2], Տուրկու, Ֆինլանդիա - օգոստոսի 26, 1993(1993-08-26)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն ճարտարապետ, օրգանական ճարտարապետության հիմնադիրներից մեկը։ Իր նախագծերի մեծ մասի վրա նա աշխատել է կնոջ՝ Ռայլիի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյմա Պիետիլյան ծնվել է 1923 թվականին Տուրկուում: Նրա մեծ քույրը նկարիչ Տուլիկի Պիետիլյան էր՝ մումինների ստեղծողներից մեկը։

Պիետւլյայի առաջին մեծ աշխատանքը եղել է 1958 թվականին Բրյուսելում համաշխարհային ցուցահանդեսի տաղավարը։ 1959 թվականին Պիետիլյան հաղթեց Տամպերե քաղաքի եկեղեցու գծագրերի մրցույթը։ Կալևա եկեղեցին՝ ձկան տեսքով բետոնե կառույցը, կոր պատերի, բարձր, ուղղահայաց պատուհանների ու ճարտարապետական փայտե կոմպոզիցիայի հաշվին յուրահատուկ միջավայր է ստեղծում ներսում[3]:

1967-1969 թվականներին Պիետիլյան գծագրեց բնակելի շենքեր, որոնք շարունակում էին օրգանական ճարտարապետության ավանդույթները[4]:

Ճարտարապետի կյանքի վերջին տարիների ամենահայտնի նախագծերից էր Տամպերե քաղաքի գրադարանը։ Այն կառուցելու համար նա ոգեշնչվել է խլահավից և ծովախեցիից[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Klinge M. Kansallisbiografia
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brockhaus Enzyklopädie
  3. Курбатов Юрий։ «Время органической архитектуры»։ Форма։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-03 
  4. «Suvikumpu/Suvituuli»։ housingprototypes.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-04 
  5. Malcolm Quantrill Finnish architecture and the modernist tradition. P. 174.