Ռեգե-Ժան Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգե-Ժան Փեյջ
Պատկեր:Regé Jean Page.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 24, 1988(1988-01-24)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][4]
Ազգություն՝Black Britons?
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
 Զիմբաբվե
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
IMDb։ID 2074546

Ռեգե Ժան Փեյջ (անգլ.՝ Regé-Jean Page, հունվարի 24, 1988(1988-01-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][4][5]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։ Հայտնություն է ստացել «Բրիդջերթոն» (2020) հեռուստասերիալում կատարած հերցոգ Հասթինգսի դերով, որի համար անվանակարգվել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդա» մրցանակի «դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում։ «Բրիդջերթոն» հեռուստասերիալի մնացած դերասանական կազմի հետ հավակնել է մրցանակի «Դրամա հեռուստասերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկության կարող է դառնալ նոր Ջեյմս Բոնդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնում։ Անգլիացի հոգեվորականի և շոնա ցեղից զիմբաբվեցի բուժքրոջ երկրորդ երեխան է[6], նրանցի հետո ընտանիքում ծնվել է ևս երկու երեխա։ Մանկությունն անցկացրել է Հարարեում, բայց հետո՝ 14 տարեկան հասակում վերադարձել է Բրիտանիա, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Սովորել է դերասանական արվեստ՝ վերաբերվելով դրան որպես հոբբի։ Հետո հայտնվել է ազգային երիտասարդական թատրոնում, 2013 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկ կենտրոնը։ Իր կարիերայի սկզբում դերակատարում է ունեցել Լոնդոնի տարբեր թատրոններում՝ հիմնականում «Գլոբուս» (Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա գրված «Վենետիկի վաճառականը» պիեսում)[7]։ Եղբոր՝ Ժան-Ռեգեի հետ ստեղել է փանք խումբ[8], հետո Ջոշոուա Նեշեմի հետ ստեղծել են «Tunya» երաժշտական դուետը։ 2020 թվականին այդ դուետի և պարուսույց Լանրե Մալոլուի ջանքերով նկարահանվել է կարժամետրաժ «Don’t wait» ֆիլմը[9]։

Զուգահեռաբար նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում։ 2016 թվականին կատարել է «Ճուտիկ Ջորջի» դերը «Արմատներ» մինի սերիալում, 2018 թվականին նկարահանվել է «Մարդկանց համար» հեռուստասերիալի երկու էպիզոդներում։ Փեյջին հայտնություն է բերել Նեթֆլիքսի «Բրիդջերթոն» հեռուստասերիալում կատարած Սայմոն Բասեթի՝ հերցոգ Հասթինգսի դերը[10], հեռուստասերիալի առաջին էպիզոդը էկրաններին է հայտնվել 2020 թվականի վերջին։ Այդ դերում նա անվանկարգվել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդա» մրցանակի «Դրամա հեռուստասերիալում լավագույն դերասան» անվանակարգում։ «Բրիդջերթոն» հեռուստասերիալի մնացած դերասանական կազմի հետ հավակնել է մրցանակի «Դրամա հեռուստասերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[11]։ 2021 թվականի մարտին հայտնի է դարձել, որ դերակատարում է ստացել «Մոխրագույն մարդը» ֆիլմում[12]։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկության կարող է դառնալ նոր Ջեյմս Բոնդը՝ ֆրանշիզայից Դենիել Քրեյգի հեռանալուց հետո[6][13]։

2021 թվականի փետրվարի վերջին դերասանը հանդես է եկել որպես հաղորդավար և գլխավոր դերակատարներից մեկը երաժշտահումորային Saturday Night Live հաղորդման ժամանակ[14][15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015 ս Վաթեռլոոյի կամուրջ Waterloo Bridge Գի Բրեքսթոն
2016 ֆ Արմատներ (հեռուստասերիալ) Roots «Ճուտիկ Ջորջ»
2018 ֆ Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը Mortal Engines Կապիտան
2018 ս Մարդկանց համար For the People Լեոնարդ Նոքս
2020 ս Բրիդջերթոն Bridgerton Սայմոն Բասեթ, հերցոգ Հասթինգս
2021 ս Saturday Night Live Saturday Night Live Դերասան և հաղորդավար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://en.news4social.com/entertainment-news/rege-jean-page-birthday-a-look-at-all-upcoming-projects-of-the-bridgerton-star/
  2. 2,0 2,1 2,2 https://thefallmag.com/rege-jean-cant-be-pinned-down/
  3. 3,0 3,1 3,2 https://www.vogue.co.uk/arts-and-lifestyle/article/bridgerton-cast
  4. 4,0 4,1 4,2 https://variety.com/2017/tv/news/rege-jean-page-shonda-rhimes-show-1202033671/
  5. «Rege Jean Page - Flair Magazine» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 Реге-Жан Пейдж из «Бриджертонов» станет новым Джеймсом Бондом?
  7. Who Is Regé-Jean Page, Bridgerton’s Dreamy Duke?
  8. Discovery: Regé-Jean Page
  9. Tunya
  10. Phoebe Dynevor & Regé-Jean Page To Headline Shondaland’s ‘Bridgerton’ At Netflix; 10 Others Cast
  11. «The 27th Annual Screen Actors Guild Awards | Screen Actors Guild Awards». www.sagawards.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  12. ‘Bridgerton’ Star Regé-Jean Page, Billy Bob Thornton And Alfre Woodard Join Ryan Gosling In The Russo Brothers’ ‘The Gray Man’ For Netflix and AGBO
  13. Знакомьтесь, Реге-Жан Пейдж. Тот самый герцог Гастингс из «Бриджертонов»
  14. Nasha Smith. «Bridgerton's Breakout Star Regé-Jean Page Brings Magic To SNL». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  15. «'Saturday Night Live' recap: Regé-Jean Page | Boston.com». www.boston.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգե-Ժան Փեյջ» հոդվածին։