Ռեգե Ժան Փեյջ (անգլ.՝ Regé-Jean Page, հունվարի 24, 1988(1988-01-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][4][5]), թատրոնի և կինոյիբրիտանացի դերասան։ Հայտնություն է ստացել «Բրիդջերթոն» (2020) հեռուստասերիալում կատարած հերցոգ Հասթինգսի դերով, որի համար անվանակարգվել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդա» մրցանակի «դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում։ «Բրիդջերթոն» հեռուստասերիալի մնացած դերասանական կազմի հետ հավակնել է մրցանակի «Դրամա հեռուստասերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկության կարող է դառնալ նոր Ջեյմս Բոնդը։
Ծնվել է Լոնդոնում։ Անգլիացի հոգեվորականի և շոնա ցեղից զիմբաբվեցի բուժքրոջ երկրորդ երեխան է[6], նրանցի հետո ընտանիքում ծնվել է ևս երկու երեխա։ Մանկությունն անցկացրել է Հարարեում, բայց հետո՝ 14 տարեկան հասակում վերադարձել է Բրիտանիա, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Սովորել է դերասանական արվեստ՝ վերաբերվելով դրան որպես հոբբի։ Հետո հայտնվել է ազգային երիտասարդական թատրոնում, 2013 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկ կենտրոնը։ Իր կարիերայի սկզբում դերակատարում է ունեցել Լոնդոնի տարբեր թատրոններում՝ հիմնականում «Գլոբուս» (Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա գրված «Վենետիկի վաճառականը» պիեսում)[7]։ Եղբոր՝ Ժան-Ռեգեի հետ ստեղել է փանք խումբ[8], հետո Ջոշոուա Նեշեմի հետ ստեղծել են «Tunya» երաժշտական դուետը։ 2020 թվականին այդ դուետի և պարուսույց Լանրե Մալոլուի ջանքերով նկարահանվել է կարժամետրաժ «Don’t wait» ֆիլմը[9]։
Զուգահեռաբար նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում։ 2016 թվականին կատարել է «Ճուտիկ Ջորջի» դերը «Արմատներ» մինի սերիալում, 2018 թվականին նկարահանվել է «Մարդկանց համար» հեռուստասերիալի երկու էպիզոդներում։ Փեյջին հայտնություն է բերել Նեթֆլիքսի«Բրիդջերթոն» հեռուստասերիալում կատարած Սայմոն Բասեթի՝ հերցոգ Հասթինգսի դերը[10], հեռուստասերիալի առաջին էպիզոդը էկրաններին է հայտնվել 2020 թվականի վերջին։ Այդ դերում նա անվանկարգվել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդա» մրցանակի «Դրամա հեռուստասերիալում լավագույն դերասան» անվանակարգում։ «Բրիդջերթոն» հեռուստասերիալի մնացած դերասանական կազմի հետ հավակնել է մրցանակի «Դրամա հեռուստասերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[11]։ 2021 թվականի մարտին հայտնի է դարձել, որ դերակատարում է ստացել «Մոխրագույն մարդը» ֆիլմում[12]։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկության կարող է դառնալ նոր Ջեյմս Բոնդը՝ ֆրանշիզայից Դենիել Քրեյգի հեռանալուց հետո[6][13]։
2021 թվականի փետրվարի վերջին դերասանը հանդես է եկել որպես հաղորդավար և գլխավոր դերակատարներից մեկը երաժշտահումորային Saturday Night Live հաղորդման ժամանակ[14][15]։